Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ՝ GIZ) 2015 թվականից ի վերնախաձեռնել է «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում մայիսի 19-ից 22-ը Երևան Էքսպոյի շենքում անցկացվեց «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» ֆորումը : Այն մեկ հարկի տակ էր հավաքել ինչպես Հայաստանում արդեն տնտեսական գործունեությամբ զբաղվող սիրիահայերի, այնպես էլ իրենց սեփական բիզնես ծրագիրը սկսել կամ աշխատանք գտնել ցանկացող սիրիահայ տեղահանվածների և տվյալ թիրախային խմբին աջակցող պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին : Հանդես գալով վերջինների թվում՝ Ֆորումին մասնակցեց նաև «ԿԱԶԱ» հիմնադրամը :
«Տնտեսական հնարավորությունների շաբաթ»-վա նպատակն էր խթանել ձեռներեցությունը և մասնագիտական կողմնորոշումը սիրիահայերի շրջանում : Ֆորումի շրջանակներում կազմակերպվող կոնֆերանսը, դասընթացներն ու սիրիահայերի կողմից առաջարկվող ապրանքների ու ծառայությունների ցուցահանդեսը ֆորումի մասնակից սիրիահայերին հնարավորություն տվեցին նոր կապեր հաստատել, համապատասխանեցնել և հզորացնել իրենց կարողությունները՝ ծանոթանալով սիրահացի տեղահանվածների համար Հայաստանում առկա աշխատանքի և վերապատրաստման հնարավորություններին ու աջակցության ծրագրերին :
Որպես ՄԱԿ ՓԳՀ-ի գործընկեր՝ «ԿԱԶԱ»-ն նպաստում է ոչ միայն տեղահանված անձանց սոցիալ-մշակութային ինտեգրմանը, այլ նաև մասնագիտական կրթության միջոցով սիրիահայ տեղահանված անձանց կենսապայմանների բարելավմանը : Հենց այս ոլորտում ձեռք բերած իրենց փորձն ու նկատառումներն են, որ հիմնադրամի՝ «Փախստականների ինտեգրում կրթության և կենսապայմանների բարելավման միջոցով» ծրագրի պատասխանատու թիմը կիսեց կոնֆերանսի և դասընթացների ընթացքում, ինչպես նաև ցուցահանդեսի այցելուների հետ: