Հայաստանի մայրաքաղաքի և մարզերի միջև սոցիալական, մշակութային և թվային բաժանումը նվազեցնելու համար «ԿԱԶԱ»-ն իրականցարել է հեռավար ուսուցման ծրագիր՝ ավարտելով Moodle ազատ ծրագրի հայերեն թարգմանությունը և ստեղծելով առցանց դասընթացների հարթակ։ Փաստեր «ԿԱԶԱ»-ի առաքելությունն է ուղեկցել աշխատող հայերին՝ նրանց թույլ տալով ներգրավվել իրենց երկրի տնտեսական սոցիալական և մշակութային կյանքին։ Այսպիսով, արագ փոփոխվող աշխարհում համակարգչի և հեռավար մշակույթի միջոցովիրականացվող էլեկտրոնային հաղորդակցությունը իրենից ներկայացնում է անփոխարինելի գործիք։ Եվ այն կարևոր է նույնիսկ Հայաստանում, ուղիներ բացելու երկրի և մայրաքաղաքից հեռու գտնվող մարզերի համար և նպաստելու կրճատելու թվային անհավասարակշռությունը։ 2000 թվականից ի վեր «ԿԱԶԱ»-ն զբաղվում է CIC (Համայնքային ինտերնետ կենտրոնների) ստեղծմամբ՝ մասնավորապես Ynternet.org.-ի զգալի ներդրմամբ։ «ԿԱԶԱ»-ի կողմից կազմակերպված ազատ ծրագրերի վերաբերյալ Ռիչարդ Սթոլմանի կոնֆերանսը Հայաստանում մեծ արձագանքի արժանացավ, մասնավորապես Վիքիպեդիայի կամավորների շրջանակներում։ Ուսուցման այս համատեքստում ամենաարդյունավետ հարթակը հեռավար ուսուցումն է։ Մեր ծրագիրը 2007 թվականից ի վեր «ԿԱԶԱ»-ն մեծ ներդրումներ է կատարել զրոյից ստեղծելու հայերեն գործող հարթակ, ինչը թույլ է տվել սկսել բազմաթիվ նորարական ծրագրեր։ «ԿԱԶԱ»-ն կարող է Ձեզ համար իրականցնել լիազորված առցանց դասընթացներ։ Մեր միջոցները «ԿԱԶԱ»-ն մի այնպիսի փորձ ունի կրթական ոլորտում, որը նրան թույլ է տալիս ստեղծել նշանակալի ուղիներ․