Կրթությունը հանուն կայուն զարգացման
Շրջակա միջավայրի պահպանություն, բնական պաշարների ողջամիտ և անվտանգ օգտագործում, պայքար գլոբալ տաքացման դեմ. այս հիմնախնդիրներն արդեն մի քանի տասնամյակ շարունակ գտնվում են միջազգային հանրության քննարկումների կիզակետում։ Բացի այդ, բազմաթիվ երկրներում դպրոցական մի շարք ուսումնական ծրագրերում առավել լայն ընդգրկում են ստանում շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նաև անդրադարձը բնապահպանական լոկալ ու գլոբալ խնդիրներին։
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը նույնպես կարևորում է կրթության առանցքային դերը կայուն զարգացման գործում։ Տարեսկզբին Կայուն զարգացման ուսուցման նոր ծրագրի մեկնարկով հիմնադրամն իրականացրեց Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի համայնքների 36 ուսուցիչների վերապատրաստում, որի նպատակը վերջիններիս թեմային առնչվող անհրաժեշտ մասնագիտական և մեթոդական գիտելիքներով զինելն էր։ Սույն ուսումնական նախագիծն ավելի վաղ Ֆրանսիայի Հայաստան հիմնադրամի կողմից անցկացված «Արևային Լոռի» ծրագրի եզրափակիչ փուլն էր։
Կարդալ ավելին
Հեռավար կրթությունն արդեն հասանելի է նաև Գյումրու խոցելի ընտանիքների երեխաներին
Համավարակի այս խրթին ժամանակաշրջանում կրթության ոլորտն աննախադեպ ճգնաժամի բախվեց։ Ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, Հայաստանի Հանրապետության Կառավարությունը նույնպես հայտարարեց ուսումնական հաստատություններում աշխատանքային պրոցեսը հեռավար կազմակերպելու որոշման մասին։
Մարտի կեսերին դպրոցներում առցանց հարթակներին անցումը լրացուցիչ անորոշություն ստեղծեց հատկապես դպրոցահասակ երեխաներ ունեցող անապահով ընտանիքների համար` համապատասխան սարքավորումների (համակարգիչ, պլանշետ) բացակայության պատճառով:
Կարդալ ավելին
«ԿԱԶԱ»-ի կամավորները շարունակում են իրենց առաքելությունը՝ չնայած մեկուսացմանը
Եվրոպական համերաշխության կորպուսը (ԵՀԿ, անգլ․ European Solidarity Corps) Եվրամիության նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է հնարավորություն տալ ավելի մեծ թվով երիտասարդների մասնակցել մարդասիրական բնույթի ծրագրերի՝ համախմբվածության, համերաշխության ու ժողովրդավարության ամրապնդման համար, ինչպես նաև արձագանքել հասարակության մարտահրավերներին և համայնքների ամրապնդմանը` խթանելով սոցիալական ներգրավվածությունը: Ավելի քան 10 տարի է, ինչ «ԿԱԶԱ» հիմնադրամն իր գործունեության շրջանակներում աջակցում է կամավորների ընդունելությանը և ներգրավմանը համայնքային տարբեր առաքելություններին, ինչպես նաև ուղարկում է կամավորներ բազմաթիվ եվրոպական երկրներ:
Դարյան, Մագդան և Յուստինան արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում են ԵՀԿ-ի կամավորական ծրագրի շրջանակներում։ Նրանք եկել են Ֆրանսիայից և Լեհաստանից, և միացել են «ԿԱԶԱ» հիմնադրամին՝ իրենց ներդրումն ունենալու տարբեր մարդասիրական և կրթական ծրագրերում: Մարտի կեսին արտակարգ դրության հայտարարելուց ի վեր աղջիկները ևս մեկուսացված են Հայաստանում և շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը։ Այժմ ճիշտ ժամանակն է ծանոթանալու մեր կամավորներին և լսելու նրանց կարծիքը Հայաստանում իրենց առօրյայի ու ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Կարդալ ավելին
