Le Courrier d’Erevan և «ԿԱԶԱ»

Home » Լուրեր Հայաստանից » Le Courrier d’Erevan և «ԿԱԶԱ»

Ահա՛ և մարտը վրա հասավ։ Հայաստանը՝ գագաթնաժողովը հյուրընկալած երկիրն, անհամբերությամբ էր սպասում տարվա այս նշանակալի ամսվան, որ նվիրված է Ֆրանկոֆոնիային։ Շատ շուտով ողջ երկիրը կվերադառնա Ֆրանկոֆոն ռիթմին՝ ներկայացնելով հարուստ ու դինամիկ ծրագիր ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում։

Այս տոնական ամսվա առթիվ le Courrier d’Erevan-ը՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հետ համատեղ, մեկնարկում է հատուկ թողարկում։ Մեզ հետևելով՝ դուք կբացահայտեք Երևանում և Գյումրիում` «ԿԱԶԱ»-ի կողմից կազմակերպված կրթական և զարգացման ամենահետաքրքիր ծրագրերը։ Ազդարարե՛ք ամենատոնական ամիսը le Courrier d’Erevan-ի հետ։