«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, որպես ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի գործընկեր, «Փախստականների կենսաապահովում և սոցիալ-տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանականերում նախատեսում է իրականացնել հայոց լեզվի դասընթացներ Հայաստանում բնակվող տարբեր տարիքային խմբերի, ազգության և հայոց լեզվի տարբեր մակարդակներ ունեցող փախստականների համար։
Հիմնադրամը հայերեն դասընթացները կազմակերպելու և իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ:
Սույնով «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հրավիրում է հետաքրքրված կառույցներին ներկայացնելու հետաքրքրության հայտ։
Հետաքրքրության հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. ապրիլի 9-ը։
Հայտերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային եղանակով հայտն ուղարկելով՝ procurement@kasa.am էլեկտրոնային հասցեով։
Ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։