Համագործակցության hուշագիր Զբաղվածության պետական գործակալության և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի միջև

Home » Մեդիան մեր մասին » Համագործակցության hուշագիր Զբաղվածության պետական գործակալության և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի միջև

employment.am – Ս/թ. փետրվարի 20-ին ՀՀ ԱՍՀ նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար Ա. Սիմոնյանը և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տնօրեն Տ. Բաղդասարյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Հուշագրի նպատակը երկու կազմակերպությունների ռեսուրսների մեկտեղումն է աշխատանք փնտրողների, մասնավորապես երիտասարդների զբաղվածության խնդիրների լուծման հարցում:

Ելնելով առանձին նպատակների ընդհանրությունից և կարևորելով պետական և մասնավոր կառույցների համագործակցությունը՝ Հուշագրով կողմերը պարտավորվում են աջակցել միմյանց: Մասնավորապես, Գործակալությունը պարտավորվում է համատեղ մշակել և իրականացնել զբաղվածությունը խթանող ծրագրեր, փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն աշխատաշուկայի իրավիճակի, զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում տրամադրել զբաղվածության ոլորտի փորձագետներ: Հիմնադրամը պատրաստակամ է երիտասարդների զբաղվածության ծրագրում ներգրավել Գործակալության փորձագետներին և շահառուներին, Հիմնադրամի կողմից մշակված գնահատման և կրթական գործիքները տրամադրել Գործակալությանը՝ շահառուների հետ աշխատանքում կիրառելու նպատակով, աջակցել Գործակալության կողմից աշխատանք փնտրողների համար իրականացվող ծրագրերի իրականացմանը:

Ա. Սիմոնյանը և Տ. Բաղդասարյանը, կարևորվելով Հուշագրով սկիզբ դրվող համագործակցությունը, հույս հայտնեցին, որ այն կապահովի տեսանելի արդյունքներ՝ երիտասարդների համար:

Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ համագործակցության շրջանակները ընդլայնելու վերաբերյալ: