ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «ReImagining Recognition»՝ արժևորելու համար երիտասարդական աշխատանքը արժևորման

    Երիտասարդական աշխատանքը մշտապես «ԿԱԶԱ» հիմնադրամի առաջնահերթություններից է եղել։ Դրա վառ ապացույցներից մեկն էլ 2018թ.-ի դեկտեմբերի 14-ին մեկնարկած «ReImagining Recognition» ծրագիրն է։ Այն նպատակ ունի բացահայտել, թե ինչպիսին է երիտասարդական աշխատանքը, դրա քաղաքականությունը տեղական մակարդակում, և թե ինչպիսի գործիքակազմի կարիք կա երիտասարդական աշխատանքը արժևորելու ու պետական մակարդակով ճանաչելի դարձնելու համար:

    «ReImagining Recognition» ծրագիրը մշակվել է՝ ելնելով համագործակից երկրների (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Իռլանդիա, Լիտվա) կազմակերպությունների երիտասարդական աշխատանքում ունեցած փորձից:
    Կարդալ ավելին

  • Զբոսավարների պատրաստման դասընթաց

    Արագ զարգացող զբոսաշրջությանը զուգընթաց՝ Հայաստանում աճում է հմուտ զբոսավարների պահանջարկը: 2005թ.-ից ի վեր «ԿԱԶԱ» հիմնադրամն իրականացնում է զբոսավարների պատրաստման (լսարանային և առցանց դասերի համադրությամբ) դասընթաց:

    Դասընթացի նպատակը

    2005 թվականից ի վեր՝ հաշվի առնելով զբոսաշրջության ոլորտում գրանցված տարեկան 10-15% աճը՝ «ԿԱԶԱ» հիմնադրամը նախաձեռնում է զբոսավարների պատրաստման դասընթաց։ Այն հավատարիմ է հիմնադրամի կողմից որդեգրած՝ սոցիալապես պատասխանատու զբոսաշրջության սկզբունքներին, որը նպաստում է ապրուստի միջոցների ստեղծմանը, աջակցությանը տեղական համայնքներին, ինչպես նաև՝ Հայաստանի մշակութային և բնական ժառանգության պահպանմանը։ Դասընթացը համապատասխանեցված է զբոսաշրջության ոլորտի մասնագիտական կարիքներին և տեղի աշխատաշուկայի պահանջներին։
    Կարդալ ավելին

  • «Զարգացման ծրագիր երեխաների և դեռահասների համար»

    Հաշվի առնելով այն փաստը, որ երիտասարդների սպասումները և կարիքները տարեցտարի փոխվում են՝ պայմանավորված տարբեր մարտահրավերներով (քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, ընտանեկան և այլն), «ԿԱԶԱ» հիմնադրամը 2006 թվականից ի վեր առաջարկում է ծրագիր, որը հնարավորություն է տալիս երեխաներին և դեռահասներին բարձրաձայնել իրենց խնդիրները, ազատ արտահայտվել, զրուցել իրենց հետաքրքրող թեմաներից, ինչպես նաև զարգացնել այնպիսի արժեքներ, ինչպիսիք են համերաշխությունը, հանդուրժողականությունը և հարգանքը. մեկ բառով՝ անձի ինքնաճանչում:

    Հանդիպումները իրականացվում են համապատասխան խմբակների միջոցով. զարգացման խմբակ, որտեղ ոչ ֆորմալ մեթոդներով կազմակերպվում են թեմատիկ հանդիպումներ` ուղղված անձի ինքնաճանաչմանը և սոցիալիզացիային, ստեղծագործական խմբակ, թատերական խմբակ, նախաձեռնությունների խմբակ, ֆոլկլոր երաժշտության խմբակ, ֆրանսերեն և անգլերեն լեզուների ուսուցման խմբակներ: 2006 թվականից մինչ օրս ծրագիրը պարբերաբար թարմացվում է` համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին և կարիքներին: Տարիների աշխատանքի արդյունքը որակական և քանակական զարգացումն է: Եթե 2006 թվականին ծրագրի մասնակիցների քանակը 15 էր, ապա այսօր ամեն շաբաթ հիմնադրամը աշխատում է 200-250 երեխայի և պատանու, ինչպես նաև` վերջիններիս ընտանիքների հետ:
    Կարդալ ավելին

  • Ալեն Նավարա-Նավասարդյանի դասախոսությունները Հայաստանում

    «ԿԱԶԱ» հիմնադրամի «Զբոսավարների պատրաստման» ծրագրի շնորհիվ տարիներ շարունակ ֆրանկոֆոն զբոսավարները պարբերաբար մասնակցում են միջազգային փորձագետների դասախոսություններին։ Ծրագրի շրջանակում սույն թվականի փետրվարի 26-ից մարտի 6-ը «ԿԱԶԱ»-ն հյուրընկալեց արվեստի պատմության և արվեստի սոցիոլոգիայի դոկտոր, Բոլոնիայի համալսարանի դասախոս, «Invitation au Savoir» ասոցիացիայի փոխտնօրեն Ալեն Նավարային:

    Ամեն տարի՝ փետրվար կամ մարտ ամսին, «ԿԱԶԱ» հիմնադրամի նախաձեռնությամբ արվեստի պատմության և արվեստի սոցիոլոգիայի դոկտոր Ալեն Նավարա-Նավասարդյանը ժամանում է Հայաստան, որպեսզի օգնի զբոսավարներին բացահայտել ու ուսումնասիրել այնսպիսի թեմաներ, ինչպիաիք են՝ ռոմանական ճարտարապետություն, հայկական և բյուզանդական ճարտարապետությունների միջև եղած ընդհանրություններ, պատկերագրություն, սիմվոլիզմ և այլն։
    Կարդալ ավելին

  • Le Courrier d’Erevan և «ԿԱԶԱ»

    Ահա՛ և մարտը վրա հասավ։ Հայաստանը՝ գագաթնաժողովը հյուրընկալած երկիրն, անհամբերությամբ էր սպասում տարվա այս նշանակալի ամսվան, որ նվիրված է Ֆրանկոֆոնիային։ Շատ շուտով ողջ երկիրը կվերադառնա Ֆրանկոֆոն ռիթմին՝ ներկայացնելով հարուստ ու դինամիկ ծրագիր ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում։
    Կարդալ ավելին

  • Զբոսավարների շարունակական վերապատրաստում

    2014 թվականից ի վեր «ԿԱԶԱ» հիմնադրամը կազմակերպում է զբոսավարների շարունակական վերապատրաստման դասընթաց՝ նպաստելով ոլորտում առաջարկվող ծառայությունների որակի բարելավմանը։ Դասընթացի շրջանակում կազմակերպվում են հանդիպումներ տարբեր թեմաներով՝ արվեստի պատմություն, ճարտարապետություն, երկրաբանություն, տնտեսագիտություն, ազգագրություն և այլն։ Բանախոսները հիմնականում գիտնականներ են, պրոֆեսորներ, փորձագետներ, ովքեր Հայաստան են հրավիրվում հատուկ զբոսավարների շարունակական վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար։
    Կարդալ ավելին

  • «Գյումրեցի Մարտինը կամ Քառասունքի երդումը» գրքի շնորհանդեսը

    Գյումրու ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ սույն թվականի դեկտեմբերի 8-ին՝ «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոնում, տեղի ունեցավ ֆրանսահայ լրագրող և լուսանկարիչ Պասկալ Մագեզյանի «Գյումրեցի Մարտինը կամ Քառասունքի երդումը» գրքի շնորհանդեսը:
    Կարդալ ավելին

  • Գյումրու Սոցիալ-ուսուցողական և զարգացման վերանորոգված կենտրոնի բացում

    Նոյեմբերի 9-ին կայացավ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի Գյումրու Սոցիալ-ուսուցողական և զարգացման վերանորոգված կենտրոնի բացումը։ Շարունակելով լինել Հիմնադրամի ծրագրերի իրականացման համար տարածք,  ընդլայնված կենտրոնի նպատակն է․

    • տրամադրել հարթակ տարբեր կառույցների, խմբերի, անհատների համար իրականացնելու կրթական ծրագրեր, վերապատրաստումներ, թիմային հանդիպումներ,
    • հնարավորություն ընձեռել օտարերկրացիներին և տեղացիներին բացահայտելու Շիրակի մարզի զբոսաշրջային հարստությունը։

    Կենտրոնի բացմանը ներկա էին Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Աննա-Կարին Օստը, ինչպես նաև զբոսաշրջային, կրթական, մշակութային և հասարակական ոլորտի ներկայացուցիչներ Երևանից և Գյումրիից:
    Կարդալ ավելին

  • «ԿԱԶԱ»-ն և ԳՄՀԸ-ն՝ ի նպաստ սիրիահայ զբոսավարների հմտությունների ամրապնդման

    Վերջին տարիներին զգալիորեն աճել է Պարսից ծոցի արաբական երկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը, ինչն առաջացնում է արաբախոս զբոսավարների զգալի պահանջարկ: Միաժամանակ, 2011թ.-ին Սիրիայում ծագած հակամարտությունը հազարավոր հայերի ստիպել է ապաստան փնտրել Հայաստանում՝ իրենց հետ բերելով նոր մշակույթ և արաբախոսների նոր հոսք: Վեր հանելով Հայաստանում արաբախոս զբոսավարների պակասը՝ «ԿԱԶԱ» հիմնադրամը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ՝ GIZ) 2017թ.-ին միասին ձեռնարկեցին սիրիահայ զբոսավարների հմտությունների բարելավմանն ուղղված կարճատև մի ծրագիր, որի նպատակն էր վերջիններիս տնտեսական ինքնաբավության առավել մեծ հնարավորություններ շնորհել:
    Կարդալ ավելին

  • Հայաստանի «նոր» երիտասարդ քաղաքացիների մասին

    Հայաստանի 44 երիտասարդ քաղաքացիներն արդեն գործի են անցել. «ԿԱԶԱ» հիմնադրամի Երևանի և Գյումրու կենտրոններում վարում են ակումբներ, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության ամրապնդմանը:

    Ամեն ինչ սկսվեց նոյեմբերի 17-19-ը Գյումրիում «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» (ՀԵՔ) ծրագրի ակումբավարների առաջին վերապատրաստմամբ, որին մասնակցեցին Հայաստանի տարբեր մարզերի ուսանողներ և նորավարտներ, ինչպես նաև «ԿԱԶԱ» հիմնադրամում կամավորություն անող լեհ, ֆրանսիացի և շվեյցարացի երիտասարդներ:
    Կարդալ ավելին

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