ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական աշխատանքի բարելավման մեթոդները՝ մեկ ձեռնարկում

    erit.am – «Երիտասարդները հանուն հասարակության» ձեռնարկը հանձնվեց ընթերցողների դատին:


    Երիտասարդական աշխատանքի բարելավմանն ուղղված ձեռնարկի շնորհանդեսն այսօր կայացավ «Լոֆթ» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում: Այն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մշակել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը:


    Ձեռնարկում ներկայացված են երիտասարդների հետ աշխատելու մեթոդները, ինչպես նաեւ մտորումներ այսօրվա երիտասարդի զարգացման մոտիվացիայի եւ նրա հետ հաղորդակցվելու հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Ձեռնարկին զուգահեռ ստեղծվել են նաեւ սոցիալական իրավունքների ուսումնասիրության վերաբերյալ խաղեր, որոնք միտված են դյուրացնելու քաղաքացիական մասնակցության եւ ակտիվ քաղաքացիության ուսումնասիրումն ու ընկալումը: Դրանք կարող են կիրառվել ինչպես կրթական միջոցառումների, այնպես էլ ժամանցի կազմակերպման նպատակով:
    Կարդալ ավելին

  • « Տնտեսական հնարավորությունների շաբաթ ». «ԿԱԶԱ» հիմնադրամը՝ սիրիահայերի տնտեսական ներգրավմանն ուղղված ֆորումում

    Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ՝ GIZ) 2015 թվականից ի վերնախաձեռնել է «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում մայիսի 19-ից 22-ը Երևան Էքսպոյի շենքում անցկացվեց «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» ֆորումը : Այն մեկ հարկի տակ էր հավաքել ինչպես Հայաստանում արդեն տնտեսական գործունեությամբ զբաղվող սիրիահայերի, այնպես էլ իրենց սեփական բիզնես ծրագիրը սկսել կամ աշխատանք գտնել ցանկացող սիրիահայ տեղահանվածների և տվյալ թիրախային խմբին աջակցող պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին : Հանդես գալով վերջինների թվում՝ Ֆորումին մասնակցեց նաև «ԿԱԶԱ» հիմնադրամը :
    Կարդալ ավելին

  • Համագործակցային տնտեսություն : Հանդիպում Մոնիկ Բոնդոլֆի-Մասրաֆֆի հետ

    • Երեքշաբթի՝ 12 ապրիլի, ժ. 17:00

             «ԿԱԶԱ» Գյումրի (hասցե՝ Գյումրի, Շահումյան 69)

    • Հինգշաբթի՝ 15 ապրիլի, ժ. 18:00

             «ԿԱԶԱ» Էսպաս (հասցե՝ Երևան, Նալբանդյան 29)

    Այլևս չե՞ք հանդուրժում կոլեկտիվացման (սոցիալականացման) չարաշահումները : 

    Չափու՞մ եք անհավասարությունները, որ առաջացնում է նեոլիբերալ համակարգը : Ծանո՞թ եք համագործակցային տնտեսությանը :

    Այս մոտեցումը` միաժամանակ տնտեսական և էթիկական, հրավիրում է ավելի շուտ մարդասեր դարձնել տնտեսությունը, քան մարդուն կքել ֆինանսական բեռի ծանրության տակ` այսպիսով հենվելով մարդկային կապերի վրա նույնքան, որքան նյութական բարիքների :
    Կարդալ ավելին

  • « Ընտանիքի ընկեր ». Սբ Զատիկը միասին նշելն այսուհետ ավանդույթ է

    Մարտի 26-ին « Ընտանիքի ընկեր » ծրագրի կամավորներն ու շահառու ընտանիքները Էոն հակասրճարանում միասին նշեցին Սուրբ Զատիկը: Ծրագրի շրջանակներում այս կարևորագույն քրիստոնեական տոնը միասին դիմավորելն արդեն դարձել է ավանդույթ, որին այս տարի ներկա էին նաև մեր համագործակիցները ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակից, « Հայկական Կարմիր խաչ » ընկերությունից և « Առաքելություն Հայաստան » ՀԿ-ից: Տոնական սեղան, խաղեր, երգ ու ասմունք՝ բոլոր պայմանները ստեղծված էին 70 ներկաների օրն իսկական ուրախության վերածելու համար :
    Կարդալ ավելին

  • Զբոսավարների պատրաստման դասընթաց

    Հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում զբոսաշրջիկների քանակի ավելացման փաստը (մինչև 15% տարեկան միջին բարձրացում) 2005 թվականին «ԿԱԶԱ» հիմնադրամը ստեղծեց Զբոսավարների պատրաստման դասընթաց։ Այդ պահից այս դասընթացը դարձավ մասնագիտական կայացման իրական հաջողության հարթակ․ մենք արդեն ավելի քան 132 շրջանավարտ ենք ունեցել, որոնցից 80-ը աշխատում են տարբեր տուրիստական կազմակերպություններում կամ անհատ զբոսավարներ են։
    Դասընթացն առաջարկվում է 2 տարբերակով՝ առկա և հեռավար։

    Ուսուցման նպատակներ

    • Մեծացնել երիտասարդների հնարավորությունները տուրիզմի ոլորտում աշխատանք գտնելու համար
    • Մասնակիցների ուշադրությունը ուղղել դեպի անհատական և միջմշակութային մոտեցում տուրիստական խմբերի հանդեպ
    • Շեշտը դնել այլընտրանքային, անհատական և հարգալից տուրիզմի զարգացման վրա
    • Նպաստել միջմշակութային փոխանակմանը օտարերկրացիների հետ հանդիպումների հնարավորություն ստեղծելով։

