Ալեն Նավարա-Նավասարդյանի դասախոսությունները Հայաստանում

Home » Լուրեր Հայաստանից » Ալեն Նավարա-Նավասարդյանի դասախոսությունները Հայաստանում

«ԿԱԶԱ» հիմնադրամի «Զբոսավարների պատրաստման» ծրագրի շնորհիվ տարիներ շարունակ ֆրանկոֆոն զբոսավարները պարբերաբար մասնակցում են միջազգային փորձագետների դասախոսություններին։ Ծրագրի շրջանակում սույն թվականի փետրվարի 26-ից մարտի 6-ը «ԿԱԶԱ»-ն հյուրընկալեց արվեստի պատմության և արվեստի սոցիոլոգիայի դոկտոր, Բոլոնիայի համալսարանի դասախոս, «Invitation au Savoir» ասոցիացիայի փոխտնօրեն Ալեն Նավարային:

Ամեն տարի՝ փետրվար կամ մարտ ամսին, «ԿԱԶԱ» հիմնադրամի նախաձեռնությամբ արվեստի պատմության և արվեստի սոցիոլոգիայի դոկտոր Ալեն Նավարա-Նավասարդյանը ժամանում է Հայաստան, որպեսզի օգնի զբոսավարներին բացահայտել ու ուսումնասիրել այնսպիսի թեմաներ, ինչպիաիք են՝ ռոմանական ճարտարապետություն, հայկական և բյուզանդական ճարտարապետությունների միջև եղած ընդհանրություններ, պատկերագրություն, սիմվոլիզմ և այլն։

<pԱյս տարի Ալեն Նավարան ներկայացրեց հետևյալ թեմաները՝

  • «Տարածաշրջանում զբոսաշրջային երթուղու ստեղծում և իրականացում», մարտի 1-ին, ԿԱԶԱ հիմնադրամի Գյումրու կենտրոնում
  • «Բարոկկոյի արվեստ» մարտի 2-ին, ԿԱԶԱ հիմնադրամի Երևանի «Էսպաս» կենտրոնում
  • «Զբոսաշրջություն, զարգացում և տևականություն»՝ ծավալման նպատակներն ու առանցքները, մարտի 5-ին, Ֆրանսիական համալսարանում

«Զբոսաշրջություն, զարգացում և տևականություն» թեմայով դասախոսության ընթացքում Ալեն Նավարան կիսվեց իր փորձով և մտքերով՝ Հայաստանում զբոսաշրջության տևական զարգացման մասին։ Այնուհետև ներկաներին՝ իրենց հետաքրքրող հարցերը բարձրաձայնելու և զբոսաշրջության թեմայով մտքեր փոխանակելու հնարավորություն տրվեց։

Գյումրիում Ալեն Նավարան անդրադարձավ՝ մարզերում զբոսաշրջության զարգացման թեմային՝ ներկայացնելով Շիրակի և Լոռու մարզերը զբոսաշրջային ուղղությունների վերածելու իր տեսլականը։ Ելույթ ունեցավ նաև «Շիրակ Տուր» զբոսաշրջային կազմակերպության հիմնադիր, Շիրակի և Լոռու մարզերում ԳԴՀ պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը: Ներկա էին նաև Շիրակի և Լոռու մարզային իշխանության ներկայացուցիչները։

Այսպիսով, «ԿԱԶԱ Գյումրի» կենտրոնը դարձել էր՝ Հայաստանի հյուսիային մարզերում զբոսաշրջության զարգացման շուրջ մտքերի փոխանակման հարթակ։ Դասախոսության ավարտին մասնակիցներն անգամ՝ պարբերաբար «ԿԱԶԱ Գյումրի» կենտրոնում հանդիպելու և մարզերը զարգացնելուն միտված համատեղ ծրագրեր մշակելու ցանկություն հայտնեցին։

Ինչ վերաբերում է զբոսավարներին, նրանք ևս չափազանց խանդավառված էին։ Բարոկկո արվեստը նրանց շատ էր հետաքրքրում, հատկապես՝ երբ ներկայացվում էր հենց մասնագետի կողմից։

Ընդհանուր առմամբ, զբոսավարները բարձր գնահատեցին հանդիպումների ձևաչափն ու բովանդակությունը։ Ինչպես վկայում է Ալեն Նավարայի դասախոսությունների մշտական մասնակիցներից մեկը՝ Վարսենիկ Ավագյանը, դրանք ոչ միայն չափազանց հետաքրքիր, ինտելեկտուալ ու հագեցած են, այլև աչքի են ընկնում ինտերակտիվ և արվեստագիտական բնույթով։ «Նրա դասախոսություններն անվերջ մտորելու և վերլուծելու տեղիք են տալիս տվյալ թեմայի շուրջ։ Կարծում եմ, որ դրանք անփոխարինելի են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են արվեստի պատմությամբ։ Ինձ համար դրանց մասնակցելը մշտապես մեծագույն ուրախություն է»։.