ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ

Home » Պատուհան դեպի աշխարհ » ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ

Ստեղծված լինելով ֆրանսալեզու շվեյցարացիների կողմից՝ «ԿԱԶԱ»-ն կարևոր տեղ է հատկացնում ֆրանսերենին և ֆրանկոֆոնիային։ Մասնավորապես մենք տրամադրում ենք տարբեր թեմաների շուրջ խորհրդածության և Հայաստանում ֆրանկոֆոն աշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպման հարթակ։

Մեր ներկայությունն այս ոլորտում նշանակալի է․ այդ է փաստում մեր համագործակցությունը ֆրանկոֆոն դպրոցների, համալսարանների և կառույցների հետ՝ չմոռանալով նաև Հիմնադրամի ամենամյա մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի երկամսյակին։

Ո՞րն է մեր նպատակը

  • Խթանել լեզվի ուսուցումը և կիրառումը․ մեր աշխատակիցների մեծ մասն առօրյայում կիրառում է ֆրանսերենը։ Երևանի և Գյումրիի մի շարք դպրոցներում « ԿԱԶԱ »-ն կազմակերպում է ինտերակտիվ հանդիպումներ, իսկ մեր երկու կենտրոններում տեղի են ունենում ակումբներ։ Միևնույն ժամանակ մենք ունենք ֆրանսալեզու գեղեցիկ գրադարան և նախաձեռնում ենք մշակութային միջոցառումներ։
  • Հետևելով պերսոնալիզմի շարժման հիմնադիր Էմանուել Մունիեի գաղափարներին՝ զարգացնել անձի նկատմամբ ամբողջական մոտեցումը խթանող արժեքներ՝ համերաշխություն, քաղաքացիական գիտակցություն, բաց վերաբերմունք Այլության նկատմամբ, որոնք իրենց առօրյա արտահայտությունը կգտնեն մասնակցային ներգրավման շնորհիվ։ Միաժամանակ մշակել լավագույնս թիրախավորված առաջարկ, որը թույլ կտա քննարկումների և դասախոսությունների միջոցով կիսել նման աշխարհայացքը։
  • Նպաստել Հայաստանում հաստատված ֆրանկոֆոն ձեռնարկությունների հետ շփումներին` հատկապես մեր ֆրանսալեզու էլեկտրոնային թերթի միջոցով։

Որո՞նք են մեր մեթոդները

  • Մենք լեզվի դասընթացներ չենք անցկացնում, սակայն նպաստում ենք Երևանի և Շիրակի մարզի 6 դպրոցներում ստեղծված միջմշակութային հաղորդակցության հարթակների աշխատանքին և օգտագործում բոլոր առիթները՝ մեր երկու կենտրոններում հյուրընկալելու և կազմակերպելու հանդիպումներ ֆրանսախոսների հետ` լինեն նրանք կամավորներ, զբոսաշրջիկներ, գրողներ, արվեստագետներ, այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են կրթությունը, ձեռներեցությունը, մշակույթը, գրականությունը․․․
  • Մենք թողարկում ենք եռամսյա ֆրանսալեզու էլեկտրոնային թերթ` «Com’Tu Veux!», որը շեշտը դնում է Հայաստանում առկա ֆրանկոֆոն ձեռնարկությունների գործունեության վրա՝ միաժամանակ նպաստելով ֆրանսերեն լեզվով պրակտիկայի և աշխատանքի հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության տարածմանը։
  • Երևանյան հանրության տրամադրության տակ ենք դնում շատ գեղեցիկ գրադարան, որի ցանկն առցանց հասանելի է։

Մեր թիրախային խումբը

Դրանք առաջին հերթին դպրոցականներն ու ուսանողներն են, որոնք ցանկանում են կիրառել բանավոր և կենդանի ֆրանսերեն։ Այդուհանդերձ, ծրագիրը բաց է բոլորի համար՝ առանց տարիքային, կրթական աստիճանի կամ ծագման սահմանափակման։

Ֆինանսավորում

  • Մասնակցությունն անվճար է։
  • Հովանավորներ՝ մասնավոր աջակցություն։ Մենք աջակիցներ ենք փնտրում 2017 թվականի համար։ Կապվե՛ք մեզ հետ:

Գործնական տեղեկություն

  • Ֆրանկոֆոնիայի ծրագրի միջոցառումները հիմնականում իրականացվում են Երևանում՝ Հիմնադրամի «Էսպաս», իսկ Գյումրիում՝ «ԿԱԶԱ Գյումրի» կենտրոններում:
  • Եթե ցանկանում եք ստանալ մեր կանոնավոր ծրագիրը կամ առցանց թերթը, կապվե՛ք մեզ հետ՝ գրելով francophonie@kasa.am հասցեին կամ զանգահարեք 010 54 18 44 (Երևան)/ 0312 5 65 28 (Գյումրի)։