« ԿԱԶԱ » հիմնադրամի տնօրենը՝ որպես 2016թ. լավագույն երիտասարդական աշխատող
Փետրվարի 15-ին Երևանի պետական կամերային թատրոնում կայացան ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության կողմից նախաձեռնված «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլն ու մրցանակների հանձնման արարողությունը: « Երիտասարդական աշխատող » անվանակարգում առաջադրված երեք թեկնածուների թվում էր նաև « ԿԱԶԱ » հիմնադրամի տնօրեն Անահիտ Մինասյանը…
Կարդալ ավելին
« Լուսանկարչությունն ու Գյումրին ». ծրագիր՝ բազմակողմանի ազդեցությամբ
2016 թ. գարնանը երիտասարդ լուսանկարչուհի Սոնա Անդրեասյանը Երևանից տեղափոխվեց Գյումրի՝ զինված լուսանկարչական սարքով և երիտասարդ գյումրեցիներին իր գիտելիքն ու հմտությունները փոխանցելու մեծ ցանկությամբ: Այս ամիսների ընթացքում « Լուսանկարչությունն ու Գյումրին » անվանված դասընթացը, որն իրականացվում է Հիմնադրամի՝ Երեխաների և դեռահասների սոցիալ-ուսուցողական ծրագրի շրջանակներում, ապացուցեց, որ արժանի է գոյության. պատանիների նորանոր խմբեր հաջորդում են միմյանց, մինչդեռ նախաձեռնության նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել « ԿԱԶԱ »-ի պատերից դուրս ևս :
Կարդալ ավելին
ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Հայաստանում զբոսաշրջության հաջող զարգացումն առաջ է բերում փորձառու զբոսավարների մեծ պահանջարկ։ Այս համատեքստում մեր առաջարկած կարճաժամկետ, սակայն ինտենսիվ դասընթացը նշանակալի հաջողություններ է գրանցում։
Կարդալ ավելին
ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Ո՞րն է մեր նպատակը
Մենք ցանկանում ենք ապահովել զբոսավարների շարունակական կրթությունը՝ այսպիսով նպաստելու համար ոլորտում առաջարկվող ծառայությունների որակի բարելավմանը։
Հայաստանում զբոսաշրջության զարգացումն առաջ է բերում նոր՝ մասնագիտական ավելի խորը հարցերից տեղյակ լինելու կարիք, որոնց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ զբոսավարները դժվարությամբ են հայթայթում։Այստեղից էլ կանոնավոր կերպով կարճաժամկետ դասընթացների մասնակցելու պահանջը։
Կարդալ ավելին
«Երիտասարդները հանուն զարգացման». ՏԻՄ-երիտասարդ համագործակցության 9 հաջողված օրինակ
«Երիտասարդները հանուն զարգացման» ծրագիրն ամփոփեց իր հերթական գործողություններից մեկը: Արդյունքում ընտրվեց համայնքային զարգացմանն ուղղված 9 նախաձեռնություն՝ ներկայացված մեր մասնակիցների կողմից, որոնք կֆինանսավորվեն ծրագրի շրջանակներում: Առաջարկում ենք համառոտ ծանոթանալ դրանցից յուրաքանչյուրին.
Կարդալ ավելին
«Կենդանի գրադարան ». երբ գրքերի հետ խոսելը հնարավոր է
Դեկտեմբերի 13-ին «Էսպաս» երիտասարդական կենտրոնում «ՀԵՔ» ծրագրի անգլախոսների ակումբի ակումբավար Մերի Մամյանի նախաձեռնությամբ մեկնարկեց «Կենդանի գրադարան» նախագիծը: Կենդանի, որովհետև գրքերն այստեղ իրական մարդիկ էին. նրանց « կարդալու » համար անհրաժեշտ էր միայն նստել համապատասխան « գրքի » առաջ ու լսել պատմությունը: Անգամ կարելի էր երկխոսել հարցերի միջոցով:
Կարդալ ավելին
«Երեվան-Հալէպ տրանզիտ». երիտասարդական նոր ծրագիր՝ ուղղված սիրիահայերի և տեղացի հայերի միջև երկխոսությանը
Կողք կողքի ապրելը դեռևս բավարար չէ միմյանց ճանաչելու համար: Այս միտքն ընդհանուր առմամբ ճշմարիտ է սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայերի և տեղացի հայերի հարաբերությունները բնութագրելիս, քանի որ լինելով երկուստեք բավական մեծաթիվ, նրանք հաճախ ջանք չեն թափում դուրս գալու իրենց «հարմարավետ» խմբից և միմյանց իսկապես ճանաչելու:
Կարդալ ավելին
« Սիվիկ »-ի օր. Շիրակի մարզի ուսուցիչները բացահայտում են « ԿԱԶԱ »-ի կողմից ստեղծված խաղերը
Վեց ամիս առաջ « ԿԱԶԱ »-ն երիտասարդական աշխատանքի և քաղաքացիական կրթության բնագավառում կուտակած 5 տարիների իր փորձը ներառող « Երիտասարդները հանուն հասարակության » ձեռնարկին զուգահեռ ներկայացրեց 4 ուսուցողական խաղ, որոնք մշակվել են միևնույն՝ « Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ » ծրագրի շրջանակներում՝ նպաստելու համար քաղաքացիական մասնակցության և ակտիվ քաղաքացիության հասկացությունների յուրացմանը:
Կարդալ ավելին
Գնային առաջարկ. հարիչների գնում
ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հարիչ ձեռք բերելու նպատակով կազմակերպում է մրցույթ: Հրավիրում ենք ծանոթանալու կից ներկայացված հրավերին և հետաքրքրված լինելու դեպքում ներկայացնելու գնային առաջարկ:
Կարդալ ավելին
Զբոսավարների պատրաստում. Հայաստանի 12 նոր « դեսպաններ » ստացան իրենց հավաստագրերը
Մինչ ծրագրի պատասխանատուները և փորձագետները միասին պատրաստում են ամեն ձմեռ փորձառու զբոսավարներին ավանդաբար առաջարկվող վերապատրաստման դասընթացը, զբոսավարների պատրաստման՝ անցյալ փետրվարին առկա և առցանց հարթակներում մեկնարկած հերթական դասընթացի 12 մասնակիցները ստացան իրենց ավարտական հավաստագրերը: Վերջիններիս հանձնման արարողությունն այս անգամ տեղի ունեցավ Չարենցի տուն-թանգարանում:
Կարդալ ավելին