«ԿԱԶԱ» հիմնադրամը և Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) «Փախստականների ինտեգրում կրթության և կենսապայմանների բարելավման միջոցով» ծրագրի շրջանակներում համագործակցում են գլխավորապես հաջակցություն սիրիահայերի, որոնց հոսքը դեպի Հայաստան սիրիական ճգնաժամի ծագման պահից սկսած չի դադարում: Սակայն իր առանձնահատկությամբ և ունեցած ազդեցությամբ այս գործակցության կարևոր մաս է կազմում նաև հայկական ծագում չունեցող փախստականների հետ աշխատանքը՝ «Միացիր համայնքին» ենթածրագրի տեսքով:
Կարդալ ավելին
«Երկուսով աշխատանքի համար». նոր բաղադրիչ՝ «Երիտասարդների զբաղվածություն» ծրագրում
«ԿԱԶԱ» հիմնադրամն իր «Երիտասարդների զբաղվածություն» ծրագրի շրջանակներում ներմուծել է նոր բաղադրիչ՝ «Երկուսով աշխատանքի համար», որի նպատակն է կամավորների միջոցով առավել անհատական մոտեցում ցուցաբերել ծրագրի մասնակիցներին աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունների զարգացման հարցերում:
Կարդալ ավելին
« Ընտանիքի ընկեր ». Սբ Զատիկը միասին նշելն այսուհետ ավանդույթ է
Մարտի 26-ին « Ընտանիքի ընկեր » ծրագրի կամավորներն ու շահառու ընտանիքները Էոն հակասրճարանում միասին նշեցին Սուրբ Զատիկը: Ծրագրի շրջանակներում այս կարևորագույն քրիստոնեական տոնը միասին դիմավորելն արդեն դարձել է ավանդույթ, որին այս տարի ներկա էին նաև մեր համագործակիցները ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակից, « Հայկական Կարմիր խաչ » ընկերությունից և « Առաքելություն Հայաստան » ՀԿ-ից: Տոնական սեղան, խաղեր, երգ ու ասմունք՝ բոլոր պայմանները ստեղծված էին 70 ներկաների օրն իսկական ուրախության վերածելու համար :
Կարդալ ավելին