Աշխատանքի սկիզբը` փետրվար, 2022
Դրույք՝ լրիվ (շաբաթական 40 ժամ)
Աշխատանքի վայրը` Երևան, Գյումրի
Աշխատանքի նկարագրություն
Ծրագրի նպատակն է հիմնել տեխնոլոգիական ուսուցման կենտրոն էլեկտրատեխնիկայի և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև նպաստել Հայաստանում արդյունաբերական ավտոմատացման (ռոբոտաշինության) զարգացմանը, տեխնոլոգիական ուսուցման թերությունները վերացնելուն՝ արդյունքում ստեղծելով կայուն և որակյալ աշխատատեղեր:
Ծրագիրն առաջարկում է կարճաժամկետ (մեկ շաբաթյա) և երկարաժամկետ (5 շաբաթյա) դասընթացներ՝ նախատեսված երիտասարդների, քոլեջների (նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների) ուսանողների, դասավանդողների, ինչպես նաև ձեռնարկությունների տեխնիկների (վճարովի հիմունքներով) համար:
Դասընթացներին զուգահեռ ծրագիրը ներառում է տնտեսական բաղադրիչ կայունություն ապահովելու նպատակով: Նախատեսվում է գտնել ֆոտովոլտային և ջերմային համակարգերով հետաքրքրված ընտանիքների և նրանց կողմից նախնական ներդրումի դիմաց ֆինանսավորել այդ համակարգերի տեղադրումը 0% տոկոսադրույքով։ Ընտանիքների կողմից կատարվող փոխհատուցումները թույլ կտան իրականացնել այլ տեղադրումներ, ինչպես նաև մասամբ ֆինանսավորել դասընթացների ծախսերը:
Ծրագրի պատասխանատուն իր թիմի հետ իրականացնում է ծրագրի տարբեր բաղադրիչները, զարգացնելով գործընկերային հարաբերություններ պետական և մասնավոր կառույցների հետ՝ մշտապես առաջնորդվելով նորարարությամբ։
Աշխատանքային պարտականություններ՝
- Ծրագրի ֆինանսական և վարչական կառավարում,
- Ծրագրի թիմի կառավարում,
- Ծրագրի առաջխաղացմանը և զարգացմանն ուղղված գործողությունների իրականացում,
- Տեղական և եվրոպական գործընկերների հետ գործընկերային հարաբերությունների ստեղծում և պահպանում,
- Համագործակցության ստեղծում պետական և մասնավոր հաստատությունների, կրթական հաստատությունների ու նախաձեռնությունների և ՀԿ-ների հետ,
- Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսահայթայթման գործընթացի կազմակերպում,
- Կրթական և մասնավոր ոլորտների միջև համագործակցությունների ստեղծում։
Որակավորում, փորձ և պահանջվող հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն (կրթությունը տեխնիկական ոլորտում կդիտվի որպես առավելություն),
- Թիմի ղեկավարման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- Թիմի մասնակցային կառավարման հմտություններ,
- Միջմշակութային միջավայրում աշխատելու հմտություններ,
- Արդյունավետ հաղորդակցության և տարբեր ոլորտներում (պետական, մասնավոր, ՀԿ) գործընկերային ցանցի ստեղծման և պահպանման ունակություն,
- Բարդ իրավիճակների և ժամանակի արդյունավետ կառավարում,
- Հայերենի, ֆրանսերենի (առնվազն B2) և անգլերենի (առնվազն B1) իմացություն,
- Համակարգչային ծրագրերի և առցանց աշխատանքային գործիքների հմուտ օգտագործում:
Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. հասցեին` hr@kasa.am, նամակի վերնագրում նշելով համապատասխան հաստիքի անվանումը:
Մոտիվացիոն նամակում խնդրում ենք անդրադառնալ հետևյալ հարցերին (առավելագույնը երկու էջի սահմաններում)՝
- Ինչո՞ւ եք ցանկանում ստանձնել այս պաշտոնը
- Ներկայացրեք ձեր այն փորձն ու ունակությունները, որոնք կօգնեն ձեզ՝ ծրագրի հաջող և արդյունավետ իրականացման գործում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունվարի 30-ը։
Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 58 40 32։
Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հաջորդ փուլ։