ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Ճանապարհորդություն դեպի մենք»․ տեղացի եւ սիրիահայ դեռահասները միասին՝ ինքնության արահետներով

    Դեռահասություն՝ տարիք, երբ տեղացի և սիրիահայ երիտասարդներն ամենաշատն են շփվում միմյանց հետ, մասնավորապես միևնույն դպրոցներ հաճախելու շնորհիվ։ Սակայն արդյո՞ք նրանց հաջողվում է իսկապես ճանաչել իրար։ Երիտասարդների ինտեգրման ծրագրի մեր աշխատակիցների դիտարկումները ցույց տվեցին, որ միջնակարգ կրթությունը չի նպաստում այս երկու խմբերի դեռահասների միջև շփումներին։ Այլընտրանքային հարթակի բացակայությունը, որը թույլ կտար նրանց դպրոցի շրջանակներից դուրս հանդիպել և բացահայտել միմյանց (Հիմնադրամի նախաձեռնած «Երևան-Հալէպ Տրանզիտ» ակումբի ձևաչափը ևս չէր լրացնում այդ բացը՝ ուղղված լինելով հատկապես 20 տարեկանից բարձր երիտասարդներին), ծնունդ տվեց կրթական ճամբարի ստեղծման գաղափարին։ Ի դեպ, ճամբարները շատ տարածված են սիրիահայերի շրջանում։
    Կարդալ ավելին

  • Կրթական գործիքների առաջին տոնավաճառը Հայաստանում (եւ տարածաշրջանում) արդեն իրականություն է

    Հոկտեմբերի 20-ին Հայաստանում տեղի ունեցավ կրթական գործիքների առաջին տոնավաճառը, որն առաջինն էր նաև ողջ տարածաշրջանում: Միջոցառումը կազմակերպվել էր « ԿԱԶԱ » հիմնադրամի, ՀՀ սպերտի և երիտասարդության հարցերով նախարարության,  SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre-ի և SALTO EECA-ի համատեղ ջանքերով: Բարելավել Հայաստանում երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության որակը՝ նպաստելով հայալեզու կրթական գործիքների ստեղծմանն ու տարածմանը՝ այս էր նախաձեռնության նպատակը, որին մասնակցեցին ավելի քան 160 անձինք, որոնց թվում՝ ոլորտի տեղական և միջազգային բազմաթիվ դերակատարներ, ինչպես նաև ֆորմալ կրթության ներկայացուցիչներ ու երիտասարդական աշխատանքով հետաքրքրված անձինք:

    Սակայն վերջիվերջո ո՞րն է երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության առաքելությունն ու կարևորությունը:
    Կարդալ ավելին

  • « ԿԱԶԱ »․ արդեն 20 տարի Հայաստանի կողքին

    Հոկտեմբերի 14-ին մոտ 250 հրավիրյալներ հավաքվել էին խորհրդանշական մի վայրում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ նշելու « ԿԱԶԱ »-ի 20-ամյակը։ Խորհրդանշական, քանի որ Հիմնադրամի անվան հիմքում՝ KOMITAS Action Suisse-Arménie, ընկած է հենց հայ մեծն երաժշտի անունը։ Ողջ միջոցառումն անցավ հուզիչ մթնոլորտում․ հուզումնալի էին և՛ ելույթները, և՛ կոմիտասյան երաժշտությունը « Լույս » վոկալ հնգյակի կատարմամբ, և՛ Հիմնադրամի այժմյան գործունեության մասին պատմող ֆիլմը, և՛ « ԿԱԶԱ »-ի շնորհիվ առաջ բերված փոփոխության 20 պատմություն ներկայացնող լուսանկարչական ցուցահանդեսը։
    Կարդալ ավելին

  • Գյումրու կենտրոնը տասնմեկ տարեկան է

    Տասնմեկ տարի առաջ հենց այս օրը Գյումրու կենտրոնում տեղի ունեցավ «ԿԱԶԱ»-ի գործունեությունն ապահովող կարևորագույն կառույցներից մեկի՝ Արևամանուկ անունը կրող շենքի հանդիսավոր բացումը:

    Շենքը կառուցվել է 1988թ. երկրաշարժի հետևանքով հիմնահատակ ավերված դպրոցի տեղում: Հատակագծերի և շինարարական նախագծի մեկնարկի հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել շվեյցարացի գործարար և ճարտարապետ Լեո Գմյուրը, որը, ցավոք, դժբախտ պատահարի հետևանքով մահացավ 2005թ. մարտի 10-ին՝ նույն օրը, երբ Երևանում պետք է ստորագրեր շինարարության մեկնարկի պայմանագիրը: Բազմաթիվ այլ հայ, շվեյցարացի և ֆրանսիացի աջակից ընկերների և հիմնադրամների անունները հիշատակված են շենքի նախասրահում տեղադրված ցուցատախտակում: Նրանց թվում հատկապես նշանակալի է հիմնական հովանավոր «Արմենիանոս» հիմնադրամը: Վերջինիս նախագահ Ժաք Հոշտետերը Հայաստան եկավ Լեոյի մահից երեք շաբաթ անց և իրավիճակի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո համաձայնեց, որ Լեոյի «Պրոջեքթ ընդ Դիզայն» ճարտարապետական գրասենյակը և արդեն ընտրված «Մեծն Էրիկ» ձեռնարկությունը՝ Լևոն Շահումյանի ղեկավարությամբ, սկսեն աշխատանքը:
    Կարդալ ավելին

