Ծրագրի պատասխանատուի թափուր հաստիք

Home » Հայտարարություններ » Ծրագրի պատասխանատուի թափուր հաստիք

Աշխատանքի սկիզբը` փետրվար, 2022

Դրույք՝ լրիվ (շաբաթական 40 ժամ)

Աշխատանքի վայրը` Երևան, Գյումրի

Աշխատանքի նկարագրություն

Ծրագրի նպատակն է հիմնել տեխնոլոգիական ուսուցման կենտրոն էլեկտրատեխնիկայի և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև նպաստել  Հայաստանում արդյունաբերական ավտոմատացման (ռոբոտաշինության) զարգացմանը, տեխնոլոգիական ուսուցման թերությունները վերացնելուն՝ արդյունքում ստեղծելով կայուն և որակյալ աշխատատեղեր:

Ծրագիրն առաջարկում է կարճաժամկետ (մեկ շաբաթյա) և երկարաժամկետ (5 շաբաթյա) դասընթացներ՝ նախատեսված երիտասարդների, քոլեջների (նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների) ուսանողների, դասավանդողների, ինչպես նաև ձեռնարկությունների տեխնիկների (վճարովի հիմունքներով) համար:

Դասընթացներին զուգահեռ ծրագիրը ներառում է տնտեսական բաղադրիչ կայունություն ապահովելու նպատակով: Նախատեսվում է գտնել ֆոտովոլտային և ջերմային համակարգերով հետաքրքրված ընտանիքների և նրանց կողմից նախնական ներդրումի դիմաց ֆինանսավորել այդ համակարգերի տեղադրումը 0% տոկոսադրույքով։ Ընտանիքների կողմից կատարվող փոխհատուցումները թույլ կտան իրականացնել այլ տեղադրումներ, ինչպես նաև մասամբ ֆինանսավորել դասընթացների ծախսերը:

Ծրագրի պատասխանատուն իր թիմի հետ իրականացնում է ծրագրի տարբեր բաղադրիչները, զարգացնելով գործընկերային հարաբերություններ պետական ​​և մասնավոր կառույցների հետ՝ մշտապես առաջնորդվելով նորարարությամբ։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Ծրագրի ֆինանսական և վարչական կառավարում,
  • Ծրագրի թիմի կառավարում,
  • Ծրագրի առաջխաղացմանը և զարգացմանն ուղղված գործողությունների իրականացում,
  • Տեղական և եվրոպական գործընկերների հետ գործընկերային հարաբերությունների ստեղծում և պահպանում,
  • Համագործակցության ստեղծում պետական ​​և մասնավոր հաստատությունների, կրթական հաստատությունների ու նախաձեռնությունների և ՀԿ-ների հետ,
  • Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսահայթայթման գործընթացի կազմակերպում,
  • Կրթական և մասնավոր ոլորտների միջև համագործակցությունների ստեղծում։

Որակավորում, փորձ և պահանջվող հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն (կրթությունը տեխնիկական ոլորտում կդիտվի որպես առավելություն),
  • Թիմի ղեկավարման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Թիմի մասնակցային կառավարման հմտություններ,
  • Միջմշակութային միջավայրում աշխատելու հմտություններ,
  • Արդյունավետ հաղորդակցության և տարբեր ոլորտներում (պետական, մասնավոր, ՀԿ) գործընկերային ցանցի ստեղծման և պահպանման ունակություն,
  • Բարդ իրավիճակների և ժամանակի արդյունավետ կառավարում,
  • Հայերենի, ֆրանսերենի (առնվազն B2) և անգլերենի (առնվազն B1) իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի և առցանց աշխատանքային գործիքների հմուտ օգտագործում:

Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. հասցեին` hr@kasa.am, նամակի վերնագրում նշելով համապատասխան հաստիքի անվանումը:

Մոտիվացիոն նամակում խնդրում ենք անդրադառնալ հետևյալ հարցերին (առավելագույնը երկու էջի սահմաններում)՝

  • Ինչո՞ւ եք ցանկանում ստանձնել այս պաշտոնը
  • Ներկայացրեք ձեր այն փորձն ու ունակությունները, որոնք կօգնեն ձեզ՝ ծրագրի հաջող և արդյունավետ իրականացման գործում: 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունվարի 30-ը։

Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 58 40 32։

Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հաջորդ փուլ։