Ոչ հայալեզու փախստականների համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման մրցույթ

Home » Հայտարարություններ » Ոչ հայալեզու փախստականների համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման մրցույթ

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, որպես ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի գործընկեր, «Փախստականների կենսաապահովում և սոցիալ-տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանականերում նախատեսում է իրականացնել հայոց լեզվի դասընթացներ Հայաստանում բնակվող տարբեր տարիքային խմբերի, ազգության և հայոց լեզվի տարբեր մակարդակներ ունեցող փախստականների համար։

Հիմնադրամը հայերեն դասընթացները կազմակերպելու և իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ:

Սույնով «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հրավիրում է հետաքրքրված կառույցներին ներկայացնելու հետաքրքրության հայտ։

Հետաքրքրության հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. ապրիլի 9-ը։

Հայտերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային եղանակով հայտն ուղարկելով՝ procurement@kasa.am էլեկտրոնային հասցեով։

Ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։