Հայաստանում ոչ հայալեզու փախստականների համար ոլորտային բազային գիտելիքների և նեղ մասնագիտական կողմնորոշիչ հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպման մրցույթ

Home » Հայտարարություններ » Հայաստանում ոչ հայալեզու փախստականների համար ոլորտային բազային գիտելիքների և նեղ մասնագիտական կողմնորոշիչ հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպման մրցույթ

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, որպես ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի գործընկեր, «Փախստականների կենսաապահովում և սոցիալ-տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանականերում նախատեսում է իրականացնել ոլորտային բազային գիտելիքների և նեղ մասնագիտական կողմնորոշիչ հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ Հայաստանում բնակվող տարբեր տարիքային խմբերի և ազգության փախստականների համար։

Հիմնադրամը ոլորտային բազային գիտելիքների և նեղ մասնագիտական կողմնորոշիչ հմտությունների զարգացմանն ուղղված Հայաստանում ոչ հայալեզու փախստականների համար դասընթացները կազմակերպելու և իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ:

Սույնով «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հրավիրում է հետաքրքրված կառույցներին ներկայացնելու հետաքրքրության հայտ։

Հետաքրքրության հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. սեպտեմբերի 9-ը։

Հայտերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային եղանակով հայտն ուղարկելով՝ procurement@kasa.am էլեկտրոնային հասցեով։

Ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։

Գնային առաջարկ ներկայացնելու համար խնդրում ենք օգտագործել սույն ձևաթուղթը: