Երիտասարդների զբաղվածության ծրագիր

Home » Uncategorized @hy » Երիտասարդների զբաղվածության ծրագիր

Երիտասարդների զբաղվածության ծրագիրը նպատակ ունի խթանել երիտասարդների զբաղվածությունը ՀՀ աշխատաշուկայում:

Ծրագրի շրջանակներում իրականացվում է՝

  1. Տեղեկատվական հանդիպում
  2. «Աշխատանքային հմտությունների զարգացում» դասընթաց
  3. «Երիտասարդ ձեռներցներ» դասընթաց և այլն

Ի սկզբանե «Աշխատանքային հմտությունների զարգացում» և «Երիտասարդ ձեռներցներ» դասընթացները իրականացվում էին առանձին, 2014թ.-ի սեպտեմբերից այս երկու ծրագրերը միավորվել են մեկ ծրագրի մեջ, որը հարստացել է նոր բաղադրիչներով և տվյալ պահին զբաղվածության ոլորտում առավել համապարփակ մոտեցում է ենթադրում:

Բովանդակություն (դասընթացներ, մոդուլներ, ակումբներ․․․)

Տեղեկատվական հանդիպում, որն ուղղված է երիտասարդների մասնագիտական ինքնորոշմանը:

Քննարկվող թեմաներ՝

  • ի՞նչ աշխատանքի մասին եմ ես երազում
  • որո՞նք են իմ մասնագիտական հետաքրքրությունները
  • ես ցանկանում եմ ընդունվել աշխատանքի, թե՞ հիմնել սեփական գործը
  • որո՞նք են Հայաստանի աշխատաշուկայի հիմնական կարիքներն ու խնդիրները
  • ո՞ր ոլորտներում ես կարող եմ առավել հաջողակ և արդյունավետ աշխատել
  • որո՞նք են այն աշխատանքները, որոնք
    – ես ուզում եմ անել
    – ես կարող եմ անել
    – պահանջված են մեր հասարակությունում
  • որո՞նք են իմ մոտակա քայլերն իմ երազանքների աշխատանքն ունենալու ճանապարհին
  • ինչպե՞ս կառուցել հաջողակ կարիերա և այլն

«Աշխատանքային հմտությունների զարգացում» դասընթացի նպատակն է երիտասարդների մոտ զարգացնել աշխատանքային գործունեությունն առավել արդյունավետ իրականցնելու համար անհրաժեշտ մասնագիտական հմտություններն ու անձնային որակները:

Ուսուցանվող թեմատիկ բաժիններ՝

  • ինքնաճանաչողություն
  • ինքնակարգավորում (հույզերի, սթրեսի և ժամանակի կառավարում)
  • շփման հմտություններ (ոչ վերբալ հաղորդակցություն, ակտիվ լսողություն, ինքնաներկայացում, կոնֆլիկտների կառավարում)
  • միջմշակութային հաղորդակցություն և հանդուրժողականություն
  • աշխատանք որոնելու հմտություններ և միջոցներ
  • ՀՀ աշխատաշուկայի կարիքներ
  • ուղեկցող նամակ և ինքնակենսագրական
  • հարցազրույցին ներկայանալու հմտություններ
  • ՀՀ օրենսգրքի և աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթներ
  • աշխատանքային պայմանագիր
  • խնդրի լուծման ստեղծագործական մոտեցումներ / կրեատիվություն
  • հմտություններ
  • քննադատական մտածողություն և նախաձեռնողականություն
  • թիմային աշխատանք և համագործակցություն

«Երիտասարդ ձեռներցներ» դասընթացի նպատակն է խթանել Հայաստանում երիտասարդական ձեռներեցությունը և նվազեցնել երիտասարդության շրջանում գործազրկությունը:

Ուսուցանվող թեմաներ՝

  • ինքնաճանաչողություն. ո՞վ եմ ես, որո՞նք են իմ ուժեղ և թույլ կողմերը, իմ հետաքրքրությունները, ինչպե՞ս կարող եմ օգտագործել դրանք իմ զբաղվածությունը ապահովելու համար
  • ձեռներեցության հմտություններ. Հաղորդակցման հմտություններ, ժամանակի կառավարում, թիմային աշխատանք և ստեղծագործական միտք, իրավական դրույթներ և այլն
  • ձեռներեցություն և սեփական գործ, գործնական աշխատանք. ձեռներեցության տեսակները /սոցիալական ձեռներեցություն/, բիզնես հնարավորության բացահայտում, բիզնես մոդելի կառուցում, բիզնեսի ուղղորդման և ֆինանսավորման հմտություններ, բիզնես արժեքի ստեղծում և շարունակական զարգացում, բիզնես պլանի մշակում
  • անհատական խորհրդատվություն. մասնակիցներին միանում են բիզնես ոլորտի առաջատար մասնագետներ, ովքեր 2 ամիսների ընթացքում շարունակաբար աջակցում են մասնակիցներին իրենց միտքը սեփական բիզնեսի վերածելու գործում։ Դասընթացի վերջում մասնակիցները ներկայացնում են իրենց բիզնես պլանները։

Թիրախ խումբ

  • Տեղեկատվական հանդիպմանը կարող են մասնակցել 16-35 տարեկան երիտասարդներ
  • «Աշխատանքային հմտությունների զարգացում» դասընթացը նախատեսված է աշխատանք փնտրող և իրենց հմտություններն ու անձնային որակները զարգացնել ցանկացող անձանց համար:
  • «Երիտասարդ ձեռներեցներ» դասընթացին մասնակցել կարող են բոլոր հետաքրքրված երիտասարդները ովքեր՝
    1. ցանկանում են ճանաչել սեփական անձը
    2. ցանկանում են ձեռք բերել գիտելիքներ սեփական գործը սկսելու համար
    3. ունեն մոտիվացիա և կարող են տրամադրել ժամանակ դասընթացին բոլոր 5 ամիսների ընթացքում, ինչպես առկա,այնպես էլ հեռավար մասերին
    4. տիրապետում են համակարգչային բազային գիտելիքների
    5. ունեն անգլերեն լեզվի բազային գիտելիքներ

Պրակտիկ տեղեկատվություն (ծրագրի սկիզբ-ավարտ, տևողություն, փուլեր, շաբաթական հաճախականություն, ժամեր, այլ անհրաժեշտ տեղեկատվություն)
Տեղեկատվական հանդիպում
Տևողությունը՝ 1 հանդիպում՝ 6 ժամ
Կազմակերպվում է ամսական 1 անգամ
Դասընթացն իրականացվում է անվճար հիմունքներով

«Աշխատանքային հմտությունների զարգացում» դասընթաց
Տևողությունը՝ 36 ժամ
Դասընթացի արժեքը՝ 10.000 ՀՀԴ (առանց ֆինանսավորման կկազմեր 30.000 ՀՀԴ):

«Երիտասարդ ձեռներցներ» դասընթաց
Տևողությունը՝ 5 ամիս, բաղկացած է առկա հանդիպումներց, էլ. ուսուցման (e-learning) մասից և գործնական աշխատանքներից՝ ուղեկցված բիզնես-խորհրդատուների անհատական աջակցությամբ։
Դասընթացի արժեքը՝ 60.000 ՀՀԴ (առանց ֆինանսավորման կկազմեր 150.000 ՀՀԴ):

Կարդալ ավելին