«Էնթեր Դիգնիթիլենդ». սոցիալական իրավունքները սովորեցնող խաղ

Home » Ուսուցողական խաղեր » «Էնթեր Դիգնիթիլենդ». սոցիալական իրավունքները սովորեցնող խաղ

«Էնթեր Դիգնիթիլենդ»-ը սոցիալական իրավունքների մասին ուսուցողական խաղ է՝ մշակված երիտասարդների համար, որտեղ խաղացողները Դիգնիթիլենդ կոչվող երևակայական երկրի խորհրդարանի անդամներ են: Նրանք պետք է որոշեն, թե ինչպիսին է լինելու սոցիալական իրավունքներին վերաբերող սոցիալական քաղաքականության՝ հաջորդ հինգ տարիների զարգացման ծրագիրը: Որոշումների կայացման գործընթացների միջոցով խաղացողները նոր գիտելիքներ են ձեռք բերում սոցիալական իրավունքների և սոցիալական քաղաքականության հետ դրանց ունեցած կապերի մասին:

«Էնթեր Դիգնիթիլենդ» խաղը մշակվել է երիտասարդների համար սոցիալական իրավունքների հասանելիության առաջխաղացմանը միտված «ENTER!» ծրագրի, ինչպես նաև Եվրոպական սոցիալական խարտիայի 50-ամյա տարեդարձի շրջանակներում: «ԿԱԶԱ» հիմնադրամը խաղը թարգմանել է հայերեն՝ Եվրոպայի խորհրդի թույլտվությամբ:

Այն կարող եք ձեռք բերել՝ դիմելով «ԿԱԶԱ» հիմնադրամի երևանյան և Գյումրու կենտրոններ: