Ներգրավել հանրությանը արվեստի շրջանակներ

Home » Լուրեր Հայաստանից » Ներգրավել հանրությանը արվեստի շրջանակներ

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հրավիրում է ձեզ կլոր սեղանի շուրջ՝ խոսելու ժամանակակից արվեստի մասին՝ Հայաստանում, փետրվարի 27-ին, ժամը 17:30-ին, Էսպաս կենտրոնում, Նալբանդյան 29 հասցեով:

Տվյալ փուլի շրջանակում՝ նվիրված մշակույթին, որպես կամուրջ Հայաստանի և ֆրանսախոս աշխարհի միջև, Կազան ձեզ հրավիրում է կլոր սեղանի շուրջ Աննա Գարգարյանի և Շարլոտ Պուլենի հետ, ով Հայ Փոփ Ափ Գալերիի հիմնադիրն է, արվեստի շրջիկ ցուցադրության, որը նպատակ ունի մարդկանց ներկայացնել ժամանակակից արվեստը:

Արվեստի մի տեսակ, որն ընդգրկում է ամեն բան՝ այդ թվում նաև նրանց, ովքեր սովորաբար չեն հետաքրքրվում այդ բնագավառով: Դա իրագործելու համար Հայ Փոփ Ափ Գալերին ամեն տարի կազմակերպում է բազմաթիվ շրջիկ ցուցահանդեսներ՝ ամենաանհավանական վայրերում( գնացքի վագոններում, խանութներում, հին գործարաններում), որպեսզի արմատապես փոխեն ընտրված տարածքները 10 օրվա ընթացքում և հետո հանրությանն ուղղղակիորեն ներգրավելու համար, որն ունի պարզ ու պասիվ հանդիսատես-սպառող, սակայն այն ուղղակիորեն նվիրված է ցուցահանդեսին, և դա առանց տարիքային խտրականության, սոցիալական կամ կրթական մակարդակի:

Մեր բանախոսները՝

Աննա Գարգարյան, համահիմնադիր, գործադիր և ստեղծագործական տնօրեն։

Ծնվել է ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում։ Աննան ավարտել է Նյու Յորքի արվեստի պատմության համալսարանը, այնուհետև շարունակել է Ֆլորենցիայի Պալանցո Սպինելի ինստիտուտում և ստացել գեղանկարչական աշխատանքների վերականգման մագիստրոսի կոչում։ Մինչ Հայաստան տեղափոխվելը 2014թ. սեպտեմբերին , նա աշխատել է ԱՄՆ-ի և Իտալայի բազմաթիվ մշակույթի կենտրոններում։ ՀՀ մշակույթի նախարարության կողմից ընտրվել է, որպես հայկական խմբի համակարգող 2015թ Պեկինում կայանալիք արվեստի բիենալիում։

Շառլոթ Պուլյեն, համահիմնադիր, ծրագրի ղեկավար և հաղորդակցության համակարգող։

Ծնվել է Սեն Մոր դը Ֆոսեիում (Ֆրանսիա), սովորել է քաղաքագիտություն Փարզի Սիենս Պո համալսարանում։ 2015թ. ստացել է հանրային կառավարման մագիստրոսի կոչում՝ Սիենս Պո համաշխարհային բիզնես դպրոցում։ Հայաստանում որոշել է բնակվել 2014թ.-ին և այժմ նա իր ժամանակը անցկացնում է <<Հայփ Փոփ Ափ Գալերիում>> և <<Ուան Արմենիա>> Հկ-ում, որտեղ նա խմբագիր է։