ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Իսկական տոն Դալարիկ գյուղում

    2016թ.-ից ի վեր «ԿԱԶԱ» հիմնադրամն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդ փախստականների ինտեգրմանը։ Այդ համատեքստում հիմնադրամը ստեղծել է «Երևան-Հալէպ տրանզիտ» ակումբը. կամուրջ, որ միավորում է սիրիահայ և տեղացի 18-35 տարեկան երիտասարդներին, հարթակ, որ օգնում է բացահայտել, սովորել, ընկերանալ։ Ծրագիրն իրականացվում է Ժնևի հայկական համայնքի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄՍԿ ՓԳՀ) աջակցությամբ։
    Կարդալ ավելին

  • «Միացի՛ր համայնքին» ծրագիրը՝ նոր մատուցմամբ

    «ԿԱԶԱ» հիմնադրամի «Միացիր համայնքին» ծրագիրը՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) աջակցությամբ, Հայաստանում տեղահանված անձանց ինտեգրումը կազմակերպելու նպատակով ստեղծել է մի յուրօրինակ հարթակ, որն ապահովում է նրանց միջմշակութային շփումը, տեղական լեզվի ու մշակույթի ուսուցումը, Հայաստանում ինտեգրվելու բազմազան հնարավորությունների բացահայտումը: 
    Կարդալ ավելին

  • Գյումրու Հաղթանակի զբոսայգու վերածնունդը՝ «ԿԱԶԱ»-ական երիտասարդների ձեռքերով

    Դեկտեմբեր ամսին «ԿԱԶԱ» հիմնադրամի «Երեխաների և դեռահասների զարգացման ծրագրի» նախաձեռնությունների խմբակի մասնակից դեռահասներն իրենց նախագիծը ներկայացրին Գյումրու քաղաքապետարանին: Նրանց նպատակն էր՝ բարեկարգել և «կենդանացնել» Հաղթանակի զբոսայգու տարածքը, որն, ըստ կատարած հարցումների, անտեսված և անցանկալի ժամանցի վայր էր քաղաքացիների շրջանում: Պատճառները բազմաթիվ էին՝ աղտոտվածությունը, անբարեկարգ վիճակը, լուսավորության պակասը, անհետաքրքրությունը և այլն։ Մինչդեռ դեռահասների համոզմամբ՝ այգին ուներ բոլոր նախադրյալները` բնակիչների սիրելի վայրը դառնալու։
    Կարդալ ավելին

  • Համառոտ՝ հիմնադրամի առցանց ուսուցման հարթակի մասին

    «ԿԱԶԱ» հիմնադրամի առցանց ուսուցման հարթակը գործում է 2011թ.-ից: Այս տարիների ընթացքում հարթակում ուսանել է ավելի քան 1500 հոգի: Առցանց հարթակի դասընթացների թեմաները բազմազան են՝ ակտիվ քաղաքացիութուն, զբաղվածություն, ուսուցանում ուսուցանողների համար, սոցիալական ձեռնարկատիրություն, զբոսավարություն և այլն: 

    Վերջին տարիներին, ընդհանուր առմամբ, առցանց ուսումնառության հանդեպ հետաքրքրությունը մեծացել է։ Ինքնուրույն սովորելու միտումները հստակ են, ուստի և Հայաստանում շատերի համար առցանց դասընթացները ևս դառնում են ակտուալ։
    Կարդալ ավելին

  • Քաղաքացու օրն ու «ԿԱԶԱ»-ն

    Այս տարի՝ ապրիլի 27-ին, Հայաստանի բոլոր մարզերում իսկական տոնախմբություն էր: Առիթը Քաղաքացու օրն էր՝ ի պատիվ համաժողովրդական միասնականության, որը հանգեցրեց 2018թ.-ի ապրիլի ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը։ «ԿԱԶԱ» հիմնադրամը ևս միացավ մեծ տոնին՝ հատկապես Գյումրիում։

    Ապրիլի 27-ին Գյումրիում տոնական տրամադրության պակաս չկար։ Միջոցառումների մի մասն իրականացվում էր Ռուսթավելի փողոցում տեղակայված տաղավարներում։ Այստեղ էր հավաքվել արվեստաշատ ու արհեստաշատ քաղաքի հասարակությունը։
    Կարդալ ավելին

  • Հիմնադրամի ուսանողների հետազոտությունները՝ Ժնեվի գրքի ցուցահանդեսում

    Մայիսի 4-ին Ժնևի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում արվեստի պատմության և սոցիոլոգիայի դոկտոր Ալեն Նավարա-Նավասարդյանը ներկայացրեց խորհրդային ժառանգության վերաբերյալ կատարված ուսումնասիրություններ։ Դրանց հեղինակները «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից 2006թ․ ի վեր ամեն տարի իրականացվող զբոսավարների պատրաստման դասընթացի մասնակիցներն էին։