Փախստականների ինտեգրման խթանումը՝ «ԿԱԶԱ»-ՄԱԿ ՓԳՀ համագործակցության շնորհիվ
Սիրիական հակամարտության սկսվելուց ի վեր փախստականների (ինչպես սիրիահայերի, այնպես էլ հայկական էթնիկական ծագում չունեցող միգրանտների) ներհոսքը Հայատան աննախադեպ էր։ Տեղահանված անձանց հասարակական լիարժեք ինտեգրման խնդիրները լուրջ մարտահրավեր դարձան ինչպես պետական, այնպես էլ միջազգային կառույցների ու քաղաքացիական հասարակության համար։
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՓԳՀ) միջև շարունակական ու արդյունավետ համագործակցության շնորհիվ արդեն շուրջ 6 տարի է իրականացվում է «Փախստականների ինտեգրումը կրթության և կենսապայմանների բարելավման միջոցով» ծրագիրը։ Ծրագիրն իրականցնելիս համագործակցում են նաև Հայաստանի Միգրացիոն ծառայության, ՀԿԽԸ (Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն), «Առաքելություն Հայաստան»-ի, Երեխաների Աջակցության Կենտրոնի, Մարդու Իրավունքների Պաշտպանի, Հայկական Կարիտասի և այլ կառույցների հետ։
Կարդալ ավելին
Խաղերը՝ որպես կրթվելու և հասարակությունը փոխակերպելու գործիք
Նպաստել երիտասարդների զարգացմանը նորարարական և արդյունավետ մեթոդների կիրառմամբ. սա «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ռազմավարական ուղղություններից մեկն է և նրա թիմի ամենօրյա աշխատանքը տարիներ ի վեր: Այսպես, հիմնադրամը սկսել էր (վերա)պատրաստել երիտասարդական աշխատողներ դեռևս այն ժամանակ, երբ այդ մասնագիտությունը Հայաստանում տարածված և ընդունված չէր: «Մեր դասընթացների ընթացքում նկատեցինք, որ հայալեզու և մեր իրականությանը համապատասխանող ուսուցողական ռեսուրսների պակաս կա: Հենց դա էլ հիմք հանդիսացավ մշակելու «Երիտասարդները հանուն հասարակության» ձեռնարկը սկսնակ երիտասարդական աշխատողների համար և քաղաքացիական կրթությունը խթանող մեր առաջին խաղերը»,- պատմում է հիմնադրամի կրթական ծրագրերի պատասխանատու Կարինե Ստեփանյանը:
Կարդալ ավելին
«ԿԱԶԱ» հիմնադրամի՝ Գյումրու հյուրընկալության և կրթական կենտրոնը
Գաղտնիք չէ, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է, և լավ պլանավորված զբոսաշրջային քաղաքականությունն անկասկած բերում է տնտեսության զարգացման (ներդրումներ, աշխատատեղերի ավելացում, և այլն)։ Այս դժվարին օրերին, երբ կորոնավիրուսի համավարակի հետևանքով զբոսաշրջության ոլորտի առջև մի շարք խնդիրներ են ծառացել, անհրաժեշտություն է առաջացել վերարժևորելու մեր նախասիրություններն ու սոցիալական պահանջմունքները։ Մեծ ներուժ ունեցող այս ոլորտի ժամանակավոր ճգնաժամը կարելի է հաղթահարել՝ առաջնահերթությունը տալով ներքին տուրիզմին։
Կարդալ ավելին
OIF և «ԿԱԶԱ» համագործակցության հիմքերը և շարունակականությունը
