Աշխատանքի տևողությունը` առնվազն 1 տարի (3 ամիս վճարվող փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը` մարտի 1, 2024թ․
Դրույք՝ ոչ լրիվ
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ, Լուսինյանց 23 (նաև այցեր մարզեր)
Հանրային կապերի և հաղորդակցության մասնագետը պատասխանատու է կազմակերպության ռազմավարական հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի համար: Աշխատանքն ուղղված է այնպիսի նախաձեռնությունների մշակմանը և իրականացմանը, որոնք բարձրացնում են կազմակերպության և իր ծրագրերի մասին տեղեկացվածությունը, տեսանելիությունը, հասանելիությունը, ճանաչելիությունը, համագործակցային հնարավորությունները, հեղինակությունը:
Աշխատանքային հիմնական պարտականություններ՝
- մշակել և իրականացնել հաղորդակցման համապարփակ ռազմավարություն և գործողությունների պլան, որը համահունչ է Հիմնադրամի առաքելությանը և նպատակներին
- պլանավորել և իրականացնել արտաքին հաղորդակցության հետ կապված միջոցառումներ, ինչպիսիք են մամուլի ասուլիսները, հայտարարությունները, տեղեկատվական արշավները և իրազեկման ծրագրերը
- լուսաբանել և տարբեր հարթակներում ներկայացնել հիմնադրամի ծրագրերն ու միջոցառումները
- ստեղծել գրավիչ բովանդակություն տարբեր հարթակների համար, ներառյալ մամուլի հաղորդագրությունները, հոդվածները, ելույթները և հաղորդակցման այլ նյութերը
- հետևողականորեն ապահովել հաղորդագրությունների փոխանցումը և տարածումը բոլոր համապատասխան կապուղիներով
- մշակել և պահպանել լրագրողների, խմբագիրների և լրատվամիջոցների այլ մասնագետների հետ համագործակցային հարաբերություններ
- ստեղծել և պահպանել դրական հարաբերություններ հիմնական շահագրգիռ կողմերի, ներառյալ գործընկերների և շահառու համայնքի հետ
- համակարգել լրատվամիջոցների հետ տարվող տեղեկատվական աշխատանքը՝ հարցումները, հարցազրույցները, մամուլի ասուլիսները և այլն
- ապահովել հիմնադրամի որակյալ թվային ներկայությունը, ներառյալ կայքը և սոցիալական մեդիա հարթակները
- մշակել առցանց ալիքների բովանդակությունը՝ ներգրավվածությունն ու հետևորդների քանակը մեծացնելու համար
- վերլուծել սոցիալական մեդիայի տվյալները՝ գնահատելու հաղորդակցության ռազմավարությունների արդյունավետությունը
- մշակել և կիրառել կազմակերպության բրենդինգային քաղաքականություն
- համագործակցել հիմնադրամի ծրագրերի համակարգողների հետ՝ հաղորդակցման նյութերի համար տեղեկատվություն հավաքելու համար։
Որակավորում՝
- հաղորդակցության, հանրային կապերի, լրագրության կամ հարակից բնագավառի բակալավրի աստիճան կամ վերապատրսատում տվյալ ոլորտում
- աշխատանքային փորձ՝ հանրային կապերի ոլորտում, ցանկալի է հասարակական դաշտում
- ԶԼՄ-ների հետ աշխատանքի փորձ
- թվային և սոցիալական մեդիա հարթակների և մեդիա մոնիտորինգի գործիքների իմացություն
- թիմային աշխատանքի և համագործակցության գերազանց ունակություն
- դինամիկ միջավայրում ինքնուրույն, ճկուն և համատեղ աշխատելու ունակություն
- Հայերեն և անգլերեն գրելու, խմբագրելու և բանավոր հաղորդակցման հմտություններ
- ֆրանսերենի իմացությունն առավելություն է
Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. հասցեին` hr@kasa.am, նամակի վերնագրում նշելով համապատասխան հաստիքի անվանումը:
Մոտիվացիոն նամակում խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին․
- ինչո՞վ պետք է տարբերվի (եթե կարծում եք, որ պետք է տարբերվի) բիզնես և ոչ առևտրային ոլորտների հանրային հաղորդակցությունը։
- ինչո՞ւ է կարևոր հանրային կապերի և հաղորդակցության մասնագետի աշխատանքը հենց հասարակական դաշտում, նշե՛ք՝ որոնք են այդ ոլորտում հանրային կապերի և հաղորդակցության առումով հիմնական բացերն ու մարտահրավերները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 23-ը։
Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 58 40 32։
Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարջորդ փուլ։