«ԿԱԶԱ» հիմնադրամը 2022թ․ սեպտեմբերից մեկնարկել է եռամյա ծրագիր՝ ուղղված երիտասարդների քաղաքացիական մասնակցության ու նորարար մտածողության խթանմանը։ Այս ծրագրի հիմք է ծառայել հիմնադրամի կողմից 2011թ․–ից իրականացվող քաղաքացիական կրթության ծրագիրը։
Ծրագրային թիմը համալրելու համար Հիմնադրամը հայտարարում է Երիտասարդական խմբերի համակարգողի թափուր հաստիք։
Մանրամասն նկարագիրը՝ ստորև։
Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. հասցեին` hr@kasa.am, նամակի վերնագրում նշելով համապատասխան հաստիքի անվանումը:
Մոտիվացիոն նամակում խնդրում ենք անդրադառնալ հետևյալ հարցերին (առավելագույնը երկու էջի սահմաններում)՝
- Ինչո՞ւ է կարևոր քաղաքացիական կրթությունն ու սոցիալական նորարարությունն այսօր Հայաստանում։
- Ինչո՞ւ եք ցանկանում նպաստել սոցիալական նորարարության տարածմանը Հայաստանի համայնքներում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունվարի 22-ը։
Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 54 18 44։
Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարջորդ փուլ։
Երիտասարդական խմբերի համակարգող
Աշխատանքի տևողությունը` առնվազն 1 տարի (3 ամիս վճարվող փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը` հունվար, 2023թ․
Դրույք՝ լրիվ
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի Երևանի կամ Գյումրու կենտրոն
Երիտասարդական խմբերի համակարգողը 1 տարվա ընթացքում ծրագրային թիմի հետ միասին ներդնելու են իրենց ջանքերը, փորձը, կապերը և գիտելիքները՝ խթանելով երիտասարդների քաղաքացիական կրթությունը, իրենց համայնքներում նորարարական մոտեցումներով դրական փոփոխությունների իրականացումը և երիտասարդների մասնակցությանն աջակցող միջավայրի զարգացումը։
Աշխատանքը ենթադրում է հաճախակի այցեր Հայաստանի տարբեր մարզեր։
Աշխատանքային պարտականություններ՝
Աշխատանք երիտասարդական խմբերի հետ
- Հավաքագրել կամավոր խմբավարների և նրանց հետ միասին ձևավորել երիտասարդական խմբեր տարբեր համայնքներում
- Կազմակերպել խմբավարների և երիտասարդական խմբերի վերապատրաստումները
- Իրականացնել խմբավարների շարունակական մենթորություն
- Վերհանել յուրաքանչյուր երիտասարդական խմբի կարիքներն ու կազմակերպել համապատասխան աջակցության տրամադրումը
- Մշտապես աջակցել խմբավարներին նախագծել և իրականացնել հանդիպումներ և միջոցառումներ այլ երիտասարդների և համայնքի անդամների համար
- Հետևել սոցիալական նորարարության ոլորտի զարգացումներին և կիսվել դրանցով ծրագրի մասնակիցների հետ
- Ապահովել տեղական մակարդակի տարբեր դերակատաների հետ համագործակցությունների ստեղծումն ու զարգացումը (համայնքներում գործող երիտասարդական կազմակերպությունների, ՏԻՄ ներկայացուցիների, մասնավոր հատվածի հետ)
- Աջակցել խմբավարներին տեղական խնդիրների վերհանման գործում և համատեղ մշակել տարբեր լուծումներ
- Աջակցել և ուղղորդել խմբավարների և երիտասարդական խմբերի ծրագրերի իրականացմանը
- Իրականացնել շարունակական մշտադիրտարկման այցեր համայնքներ
- Մասնակցել կրթական խաղերի և քաղաքացիական կրթության վերաբերյալ բաց առցանց դասընթացի տարածման ռազմավարության մշակմանը և դրա իրականացմանը
- Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը
Որակավորում՝
- Բարձրագույն կրթություն
Փորձ՝
- Ծրագրի կառավարում
- Համայնքային զարգացման ծրագրեր
- Քաղաքացիական կրթություն
- Երիտասարդական աշխատանք
Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ միջոցառումների և դասընթացների իրականացում
Մասնագիտական հմտություններ՝
- Հաղորդակցում և բանակցում
- Թիմային աշխատանք և համագործակցություն
- Ժամանակի արդյունավետ կառավարում
- Հեռավար աշխատանքի արդյունավետ կազմակերպում
- Բարդ իրավիճակների արդյունավետ կառավարում
- Հայերենի և անգլերենի լավ իմացություն (ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Համակարգչային/թվային հմտություններ