Տարածքի ներքին հարդարման և տանիքի վերանորոգման ծառայության գնահարցում

Home » Հայտարարություններ » Տարածքի ներքին հարդարման և տանիքի վերանորոգման ծառայության գնահարցում

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հայտարարում է գնահարցում տարածքի ներքին հարդարման և տանիքի վերանորոգման ծառայության վերաբերյալ:

Խնդրում ենք ներբեռնել գնահարցման ձևաթուղթը, ճարտարապետական նախագիծը և աշխատանքների ծավալաթերթը, լրացնել ձեր գնային առաջարկը ձևաթղթի մեջ, ստորագրել, կնքել, սքանավորել և էլեկտրոնային տարբերակով ուղարկել kasaam@kasa.am էլեկտրոնային հասցեին մինչև 2023 թվականի հունիսի 15-ը ներառյալ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ +374584032:

Սպասում ենք ձեր առաջարկներին և շնորհակալ ենք համագործակցության համար։