«ՔԱՐԿԱՊ»․ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂ

Home » Ուսուցողական խաղեր » «ՔԱՐԿԱՊ»․ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂ

«Քարկապ» խաղը ստեղծվել է «Երիտասարդների հզորացում քաղաքացիական կրթության և միջմշակութային հաղորդակցության միջոցով» ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով զարգացնել երիտասարդների միջմշակութային հաղորդակցման հմտությունները։

Խաղը կարող է կարևոր քայլ հանդիսանալ այլ մշակույթների հանդեպ հետաքրքրության բարձրացման և անծանոթ իրավիճակներում ավելի լավ կողմնորոշվելու հարցում։

«Քարկապ»-ը խաղալու համար անհրաժեշտ է առնվազն 4 մասնակից։ Այն կստիպի մտորել մշակութային հանդուրժողականության և կարծրատիպերի մասին, ինչպես նաև կխրախուսի բացահայտել ձեր շրջապատում բնակվող այլ մշակույթների կրողներին:

Խաղը կարող եք ձեռք բերել՝ դիմելով «ԿԱԶԱ» հիմնադրամի Երևանի և Գյումրու կենտրոններ: