«ReImagining Recognition»՝ արժևորելու համար երիտասարդական աշխատանքը արժևորման

Home » Լուրեր Հայաստանից » «ReImagining Recognition»՝ արժևորելու համար երիտասարդական աշխատանքը արժևորման

Երիտասարդական աշխատանքը մշտապես «ԿԱԶԱ» հիմնադրամի առաջնահերթություններից է եղել։ Դրա վառ ապացույցներից մեկն էլ 2018թ.-ի դեկտեմբերի 14-ին մեկնարկած «ReImagining Recognition» ծրագիրն է։ Այն նպատակ ունի բացահայտել, թե ինչպիսին է երիտասարդական աշխատանքը, դրա քաղաքականությունը տեղական մակարդակում, և թե ինչպիսի գործիքակազմի կարիք կա երիտասարդական աշխատանքը արժևորելու ու պետական մակարդակով ճանաչելի դարձնելու համար:

«ReImagining Recognition» ծրագիրը մշակվել է՝ ելնելով համագործակից երկրների (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Իռլանդիա, Լիտվա) կազմակերպությունների երիտասարդական աշխատանքում ունեցած փորձից:

Գործընկեր կառույցներն առանձնացրել են հետևյալ կարիքները՝

  • երիտասարդական աշխատանքի մեջ ուսուցման ճանաչման վերաբերյալ գործիքների ստեղծման/բարելավման կամ լուծումների մշակման անհրաժեշտություն,
  • երիտասարդական աշխատանքով զբաղվող կազմակերպությունների և դրա քաղաքականություն մշակողների շրջանում կրթապիտակների (Learning Badges)՝ որպես իրազեկման գործիքի կարիք,
  • երիտասարդական առաջնորդների և երիտասարդական աշխատողների կողմից իրենց հմտությունների զարգացում`օգտագործելով և խթանելով թվային գործիքները որպես ճանաչման միջոցներ,
  • առավել խորը տեղեկացվածության կարիք երիտասարդների և նրանց համայնքների մասին՝ ստեղծարար գործքիները լայնորեն կիրառելու համար:

Գործընկերներից յուրաքանչյուրն իր երկրում ընտրում է որևէ ոլորտ (կրթություն, երիտասարդական աշխատանք և այլն) ու կատարում տեղական հետազոտություն՝ պարզելու համար, թե ինչ մակարդակում է գտնվում տվյալ ոլորտում ուսուցողական գործընթացները վավերացնող գործիքակազմը, դրանց կարևորությունը, ոլորտում զարգացումների ապահովումը, և թե արդյոք պետք են թվային գործիքներ:

Այնուհետև, ելնելով հետազոտության արդյունքներից՝ առաջարկվում է Learning Badges գործիքը, որը թույլ է տալիս հստակ քարտեզագրել ուսուցողական գործընթացը և հավաքելովով առցանց կրթապիտակներ՝ զարգացրած տարբեր հմտություններն ու գիտելիքները դրանց շնորհիվ դարձնել չափելի:

Այս թվային գործիքի վերաբերյալ՝ որպես նորարար մեթոդ, օգոստոսին Ֆինլանդիայում տեղի է ունենալու դասընթաց: Գործընկեր երկրներից մասնակից երիտասարդները և ոլորտային ներկայացուցիչները սովորելու են՝ ինչպես մշակել և ստեղծել իրենց համայնքին համապատասխան կրթապիտակների համակագը՝ դասընթացից հետո դրանք տեղական մակարդակում ուսուցողական գործընթացում կիրառելու համար:

Այս նախաձեռնությունը նաև հնարավորություն կտա պետական կառույցներին ներգրավվելու և համագործակցելու հասարակական ոլորտի հետ՝ կրթական գործընթացներն առավել արդյունավետ և ճանաչելի դարձնելու նպատակով։