  • « Նոր շունչ Կարբի համայնքին ». առաջին երիտասարդական կենտրոնի գործունեության մշակումը՝ համայնքի երիտասարդների մասնակցությամբ

    Ապրիլի 23-ին Կարբի համայնքի մոտ 30 երիտասարդներ իրենց քայլերն ուղղել էին գյուղի դպրոց: Պատճառը համայնքի առաջին Երիտասարդական կենտրոնի գործունեության պլանավորմանը մասնակցելու ցանկությունն էր: Կենտրոն, որի ստեղծումը ֆինանսավորվել է «ԿԱԶԱ» հիմնադրամի «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագրի շրջանակներում:
    Կարդալ ավելին

  • Չորեքշաբթին այլեւս չորեքշաբթի չէ, եթե չկա ակումբ

    Տեղացի և սիրիահայ երիտասարդների միջև երկխոսության խթանմանն ուղղված « Երևան-Հալէպ տրանզիտ » ակումբը, որն իր գործունեությունը սկսել էր նախորդ նոյեմբերին, գնալով թափ է առնում: « Չորեքշաբթին այլևս չորեքշաբթի չէ, եթե ակումբ չկա »,- հայտարարում են ակումբի մասնակիցները: Քննարկումներ, ֆիլմադիտումներ, խոհարարական երեկոներ, արշավներ՝ միմյանց ավելի լավ ճանաչելուն նպաստող ձևաչափերի պակաս ակումբում չկա: Այսպիսով, ապրիլի 29-ին եղանակը բարեհաճ էր հատկապես « Դիլիջան » ազգային պարկ քայլարշավի համար…
    Կարդալ ավելին

  • «ԿԱԶԱ»-ՄԱԿ ՓԳՀ համագործակցությունն՝ ի նպաստ նաեւ ծագումով ոչ հայ փախստականների

    «ԿԱԶԱ» հիմնադրամը և Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) «Փախստականների ինտեգրում կրթության և կենսապայմանների բարելավման միջոցով» ծրագրի շրջանակներում համագործակցում են գլխավորապես հաջակցություն սիրիահայերի, որոնց հոսքը դեպի Հայաստան սիրիական ճգնաժամի ծագման պահից սկսած չի դադարում: Սակայն իր առանձնահատկությամբ և ունեցած ազդեցությամբ այս գործակցության կարևոր մաս է կազմում նաև հայկական ծագում չունեցող փախստականների հետ աշխատանքը՝ «Միացիր համայնքին» ենթածրագրի տեսքով:
    Կարդալ ավելին

  • AUA Extension Works with KASA Foundation to Extend Training for Syrian-Armenians

    aua.am – The American University of Armenia (AUA) Extension program will collaborate with the Komitas Action Suisse-Armenie (KASA) Foundation to make professional development and English-language courses available to displaced Syrian-Armenians now living in Armenia. The collaboration is part of the Youth Integration Program, which aims to foster economic integration of Syrian-Armenian young people, as well as create a common and comfortable space for interaction between them and local youth.
    Կարդալ ավելին

  • « Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ ». ակումբավարներն այսուհետ կգնահատեն իրենց ձեռքբերումները առցանց կրթապիտակների միջոցով

    Մարտի 24-ից 26-ը « Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ » («ՀԵՔ») ծրագրի ակումբավարների երկու խմբերը Գյումրիում էին վերապատրաստման հերթական դասընթացի շրջանակներում, որն ավանդաբար կազմակերպվում է ծրագրի 11-ամսյա ընթացքի կեսին: Սա 2016-2017թթ թողարկման ակումբավարների առաջին համատեղ դասընթացն էր, ուստի մեծ էր վերջիններիս սպասումն ու ոգևորությունը:
    Կարդալ ավելին

  • « ԿԱԶԱ » հիմնադրամի տնօրենը՝ որպես 2016թ. լավագույն երիտասարդական աշխատող

    Փետրվարի 15-ին Երևանի պետական կամերային թատրոնում կայացան ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության կողմից նախաձեռնված «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլն ու մրցանակների հանձնման արարողությունը: « Երիտասարդական աշխատող » անվանակարգում առաջադրված երեք թեկնածուների թվում էր նաև « ԿԱԶԱ » հիմնադրամի տնօրեն Անահիտ Մինասյանը…
    Կարդալ ավելին

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