ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տարածքի ճարտարապետական նախագծի մշակման ծառայության Գնահարցում

    «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հայտարարում է գնահարցում տարածքի ճարտարապետական նախագծի մշակման ծառայության վերաբերյալ:
    Կարդալ ավելին

  • «Խաղը գործողության մեջ»

    Հեղինակ՝ «ԿԱԶԱ»-ի կամավոր Ժոսլեն Լըղուայե

    Սովորելու մեթոդները բազմաթիվ են, սակայն դրանցից լավագույնը և արդյունավետը խաղերն են, որովհետև ապահովում են երեխաների էմոցիոնալ, ճանաչողական, սոցիալական և ինտելեկտուալ, ասել է թե՝ բազմակողմանի զարգացումը։ Ոչ ֆորմալ կրթությունը երեխաներին դարձնում է ավելի մոտիվացված և ինքնավստահ, ավելի համարձակ, ինչի արդյունքում էլ երեխաները ուսուցանվող նյութը ավելի լավ են մտապահում։ Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ, որպեսզի ուսուցման պրոցեսը հետաքրքիր ու արդյունավետ լինի, առաջարկվող խաղերը պետք է լավ մշակված լինեն։

    Հենց այս առիթով էլ  ծնվեց «Խաղը գործողության մեջ» ծրագիրը՝ մշակված Լեհաստանի «Fundacja Inkubator Innowacji» կազմակերպության և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից՝ Էրազմուս + ծրագրի շրջանակում։ Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելառուսից, Լեհաստանից, Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից երիտասարդական աշխատողներ և ուսուցանողներ հայտ էին լրացրել, որպեսզի մասնակցեն 7 օր տևողությամբ այս ծրագրին։
    Կարդալ ավելին

  • Ed&Tech համաժողով․ տեխնոլոգիական պատասխաններ կրթական հիմնախնդիրներին

    Հուլիսի 17-ին «CoWo»-ում  իշխում էր «տեխնոկրթական» տրամադրություն․ երևանյան այս քովորքինգ տարածքը հյուրընկալում էր «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և «Տուտոր պլատֆորմ» կրթական-տեխնոլոգիական հարթակի նախաձեռնած «Ed&Tech. կրթահարցեր և տեխնոպատասխաններ» համաժողովը։ Վերջինս մեկտեղել էր Հայաստանի կրթական և տեխնոլոգիական համայնքների ավելի քան 80 (նախատեսված 50-ի փոխարեն) մասնագետների, այդ թվում՝ դասավանդողներ, կրթության փորձագետներ, տեխնոլոգիաների ոլորտի, կրթական հաստատությունների ու պետական կառույցների ներկայացուցիչներ։

    Համաժողովի նպատակն էր կրթական և տեխնոլոգիական համայնքներին հրավիրել երկխոսության կրթության ոլորտում առկա հիմնախնդիրների, դրանց լուծմանն ուղղված արդեն կիրառվող կամ կիրառելի արդի տեխնոլոգիական լուծումների շուրջ՝ միաժամանակ հնարավորություն տալով բացահայտել նոր գործընկերներ և հիմք դնել նոր սիներգիաների։
    Կարդալ ավելին

  • «Կայուն զարգացման ուսուցում» ծրագրի փակում

    Մարտի 5-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ «Կայուն զարգացման ուսուցում» ծրագրի փակման միջոցառումը:

    «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, կարևորելով կրթության առանցքային դերը կայուն զարգացման գործում, վերոնշյալ ծրագրի շրջանակներում իրականացրել է Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի համայնքների 36 ուսուցիչների վերապատրաստում, որի նպատակը վերջիններիս թեմային առնչվող անհրաժեշտ մասնագիտական և մեթոդական գիտելիքներով զինելն էր։ Այս ուսումնական նախագիծն ավելի վաղ Ֆրանսիայի Հայաստան հիմնադրամի կողմից անցկացված «Արևային Լոռի» ծրագրի եզրափակիչ փուլն էր։
    Կարդալ ավելին

  • Տիկին Սիրվարդ Փերսըն-Գազանճեան

    Մեծ վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 10-ին Շվեյցարիայում կյանքից հեռացել է տիկին Սիրվարդ Փերսըն-Գազանճեանը։

    Եթովպահայ Սիրվարդն ուսում էր ստացել Երևանի կոնսերվատորիայում և ժամանակին Տիգրան Հեքեքյանի հետ մասնակից դարձել «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ստեղծմանը։

    Այնուհետև նա հաստատվել էր Շվեյցարիայում, որտեղ հանդես էր եկել որպես երգեցողության դասախոս և երգահան։
    Կարդալ ավելին

