Մոնիկ Բոնդոլֆի-Մասրաֆ
Նախագահ

Հորս ծնողները ծագմամբ արևելյան Անատոլիայի Սամսունի և Թոքաթի շրջաններից են։ Այնտեղից նրանք գաղթում են Եգիպտոս, այնուհետև 1920թ․-ին հասնում Շվեյցարիա։
Պապս սկսում է զբաղվել Իվերդոնի բուժիչ տաք հանքային ջրի զարգացմամբ և շահագործել հանքային ջրի մի աղբյուր, որին տալիս է Արգինա անունը՝ ի հիշատակ 10-րդ դարի վերջում հայոց կաթողիկոսների նախկին նստավայրի Թուրքիայի արևելքում՝ Անի քաղաքի մոտակայքում։
1997թ․-ի աշնանը ես բացահայտում էի Հայաստանը «Կոմիտաս» երգչախմբի հետ միասին, որի կազմում երգում էր ամուսինս։ Այդ ճանապարհորդությունը փոխեց իմ կյանքը։ Ցնցված հայերի մշակութային բարձր մակարդակի և տնտեսական ծանր կացության միջև հսկայական տարբերությամբ՝ որոշեցինք անհապաղ օգնություն ցուցաբերել և օգնել հայ երիտասարդներին մնալ իրենց երկրում ու այնտեղ կերտել քաղաքացիական հասարակություն։ Գործունեություն ծավալեցինք մասնավորապես Գյումրիում՝ Արգինայից ոչ հեռու (այժմ՝ Թուրքիայում),  կամ Արևմտյան Հայաստանից գաղթած հայերով բնակեցված նույնանուն Արգինա գյուղում (Արմավիրի մարզ, ՀՀ), որը հայտնի է իր քաղցրահամ ծիրանով։

Լինելով ֆրանսերենի և փիլիսոփայության նախկին ուսուցիչ՝ այժմ ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ «ԿԱԶԱ»-ին աջակցելու գործին Եվրոպայում՝ ֆոնդեր հայթայթելով, Հայաստանում՝ տարեկան մի քանի անգամ կիսվելով աշխատանքային մեթոդներով և արժեքներով սկսած անձի նշանակությունից («պերսոնալիզմ»), կանանց աջակցությունից մինչ ֆրանկոֆոնիայի խթանում և զբոսաշրջության զարգացում։ Վերջինիս համար Եվրոպայում կամավոր հանդես եմ գալիս որպես ներկայացուցիչ:

Ուրախությամբ եմ աջակցում «ԿԱԶԱ»-ում մեր երիտասարդների ինքնուրույնության կայացմանը և հիանում մեզ հավատարմորեն աջակցող բոլոր կազմակերպությունների և անհատների մեծահոգությամբ։

Կարդալ ավելին

Դարիո Բոնդոլֆի
Ֆինանսական պատասխանատու

Հայաստան գալու երկու պատճառ ունեի՝ կինս, ով ծագումով հայ է, և երգը։ Եկա 1997թ․-ին «Կոմիտաս» երգչախմբի հետ՝ տոնելու վերջինիս տասնամյակը։
Միանգամից մեծ սեր զգացի այս ժողովրդի նկատմամբ, որն այնքան փայլուն մշակույթ ուներ, սակայն առճակատված էր տնտեսական ծայրահեղ իրավիճակի։ Երգչախմբի անդամներով հիմնեցինք «ԿԱԶԱ»-ն և այդ ժամանակվանից ի վեր ավելի քան 50 անգամ այցելել եմ Հայաստան՝ աջակցության և կայուն զարգացման ծրագրեր իրականացնելու համար։

Տարբեր հիմնադրամների և «ԿԱԶԱ»-ի բարեկամների աջակցության շնորհիվ իրականացրած ավելի քան 40 շինարարական ծրագրերի միջոցով բացահայտեցինք Հայաստանի բազմաթիվ գյուղական համայնքներ և հասկացանք գյուղատնտեսությանն աջակցելու կարևորությունը՝ որպես երկրի սնման աղբյուրներից մեկը՝ հեռավոր շրջանները դատարկվելուց զերծ պահելու համար։

Լինելով թոշակառու ուսուցիչ՝ ուրախ եմ, որ կարողանում եմ մշակել և հայ երիտասարդներին փոխանցել կառավարման գործիքներ և մարդկային զարգացման հմտություններ։

Կարդալ ավելին

Ռոբեր Դոլդուրյան
Խորհրդի անդամ

Լինելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկվածի որդի, որի ողջ ընտանիքը սպանվել էր՝ ես ծնվել եմ 1940 թվականին Ֆրանսիայում՝ երկրիր, որ դարձավ իմ հայրենիքը:
Իմ վերադարձն ակունքներին տեղի է ունեցել նախ 2002 թվականին, ապա 2008-ին՝ իմ երգչախմբի անդամ և նվագակցող 70 ֆրանսիացիների ուղեկցությամբ: Ցնցված այս ճամփորդությունից՝ վերադարձին նրանցից ոմանք որոշեցին Լիոնի շրջանում ստեղծել ASFAR (Ֆրանսիա-Հայաստան համերաշխ գործունեություն) ֆրանսիական միությունը, որի նախագահությունն այժմ ստանձնել եմ ես:

«ԿԱԶԱ»-ի տարբեր ծրագրերի միջոցով, որոնց շուրջ 6 տարի աջակցում ենք, ինձ հաջողվեց ավելի լավ ճանաչել Հիմնադրամը և գնահատել նրա նպատակները՝ ապահովելու համար վերջինիս աշխատակիցների գործունեությունը, աջակցելու նրանց անձնային զարգացմանը և հմտությունների բարելավմանը: Սրանք են պատճառները, որոնց համար համաձայնեցի լինել «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ՝ նպաստելով նրա գործունեության և կառավարման բարելավմանը։

Մեր նպատակն է ներկայիս և հետագա բոլոր աջակիցների շնորհիվ նպաստել «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ինքնավարության ընդլայնմանը՝ հիմնվելով Էմանուել Մունիեի «պերսոնալիզմ»-ի փիլիսոփայության վրա՝ փոխօգնության և անձի կարևորման սկզբունքների կիրառմամբ:

Կարդալ ավելին