    Գաղտնիք չէ, որ խորհրդային շրջանն այժմ մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների շրջանում։ Ուստի «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից իրականացվող զբոսավարների պատրաստման դասընթացը չէր կարող չանդրադառնալ դրան։

    Կարդալ ավելին

  • «ԿԱԶԱ»-ն՝ ի նպաստ տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրման

    Տնտեսական ինտեգրումը փախստականների ամբողջական և կենսակայուն ինտեգրման կարևոր մաս է կազմում: Շուրջ 5 տարի է, ինչ հիմնադրամը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) հետ համատեղ արձագանքում է Հայաստանում փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրման կարիքներին՝ աջակցելով նրանց սկսելու կամ վերսկսելու իրենց մասնագիտական ուղին: Որպես տնտեսական ինտեգրման հիմնական գործիք ընտրվել է կրթությունը:
    Կարդալ ավելին

  • Եվրոպական Համերաշխության Կորպուսը՝ կյանք փոխող փորձառություն

    «Եվրոպական hամերաշխության կորպուսը» (նախկին «Եվրոպական կամավորական ծառայությունը») Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագիր է, որի շրջանակում արդեն ավելի քան 10 տարի է, ինչ «ԿԱԶԱ» հիմնադրամը հյուրընկալում, ինչպես նաև ուղարկում է կամավորներ տարբեր եվրոպական երկրներ: Սա պարզապես կամավորական աշխատանք չէ․ այն բացառիկ փորձառության հնարավորություն է, որը փոխում է կյանքեր:

    Ծրագրի նպատակը համերաշխության տարածումն է որպես արժեք՝ հիմնականում կամավորության միջոցով, որն էլ իր հերթին խթանում է երիտասարդների և կազմակերպությունների ներգրավվածությունը մարդասիրական ծրագրերում՝ նպատակ ունենալով ամրապնդել համախմբվածությունը, ժողովրդավարությունը և եվրոպական քաղաքացիությունը: Այն նպաստում է նաև եվրոպական համագործակցությանը երիտասարդության ոլորտում։
    Կարդալ ավելին

  • Ֆրանկոֆոնիայի հագեցած եվ «կանաչ» երկամսյակ «ԿԱԶԱ» հիմնադրամում

    Ֆրանկոֆոնիայի երկամսյակը հարուստ ու հագեցած էր «ԿԱԶԱ» հիմնադրամի ինչպես Երևանի, այնպես էլ Գյումրու կենտրոններում։

    Նախ Երևանի «Էսպաս» կրթամշակութային կենտրոնը հյուրընկալեց այն դպրոցների ֆրանսերենի ուսուցիչներին, որոնց հետ «ԿԱԶԱ»-ն համագործակցել է ողջ տարվա ընթացքում։ Վերջիններս ծանոթացան միմյանց հետ, համտեսեցին Ֆրանկոֆոնիայի ծրագրի կամավորների պատրաստած նրբաբլիթները, քննարկեցին Հայաստանում կրթական ոլորտի խնդիրները՝ մասնավորապես այնպիսիք, որոնց բախվել են ֆրանսերենի դասավանդման ընթացքում, կիսվեցին ֆրանսերենի ուսուցման մասին իրենց պատմություններով և լեզուն սովորեցնելու իրենց դրդապատճառներով։
    Կարդալ ավելին

  • «Երկուսով աշխատանքի համար»․ ինչու, ովքեր եվ ինչպես

    Երիտասարդների զբաղվածությանն ու աշխատանքային հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերը եղել և մնում են «ԿԱԶԱ» հիմնադրամի օրակարգում։ 2016թ.-ից ի վեր հիմնադրամն իրականացնում է «Երկուսով աշխատանքի համար» ծրագիրը, որը միավորում է աշխատանք փնտրող երիտասարդներին ու այդ հարցում նրանց աջակցող կամավոր-մենթորներին:

    Ինչու

    Համաձայն 2018թ-ին արված հետազոտության՝ Հայատանում գործազուրկ երիտասարդները կազմում են ամբողջ երիտասարդության 16%-ը: Ընդ որում՝ գործազրկության ամենաբարձր ցուցանիշը 20-24 տարեկան երիտասարդների շրջանում է: Տնտեսապես ոչ ակտիվ աշխատուժի 53.8%-ը բարձրագույն կրթությամբ երիտասարդներ են:
    Կարդալ ավելին

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