  • «ԿԱԶԱ»-ն՝ կյանքի համար պայքարի հորձանուտում

    2020թ․ սեպտեմբերի 27-ի առավոտյան հայ ժողովուրդն արթնացավ Ադրբեջանի՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) վրա հարձակվելու գույժով։ 21–րդ դարի այս ամենաթեժ և արյունալի պատերազմներից մեկի 44 օրերի ընթացքում ողջ հայության մոբիլիզացիան աննախադեպ էր թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում՝ աջակցելու համար մի կողմից հայ ժողովրդի՝ սեփական հողի վրա գոյության իրավունքը պաշտպանող զինվորին և Արցախում մնացած քաղաքացիական բնակչությանը, մյուս կողմից՝ պատերազմական գոտուց տարերայնորեն Հայաստան ժամանած կանանց, մանուկներին ու ծերերին։

    Ստեղծված լինելով 23 տարի առաջ որպես նախևառաջ հումանիտար կառույց՝ «ԿԱԶԱ» հիմնադրամը ոլորտում իր հարուստ և արդյունավետ փորձի շնորհիվ կարողացավ արագ վերաուղղորդել իր գործունեությունը՝ արձանագրված նոր կարիքներին համապատասխան։
    Կարդալ ավելին

  • Հայերենի դասընթացներ փախստական անձանց համար

    «ԿԱԶԱ» հիմնադրամի առաքելության կարևորագույն ուղղություններն են սոցիալ-տնտեսական, մշակութային և իհարկե կրթական ոլորտները։ Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են ինչպես դժվարին իրավիճակներում հայտնված խոցելի տեղաբնակներն, այնպես էլ մեր երկրում ապաստանած օտարերկրյա քաղաքացիները։ Տարիներ շարունակ սիրով ու մեծ հետևողականությամբ իրականցված բազմաթիվ ծրագրերը դրա վառ ապացույցն են։

    ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ֆինանսավորմամբ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամն այս տարվա օգոստոսից կրկին մեկնարկել է հայոց լեզվի դասընթացները։ Դասընթացի շահառուները տեղահանված, ՀՀ-ում ապաստան ստացած ու փախստական ճանաչված ոչ հայազգի անձինք են։ Նախաձեռնությունը միավորում է կրթական ու մարդասիրական բաղադրիչները և նպատակ ունի հայոց լեզվի ուսուցման միջոցով նպաստել Հայաստանում նրանց դյուրին ու արագ ինտեգրմանը։
    Կարդալ ավելին

  • «Ամենաքաղաքացի». իրավունքների ևւ պարտականությունների ճանաչումը խաղի միջոցով

    «ԿԱԶԱ» հիմնադրամը տարիներ շարունակ մշակում, կիրառում և տարածում է քաղաքացիական կրթությանը նպաստող ուսուցողական խաղեր, որոնք արդյունավետորեն օգտագործվում են ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության շրջանակներում։

    «Ամենաքաղաքացի»-ն այս շարքի հերթական խաղն է, որի կոնցեպտուալ նախատիպը Հնդկաստանում գործող ComMutiny – The Youth Collective կազմակերպության կողմից ստեղծված Samvidhan Live – The Jagrik project համազգային խաղ-նախաձեռնությունն է։ Ոգեշնչվելով այս նախաձեռնությունից՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը տեղայնացրել է այն հայ երիտասարդների ուսուցողական կարիքներին համապատասխան։
    Կարդալ ավելին

  • Դարյա Ժումելը՝ «ԿԱԶԱ»-ի Գյումրու հյուրատան զարգացմանն ուղղված իր նախաձեռնության մասին

    Դարյա Ժումելը Եվրոպական համերաշխության կորպուսի (ԵՀԿ, անգլ․ European Solidarity Corps) ֆրանսիացի կամավոր է, որը 2019 թ.-ի դեկտեմբերից ի վեր իր առաքելությունն է իրականցնում Հայաստանում։ Նա առավելապես ներգրավված է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի զբոսաշրջային ծրագրերում։ Դարյայի հետ զրուցել ենք «ԿԱԶԱ»-ի Գյումրու կենտրոնի հյուրատան զարգացմանն ուղղված իր նախաձեռնության և Հիմնադրամի գործունեության թվայնացմանն առնչվող այլ հարցերի շուրջ:

    Կպատմե՞ք «ԿԱԶԱ»-ում Ձեր փորձառության մասին և ինչու՞ որոշեցիք զբաղվել Հիմնադրամի հենց մարքեթինգային գործունեությամբ։