2012 թվականին Կինշասայի գագաթնաժողովում Հայաստանը միաձայն դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) 54-րդ լիիրավ անդամ պետությունը։ Հայաստանի և OIF-ի միջև իրականացվում են մշակութային, լեզվաբանական, կրթական ու մարդասիրական համագործակցային մի շարք ծրագրեր։ 2018 թվականի հունիսից «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը դարձել է Հայաստանում OIF-ի հավատարմագրված կառույց։ Ձեռք բերելով գործընկերոջ կարգավիճակ՝ «ԿԱԶԱ»-ն իրավունք ստացավ որպես խորհրդատու և փորձագիտական մարմին հանդես գալու OIF-ի գերակայությունների առանցքում գտնվող բազմաթիվ ոլորտներում իրականցվող ծրագրերում։
Կարդալ ավելին
«Էսպաս»-ում վերաբացվեց Ֆրանսախոսների ակումբը
Փետրվարի 20-ին «ԿԱԶԱ» հիմնադրամի Երևանի «Էսպաս» կենտրոնում տրվեց “Café Culture“ ֆրանկոֆոն մշակութային հանդիպումների մեկնարկը Ֆրանսիայից ժամանած մեր կամավորուհի Դարյա Ժյումելի նախաձեռնությամբ: Հանդիպումը, որը նվիրված էր Մարտինիկին, վարում էին Հայաստանում կամավորող մեկ այլ ֆրանսուհի «անխռով» Զինան և «համարձակ» Դարյան: Նրանց ուղեկցությամբ մասնակիցները միասին մտորեցին ֆրանկոֆոնիայի մասին Ատլանտյան օվկիանոսից անդին՝ դեպի Կարիբյան ծով «ճամփորդության» միջոցով: Լինելով բոլորն էլ ֆրանսախոս և ֆրանսերեն լեզվի սիրահարներ՝ նրանք հնարավորություն ունեցան արտահատվելու և կարծիքներ ու տպավորություններ փոխանակելու Ֆրանսիայի անդրծովյա այս շրջանի մասին, որի պատմությունն ու մշակույթն արժանի են ուսումնասիրության:
Կարդալ ավելին
«Ճանապարհ դեպի աշխատանք» ծրագրի առաջին փուլի ավարտ, նոր փուլի մեկնարկ
Մեզանից շատերն աշխատանք փնտրելիս բախվում են բազմաթիվ խնդիրների՝ ոչ գրավիչ ինքնակենսագրական, որոնողական գործիքների թերի իմացություն ու անարդյունավետ կիրառում, ձախողված հարցազրույց, հոգեբանական ընկճվածություն և այլն։
«Ճանապարհ դեպի աշխատանք» ծրագիրը «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից 2016 թվականից իրականացվող «Երկուսով աշխատանքի համար» ծրագրի նոր՝ վերանվանված տարբերակն է։ Ինչպես արդեն ծրագրի անունն է հուշում՝ այն որպես գործնական ուղեցույց է ծառայում աշխատաշուկա մուտք գործելիս որոշակի դժվարությունների հանդիպած երիտասարդների համար։ Երիտասարդ մասնագետը պետք է պատրաստ լինի աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին, մրցունակ լինի ոչ միայն մասնագիտական, այլև անձնային բարձր որակների (հաղորդակցության հիմունքներ, թիմային աշխատանք, մոտիվացիա, ստեղծագործական մոտեցում, մշտական ինքնազարգացում և այլն) տեսանկյունից:
Կարդալ ավելին
Հոգեբանասոցիալական աջակցություն Գյումրու խոցելի ընտանիքներին
«ԿԱԶԱ» Հիմնադրամի ստեղծման օրվանից ի վեր նրա գործունեությունը սերտորեն կապված է Հայաստանի հյուսիսային շրջանների՝ հատկապես Գյումրիի հետ։ Հետերկրաշարժյան տարիներին քաղաքի անմխիթար վիճակն ու տուժած բնակիչների կենսագործունեության անբարենպաստ պայմանները բարելավելու ձգտումն էր առիթը, որ Հիմնադրամը սկսեց հանդես գալ սոցիալ-հոգեբանական, կրթական ու մշակութային բազմապիսի նախաձեռնություններով։
«Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամի հետ համատեղ «ԿԱԶԱ»-ն տարիներ շարունակ հաջողությամբ իրականացնում է Անապահով ընտանիքների աջակցության ծրագիրը, որն իրականացնելիս առաջնորդվում է հիմնականում հետևյալ կարգախոսով՝ «Սովորեցնել՝ ինչպես ձուկ որսալ պարզապես ձուկ նվիրելու փոխարեն»։
Կարդալ ավելին