ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • « Սիվիկ »-ի օր. Շիրակի մարզի ուսուցիչները բացահայտում են « ԿԱԶԱ »-ի կողմից ստեղծված խաղերը

    Վեց ամիս առաջ « ԿԱԶԱ »-ն երիտասարդական աշխատանքի և քաղաքացիական կրթության բնագավառում կուտակած 5 տարիների իր փորձը ներառող « Երիտասարդները հանուն հասարակության » ձեռնարկին զուգահեռ ներկայացրեց 4 ուսուցողական խաղ, որոնք մշակվել են միևնույն՝ « Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ » ծրագրի շրջանակներում՝ նպաստելու համար քաղաքացիական մասնակցության և ակտիվ քաղաքացիության հասկացությունների յուրացմանը:
    Կարդալ ավելին

  • Գնային առաջարկ. հարիչների գնում

    ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հարիչ ձեռք բերելու նպատակով կազմակերպում է մրցույթ: Հրավիրում ենք ծանոթանալու կից ներկայացված հրավերին և հետաքրքրված լինելու դեպքում ներկայացնելու գնային առաջարկ:
    Կարդալ ավելին

  • Զբոսավարների պատրաստում. Հայաստանի 12 նոր « դեսպաններ » ստացան իրենց հավաստագրերը

    Մինչ ծրագրի պատասխանատուները և փորձագետները միասին պատրաստում են ամեն ձմեռ փորձառու զբոսավարներին ավանդաբար առաջարկվող վերապատրաստման դասընթացը, զբոսավարների պատրաստման՝ անցյալ փետրվարին առկա և առցանց հարթակներում մեկնարկած հերթական դասընթացի 12 մասնակիցները ստացան իրենց ավարտական հավաստագրերը: Վերջիններիս հանձնման արարողությունն այս անգամ տեղի ունեցավ Չարենցի տուն-թանգարանում:
    Կարդալ ավելին

  • Տրվեց «Երկուսով աշխատանքի համար» ծրագրի մեկնարկը

    erit.am – Երեկ «Էսպաս» կենտրոնում կայացավ «Երկուսով աշխատանքի համար» ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնի երիտասարդների զբաղվածությունը խթանող գործունեության շրջանակում՝ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ:

    Շնորհանդեսի ժամանակ Երիտասարդության զբաղվածության ծրագրի պատասխանատու Լուսինե Աղաբեկյանը, Երիտասարդության զբաղվածության ծրագրի օգնական Գեւորգ Էլվաջյանը եւ Փախստականների տնտեսական ինտեգրման պատասխանատու Լուսինե Տոնոյանը հանգամանալի ներկայացրեցին ծրագիրը, ինչպես նաեւ խոսեցին կամավորների ընտրության, ներգրավման, նրանց կարեւոր դերակատարման եւ ծրագրի նպատակի մասին: 
    Կարդալ ավելին

  • «Երկուսով աշխատանքի համար». նոր բաղադրիչ՝ «Երիտասարդների զբաղվածություն» ծրագրում

    «ԿԱԶԱ» հիմնադրամն իր «Երիտասարդների զբաղվածություն» ծրագրի շրջանակներում  ներմուծել է նոր բաղադրիչ՝ «Երկուսով աշխատանքի համար», որի նպատակն է կամավորների միջոցով առավել անհատական մոտեցում ցուցաբերել ծրագրի մասնակիցներին աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունների զարգացման հարցերում:
    Կարդալ ավելին

  • Գյումրի. հետևելով քաղաքի « շնչառությանը »

    Գյումրիում մեր ծրագրերը ջանում են հետևել նրա կարիքներին և ռիթմին՝ միևնույն ժամանակ քաղաքի և նրա բնակիչների համար սահմանելով զարգացման նոր մարտահրավերներ, որոնց կայացմանն ունակ ենք նպաստել մեր գործունեությամբ՝
    Կարդալ ավելին

  • «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագիրը մոտիվացնում է…

    Արդեն 1 տարի է, ինչ ԿԱԶԱ հիմնադրամը Թբիլիսիում Նիդեռլանդների դեսպանատան հետ համագործակցությամբ իրականացնում է «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագիրը: Սրանով նպատակ ունենք խթանել երիտասարդների և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համագործակցությունը՝ իրենց համայնքների զարգացման համատեքստում։

    Առկա դասընթացներ, հեռավար ուսուցում, երիտասարդների մասնակցությունը խթանող ուսուցողական խաղեր, համայնքային այցելություններ, մասնակից երիտասարդների կողմից իրականացվող համայնքային զարգացման ծրագրեր՝ ծրագրում ընդգրկված ՀՀ 17 համայնքների 20 երիտասարդների հետ աշխատանքի մեթոդները բազմազան են:
    Կարդալ ավելին

  • Գնային առաջարկ. պրոյեկտորի գնում

    «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը Canon-lv-wx300 պրոյեկտոր ձեռք բերելու նպատակով կազմակերպում է մրցույթ։ Կից ներկայացված է հրավերը. հետաքրքրված լինելու դեպքում ներկայացրեք գնային առաջարկ:
    Կարդալ ավելին

  • Ե՛վ ավանդական, և՛ նոր. «Էսպաս» կենտրոնը կրկին բաց է

    Արձակուրդից և մեկամսյա նախապատրաստական աշխատանքներից հետո երևանյան «Էսպաս» կենտրոնի դռները կրկին ջերմորեն բաց են իր այցելուների և շահառուների առաջ : Արդեն ավանդական դարձած ծրագրերից բացի այստեղ ձեզ սպասվում են նորություններ, որ մշակել ենք՝ հաշվի առնելով մեր լսարանի կարիքները :
    Կարդալ ավելին

  • Զբոսավարների պատրաստում. Երրորդմասցու կերպարի վերլուծությունն ըստ Հոֆսթեդի ցուցիչների

    Զբոսավարների պատրաստման դասընթացը մեր ուսանողներին առիթ է ընձեռում իրականացնելու իսկական գիտական հետազոտություններ : Կատարված վերլուծություններն իրենց որակով երբեմն հաճելիորեն զարմացնում են, ինչպես օրինակ անցյալ ապրիլին Երրորդ մաս թաղամասի վերաբերյալ Լարիսա Մկրտչյանի ու Անուշ Վարդանյանի ներկայացրած զեկույցը :
    Կարդալ ավելին

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