    Կրթությամբ էլեկտրոնային անիմատոր եմ և մասնագիտանում եմ հատկապես բրենդինգ մարքեթինգի ոլորտում։ Բացի այդ, թվային մարքեթինգի, հաղորդակցության և առևտրի բնագավառներում բազմամյա փորձ ունեմ, ինչպես նաև Ֆրանսիայում որոշ ժամանակ աշխատել եմ նաև տուրիզմի ոլորտում։
    Կարդալ ավելին

  • «ԿԱԶԱ»-ի ստեղծարար մարտահրավերը ֆրանսախոսներին

    2020 թվականի ապրիլի սկզբին «ԿԱԶԱ» Հիմնադրամը ստեղծարար մտքի մարտահրավեր նետեց բոլոր ֆրանսախոսներին։ Նպատակները երկուսն էին՝ խրախուսել ֆրանսախոսների ստեղծարար միտքն ու նպաստել լեզվական հմտությունների զարգացմանը։ Մրցույթն ազատ ձևաչափով էր. ֆրանսերենի բոլոր սիրահարներն ու ֆրանսախոսները կարող էին մասնակցել՝ ուղարկելով բանաստեղծություն, նկար, տեքստ կամ տեսանյութ, որում կարտահայտեին ֆրանսերենի հանդեպ ունեցած իրենց սերն իր բազմաթիվ դրսևորումներով։

    Մի քանի տասնյակ մասնակիցներ հետաքրքիր և արտասովոր մտահղացումներ ներկայացրին։ Անսահման գեղեցիկ ստեղծագործությունների միջոցով վերջիններս պատմեցին ֆրանսերենը, ֆրանկոֆոնիան տեսնելու, զգալու, հասկանալու ու ապրելու իրենց փորձառության մասին։ Կային մասնակիցներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի մի շարք այլ երկրներից, ինչը ևս մեկ անգամ ցույց տվեց ֆրանկոֆոնիայի միավորող ուժը, և ինչպես մասնակից-ստեղծագործողներից Հաննա Կոքսն է նշում՝ … ֆրանսերենն ավելի շատ երգ է, քան լեզու։ Հեռավոր երկրները միացնող մի մեղեդի է այն։
    Կարդալ ավելին

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր ծրագրի 2-րդ փուլ

    Մեկնարկում ենք «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր- ծրագրի 2-րդ փուլը։

    Ծրագրին կարող են դիմել Շիրակ, Լոռի, Տավուշ մարզերից։Դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը https://bit.ly/3FkTOdQ

    Դիմելու վերջնաժամկետը հունվարի 25, ժամը՝ 23:59:
    Կարդալ ավելին

  • Ծրագրային ապահովման գնառաջարկի հարցում

    Հարգելի գործընկեր,

    «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը  ցանկանում է գնահարցում կատարել «Թվային ծրագրային լուծում, որը կապահովի զանգերի պատասխանումը, համապատասխան տվյալների լրացումը, համապատասխան բաժին ուղղորդումն և վերահսկումը» ծառայության վերաբերյալ:

    Խնդրում ենք ներբեռնել տեխնիկական առաջադրանք և գնային առաջարկ փաստաթուղթը, լրացնել ձեր գնային առաջարկը մեր ձևաթղթի մեջ, ստորագրել, կնքել (եթե կիրառելի է), սքանավորել և էլեկտրոնային տարբերակով ուղարկել procurement@kasa.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն տարվա դեկտեմբերի 26-ը ներառյալ:

    Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 094 21 51 64 (Մարինե):

    Սպասում ենք ձեր առաջարկներին և շնորհակալ ենք համագործակցության համար։

  • Գրավոր և բանավոր թարգմանչական ծառայություններ

    Հարգելի գործընկեր,

    «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը  ցանկանում է գնահարցում կատարել «Թվային ծրագրային լուծում, որը կապահովի զանգերի պատասխանումը, համապատասխան տվյալների լրացումը, համապատասխան բաժին ուղղորդումն և վերահսկումը» ծառայության վերաբերյալ:

    Խնդրում ենք ներբեռնել տեխնիկական առաջադրանք և գնային առաջարկ փաստաթուղթը, լրացնել ձեր գնային առաջարկը մեր ձևաթղթի մեջ, ստորագրել, կնքել (եթե կիրառելի է), սքանավորել և էլեկտրոնային տարբերակով ուղարկել procurement@kasa.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն տարվա դեկտեմբերի 26-ը ներառյալ:

    Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 094 21 51 64 (Մարինե):

