«Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ․ քաղաքացիական մասնակցության խթանում սոցիալական նորարարության միջոցով» ծրագիր
«ԿԱԶԱ» հիմնադրամը 2019թ․ սեպտեմբերից մեկնարկել է եռամյա ծրագիր՝ ուղղված երիտասարդների քաղաքացիական մասնակցության ու նորարար մտածողության խթանմանը։ Այս ծրագրի հիմք է ծառայել հիմնադրամի կողմից 2011թ․-ից իրականացվող քաղաքացիական կրթության ծրագիրը։
Ծրագրային թիմը համալրելու համար Հիմնադրամը հայտարարում է Երիտասարդական խմբերի համակարգողի թափուր հաստիք։
Մանրամասն նկարագրերը՝ ստորև։
Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. հասցեին` espaces@kasa.am, նամակի վերնագրում նշելով համապատասխան հաստիքի անվանումը:
Մոտիվացիոն նամակում խնդրում ենք անդրադառնալ հետևյալ հարցերին (առավելագույնը երկու էջի սահմաններում)՝
- Ինչո՞ւ է կարևոր քաղաքացիական կրթությունն ու սոցիալական նորարարությունն այսօր Հայաստանում։
- Ինչո՞ւ եք ցանկանում նպաստել սոցիալական նորարարության տարածմանը Հայաստանի համայնքներում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 28-ը։
Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 54 18 44։
Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարջորդ փուլ։
Երիտասարդական խմբերի համակարգողի թափուր հաստիք
Աշխատանքի տևողությունը` առնվազն 1,5 տարի (3 ամիս վճարվող փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը` մարտ, 2021թ․
Դրույք՝ լրիվ
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29
Երիտասարդական խմբերի համակարգողը 1,5 տարվա ընթացքում ծրագրային թիմի հետ միասին իրենց ջանքերը, փորձը, կապերը և գիտելիքներն են ներդնելու՝ խթանելու երիտասարդների քաղաքացիական կրթությունը, իրենց համայնքներում նորարարական մոտեցումներով դրական փոփոխությունների իրականացումը և երիտասարդների մասնակցությանը աջակցող միջավայրի զարգացումը։
Աշխատանքային պարտականություններ՝
- Ներգրավել կամավորների և նրանց հետ միասին ձևավորել երիտասարդական խմբեր տարբեր համայնքներում
- Մշակել և իրականացնել երիտասարդական խմբերի շարունակական զարգացումը՝ վերապատրաստումների, փորձի փոխանակման, մենթորության և այլ միջոցներով
- Աջակցել երիտասարդական խմբերին տեղական խնդիրների վերհանման, դրանց լուծումների մշակման և իրականացման գործում
- Աջակցել երիտասարդական խմբերին տեղական ինքնակառավարման մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցության գործում
- Հետևել սոցիալական նորարարության ոլորտի զարգացումներին և կիսվել դրանցով ծրագրի մասնակիցների հետ
- Իրականացնել շարունակական մշտադիրտարկման այցեր համայնքներ
- Կատարել ծրագրի բաղադրիչների շարունակական գնահատում
- Մասնակցել կրթական գործիքների և նյութերի տարածման ռազմավարության ստեղծմանն ու իրականացմանը
- Մասնակցել ծրագրի ընթացիկ և վերջնական նկարագրողական հաշվետվությունների պատրաստմանը
- Համակարգել երիտասարդական խմբերի գործունեության և ընդհանուր ծրագրի տեսանելիությունը նաև առցանց հարթակներով
- Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը
Որակավորում՝
- Բարձրագույն կրթություն
Փորձ՝
- Ծրագրի կառավարում
- Համայնքային աշխատանք
- Քաղաքացիական կրթություն
- Երիտասարդական աշխատանք
- Սոցիալական նորարարություն
- Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ միջոցառումներ, դասընթացներ իրականացնելու փորձը կդիտվի որպես առավելություն
- Առցանց դասընթացների մասնակցությունը և/կամ մշակման փորձը կդիտվի որպես առավելություն
Մասնագիտական հմտություններ՝
- Հաղորդակցում և բանակցում
- Թիմային աշխատանք և համագործակցություն
- Երիտասարդների մոտիվացում
- Ժամանակի արդյունավետ կառավարում
- Հեռավար աշխատանքի արդյունավետ կազմակերպում
- Բարդ իրավիճակների արդյունավետ կառավարում
- Հայերենի և անգլերենի լավ իմացություն (ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Համակարգչային/թվային հմտություններ
Անձնային որակներ՝
- Ճկունություն
- Ինքնակառավարում
- Նրբանկատություն
- Հարգանք
- Պատասխանատվություն
- Մարդասիրություն
- Հետևողականություն
- Նախաձեռնողականություն
- Ստեղծարարություն