«Երիտասարդները հանուն հասարակության» ձեռնարկը ստեղծվել է սկսնակ երիտասարդական աշխատողների համար՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Գաղափարի հիմք է հանդիսացել «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից 2011թ.-ից իրականացվող «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի փորձը՝ որպես երիտասարդական աշխատանքի և քաղաքացիական կրթության կազմակերպման հաջողված օրինակ: Ձեռնարկի ստեղծման վրա աշխատել են ծրագրի տարբեր տարիների համակարգողները և ուսուցանողները:
Ձեռնարկը գրված է մատչելի լեզվով և հասանելի է երիտասարդական աշխատանքով հետաքրքրվող և զբաղվող մարդկանց համար: Ձեռնարկում ներկայացված են ոչ միայն երիտասարդների հետ աշխատելու որոշ մեթոդներ, այլ նաև մտորումներ այսօրվա երիտասարդի զարգացման, ինչ-որ բան անել կամ չանելու մոտիվացիայի, սեփական ուժեղ և թույլ կողմերն ավելի լավ հասկանալու վերաբերյալ: Այն նաև ինքնաճանաչման և ոգեշնչման աղբյուր կհանդիսանա բոլոր այն երիտասարդների համար, ովքեր փորձում են բացահայտել իրենց ներուժը:
Ձեռնարկը գրված է 2 լեզվով՝ հայերեն և անգլերեն: Տպագիր օրինակները տրամադրվում են անվճար՝ հիմնադրամի երևանյան և Գյումրու կենտրոններում, իսկ էլեկտրոնային տարբերակները կարող եք ներբեռնել ստորև՝