    Սպասում ենք ձեր առաջարկներին և շնորհակալ ենք համագործակցության համար։

  • «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի գործադիր տնօրենի հաստիքի նկարագրություն

    «ԿԱԶԱ»-ն (ֆր.՝ «Կոմիտաս» Շվեյցարիա – Հայաստան բարեգործական միություն») ծնունդ է առել 1997 թվականի վերջին՝ Սիրվարդ Գազանճեանի ղեկավարած շվեյցարական «Կոմիտաս» երգչախմբի՝ Հայաստանում ունեցած համերգներից հետո: Շվեյցարիայում այն գրանցված է որպես միություն, իսկ Հայաստանում՝ որպես հիմնադրամ (2001):

    Ամեն տարի Հիմնադրամը և նրա կողմից ստեղծված, զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը («ՍոցՁեռ» ՍՊԸ) մշակում և իրականացնում են մոտ 20 ծրագիր՝ հիմնվելով իրենց ռազմավարական ուղղությունների վրա: Հիմնադրամի տարեկան միջին բյուջեն կազմում է 600,000 շվեյցարական ֆրանկ: Հիմնադրամն ունի 35 լրիվ դրույքով աշխատակիցներից բաղկացած մշտական ​​թիմ, որը տեղակայված է 3 վայրում՝ վարչական գրասենյակ Երևանում, Երևանի կենտրոն, Գյումրու կենտրոն (ներառյալ՝ հյուրատունը և կրթական կենտրոնը):
    Կարդալ ավելին

  • «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ․ քաղաքացիական մասնակցության խթանում սոցիալական նորարարության միջոցով» ծրագիր

    «ԿԱԶԱ» հիմնադրամը 2022թ․ սեպտեմբերից մեկնարկել է եռամյա ծրագիր՝ ուղղված երիտասարդների քաղաքացիական մասնակցության ու նորարար մտածողության խթանմանը։ Այս ծրագրի հիմք է ծառայել հիմնադրամի կողմից 2011թ․ից իրականացվող քաղաքացիական կրթության ծրագիրը։

    Ծրագրային թիմը համալրելու համար Հիմնադրամը հայտարարում է Երիտասարդական խմբերի համակարգողի թափուր հաստիք։

    Մանրամասն նկարագիրը՝ ստորև։

    Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. հասցեին` hr@kasa.am, նամակի վերնագրում նշելով համապատասխան հաստիքի անվանումը:
    Կարդալ ավելին

  • «Կայուն զարգացման ուսուցման ծրագրի» պատասխանատուի թափուր հաստիք

    «ԿԱԶԱ» հիմնադրամը 2022թ․ ապրիլից մեկնարկելու է «Կայուն զարգացման ուսուցման ծրագիր»-ը, որը նպատակ ունի ուսուցիչների մոտ բարելավել կայուն զարգացման, բնության պահպանման, ինչպես նաև ջրի, էներգետիկայի, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, կայուն էկոհամակարգերի և պաշտպանության թեմաների հետ ներդպրոցական և արտադպրոցական ծրագրերում աշխատանքի  թեմատիկ և մեթոդաբանական ունակությունները : Ծրագիրն իրականացվելու է Լոռու մարզի 7 համայնքների, ինչպես նաև Շիրակի մարզի Հայկաձոր հայանքի 50 ուսուցիչների համար։

    Նոր ծրագրային թիմի ձևավորման համար Հիմնադրամը հայտարարում է Ծրագրի պատասխանատուի թափուր հաստիք:
    Կարդալ ավելին

  • Ծրագրի պատասխանատուի թափուր հաստիք

    Աշխատանքի սկիզբը` փետրվար, 2022

    Դրույք՝ լրիվ (շաբաթական 40 ժամ)

    Աշխատանքի վայրը` Երևան, Գյումրի

    Աշխատանքի նկարագրություն

    Ծրագրի նպատակն է հիմնել տեխնոլոգիական ուսուցման կենտրոն էլեկտրատեխնիկայի և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև նպաստել  Հայաստանում արդյունաբերական ավտոմատացման (ռոբոտաշինության) զարգացմանը, տեխնոլոգիական ուսուցման թերությունները վերացնելուն՝ արդյունքում ստեղծելով կայուն և որակյալ աշխատատեղեր:

    Ծրագիրն առաջարկում է կարճաժամկետ (մեկ շաբաթյա) և երկարաժամկետ (5 շաբաթյա) դասընթացներ՝ նախատեսված երիտասարդների, քոլեջների (նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների) ուսանողների, դասավանդողների, ինչպես նաև ձեռնարկությունների տեխնիկների (վճարովի հիմունքներով) համար:
    Կարդալ ավելին