    Կարդալ ավելին

  • Ներգրավել հանրությանը արվեստի շրջանակներ

    «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հրավիրում է ձեզ կլոր սեղանի շուրջ՝ խոսելու ժամանակակից արվեստի մասին՝ Հայաստանում, փետրվարի 27-ին, ժամը 17:30-ին, Էսպաս կենտրոնում, Նալբանդյան 29 հասցեով:

    Տվյալ փուլի շրջանակում՝ նվիրված մշակույթին, որպես կամուրջ Հայաստանի և ֆրանսախոս աշխարհի միջև, Կազան ձեզ հրավիրում է կլոր սեղանի շուրջ Աննա Գարգարյանի և Շարլոտ Պուլենի հետ, ով Հայ Փոփ Ափ Գալերիի հիմնադիրն է, արվեստի շրջիկ ցուցադրության, որը նպատակ ունի մարդկանց ներկայացնել ժամանակակից արվեստը:
    Կարդալ ավելին

  • Գրական հանդիպում – Մտածենք մեր դարաշրջանի մասին հաշվի առնելով հնագույն առասպելները. Կամյու և Վարուժան

    Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ և ԿԱԶԱ շվեցարական մարդասիրական կազմակերպություն ձեզ հրավիրում է մասնակցել գրական երեկույթի՝ փետրվարի 19-ին, ժամը 18:00-ին՝ Ալիանս Ֆրանսեզի գրադարանում։
    Չինական շատ հայտնի առակում մեջբերվում է «Կկարողանայիք ապրել հետաքրքիր ժամանակներ»։ Իր ձևի մեջ նախազգացում ունեցող այս նախադասությունը ավելի շուտ թաքցնում է իր նախազգացողությունը, որպեսզի թշնամիները ապրեն մռայլ ժամանակներ։

    Մենք չենք կարող ժխտել, որ ապրում ենք «հետաքրքիր ժամանակներ», չափազանց շատ հետաքրքիր։ «Մենք կարիք ունենք համարձակ խոսքերի», – ասել է Ալբերտ Կամյուն իր «Պայքարող մարդը» ստեղծագործությունում։ Պետք է վերագտնել մեր մարդկային արժանապատվությունը, մի նոր մոտեցումով մտածել մեր դարաշրջանի մասին և առաջին հերթին մեր հասարակության մասին, որն ավելի ու ավելի չեզոք է դառնում, քանի որ ի թիվս այլ բաների ինքնության քայքայումը նպաստել է գլոբալացմանը։
    Կարդալ ավելին

  • Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ (ՀԵՔ)

    Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ ծրագիրը (ՀԵՔ) երիտասարդական ակումբների միջոցով միավորում է երիտասարդների՝ նպատակ ունենալով խթանել վերջիններիս ինքնավարությունը, նախաձեռնությունը և քննադատական մտածողությունը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանում ավելի մասնակցային և ժողովրդավար հասարակության կերտմանը։

    ՀԵՔ ծրագրի սկիզբ կարելի է համարել 2002թ․-ը, երբ «ԿԱԶԱ» հիմնադրամը կազմակերպեց իր առաջին ակումբը, որը համախմբում էր բնապահպանությամբ հետաքրքրվող երիտասարդների։
    Կարդալ ավելին

  • Urbanisation d’Erevan: rencontre à KASA

    cde.am – Erevan est presque 3 fois plus verte que Paris, avec 13 m2 d’espaces verts par habitant contre un taux de 5 m2 hab. pour la capitale française (pour comparer, à Berlin, le taux est de 25 m2 hab. – voici les données qui ne manqueront sûrement pas d’étonner la majorité des Erevantsis qui pointent (pas vraiment à tort !) la diminution colossale de ces mêmes espaces à travers les années…

    Par contre, ces estimations n’ont pas surpris Mané Liendeman et Céline Murer:« Même visuellement, Erevan est assez verte », constatent les étudiantes de l’École polytechnique fédérale de Lausanne (EPFL), tout en se disant qu’apparemment, « les Arméniens n’ont pas la même notion de la verdure ».
    Կարդալ ավելին

  • Trois nations, une langue

    cde.am – Il est tout à fait logique de choisir comme thème d’une rencontre un sujet qui s’insère d’une manière ou d’une autre dans le fil d’actualité du moment. Et même si ce n’est pas par un tel raisonnement que Maxence Smaniotto, responsable de la francophonie auprès de la fondation humanitaire suisse KASA, et Lusine Sargsyan, responsable du centre de ressources et de documentation de l’Alliance française d’Arménie, avaient été mus en préparant la soirée littéraire du 17 novembre 2015, c’est l’actualité, avec les attentats de Paris ayant ôté la vie d’au moins 129 personnes et bouleversé le monde entier, qui, sinistrement, est venue en quelque sorte à leur rencontre.

    La soirée était conçue autour de la présentation de Yasmina Khadra et Andreï Makine – deux écrivains ayant choisi le français comme langue d’expression, – avec pour objectif de redonner le goût de lecture aux francophones en attirant leur attention notamment sur des écrivains modernes, ainsi que de mettre en valeur les bibliothèques de ces deux institutions francophones en Arménie.
    Կարդալ ավելին

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