Մեր տեսլականը

Նախապատվությունը տալ այնպիսի հասարակությանը, որի անդամները բաց և ինքնուրույն քաղաքացիներ են, ովքեր հանձն են առել էական փոփոխությունների դերակատարներ լինել արագ զարգացող ժամանակակից աշխարհում:

Մեր նպատակը

Աջակցել իրենց երկրի կայուն զարգացմանը հետամուտ հայերին, որոնք ժողովրդավարորեն ներգրավվում են Հայաստանի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում:

Մեր արժեքները

  • Խթանել անձի նկատմամբ ամբողջական մոտեցումը (պերսոնալիզմի արժեքներին համապատասխան):
  • Ուղեկցել նրան մասնագիտական և քաղաքացիական զարգացման ճանապարհին:
  • Ձգտել համերաշխ տնտեսական մոդելի՝ որպես երրորդ ուղի համայնապաշտության և անհատապաշտության միջև:

Մեր առաջնային նպատակները

  • Արձագանքել տեղում առկա հստակ կարիքների՝ ի սպաս ամենաանբարենպաստ պայմաններում գտնվողների:
  • Խրախուսել վերապատրաստումը՝ զարգացնելով միաժամանակ գիտելիքներ, հմտություններ և անձնային ու սոցիալական որակներ:
  • Թափ հաղորդել քաղաքացիական և բնապահպանական գիտակցության ու համերաշխության դրսևորումներին:
  • Նպաստել կանանց առաջխաղացմանը:
  • Խրախուսել միջմշակութային երկխոսությունը:
  • Առաջ տանել ֆրանսախոսությունը, ֆրանկոֆոն մշակույթներն ու արժեքները:
  • Արժևորել անհատականացված զբոսաշրջությունը, որն անմիջական առնչության մեջ է տեղի իրականության և բնակչության հետ:

Մեր մեթոդները

  • Խրախուսել դինամիկ մոտեցումները, որոնք խթանում են նախաձեռնողականությունը (ոչ ֆորմալ կրթության մեթոդներ):
  • Կերտել կառուցվածքներ, որոնք համադրում են աստիճանակարգումն (հիերարխիա) ու մասնակցային կառավարումը:
  • Ճկունորեն համակցել հավատարմությունն ու ստեղծարարությունը, ավանդույթների պահպանումն ու նորարարության ձգտումը: