Բարի գալուստ

«ԿԱԶԱ»-ն (ֆր.՝ «Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան Բարեգործական միություն») ծնունդ է առել 1997 թվականի վերջին՝ Սիրվարդ Գազանճեանի ղեկավարած շվեյցարական Կոմիտաս երգչախմբի Հայաստանում ունեցած համերգներից հետո: Շվեյցարիայում այն գրանցված է իբրև միություն, իսկ Հայաստանում՝ որպես հիմնադրամ (2001):

«ԿԱԶԱ»-ն աջակցում է իրենց երկրի կայուն զարգացմանը հետամուտ հայերին, որոնք ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան ներգրավվում են Հայաստանի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում: Հիմնադրամը գործում է 5 ոլորտում՝ մարդասիրական, կրթական, զբոսաշրջային, գյուղատնտեսական, շինարարական:

Մեր թիմը բաղկացած է մոտ 50 աշխատակիցներից, որոնք գործում են 3 տարբեր վայրերում՝ վարչական գրասենյակը և «Էսպաս» կենտրոնը Երևանում, «ԿԱԶԱ Գյումրի» կենտրոնը՝ Գյումրիում:

Մենք առաջարկում ենք նաև հյուրատներ Երևանի և Գյումրու կենտրոններում և պատրաստ ենք կազմակերպել ձեր բոլոր շրջագայությունները Հայաստանում՝ անհատական, թե խմբակային: