«ԿԱԶԱ» հիմնադրամը 2022թ․ ապրիլից մեկնարկելու է «Կայուն զարգացման ուսուցման ծրագիր»-ը, որը նպատակ ունի ուսուցիչների մոտ բարելավել կայուն զարգացման, բնության պահպանման, ինչպես նաև ջրի, էներգետիկայի, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, կայուն էկոհամակարգերի և պաշտպանության թեմաների հետ ներդպրոցական և արտադպրոցական ծրագրերում աշխատանքի թեմատիկ և մեթոդաբանական ունակությունները : Ծրագիրն իրականացվելու է Լոռու մարզի 7 համայնքների, ինչպես նաև Շիրակի մարզի Հայկաձոր հայանքի 50 ուսուցիչների համար։
Նոր ծրագրային թիմի ձևավորման համար Հիմնադրամը հայտարարում է Ծրագրի պատասխանատուի թափուր հաստիք:
Մանրամասն նկարագիրը՝ ստորև։
Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. հասցեին` hr@kasa.am, նամակի վերնագրում նշելով համապատասխան հաստիքի անվանումը:
Մոտիվացիոն նամակում խնդրում ենք անդրադառնալ հետևյալ հարցերին (առավելագույնը երկու էջի սահմաններում)՝
- Ինչպես կնկարագրեիք Հայաստանում կայուն զարգացման հետ կապված խնդիրները, առկա լուծումները:
- Ինչո՞ւ եք ցանկանում ստանձնել այս պաշտոնը
- Ներկայացրեք ձեր այն փորձն ու ունակությունները, որոնք կօգնեն ձեզ՝ ծրագրի հաջող և արդյունավետ իրականացման գործում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 10-ը։
Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 58 40 32։
Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հաջորդ փուլ։
Աշխատանքի տևողությունը` ապրիլ, 2022 – փետրվար, 2023 (3 ամիս վճարվող փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը` ապրիլ, 2022թ․
Ժամանակացույցը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 09․00 – 18․00
Դրույք՝ լրիվ
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29
Աշխատանքի նկարագրություն`
Ծրագրի պատասխանատուի հիմնական գործառույթն է ծրագրի սահուն իրականացումը, շարունակական գնահատումն ու անհրաժեշտ միջամտությունների իրագործումը: Ծրագրի պատասխանատուն 50 մասնակիցների համար կազմակերպելու է կայուն զարգմացման ուսուցմանն ուղղված կրթական բազմափուլ գործընթաց, իրականացնելու է կրթական տարբեր բաղադրիչների ու փուլերի ընթացքի կառավարում, մշտադիտարկում, գնահատում: Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝ ուսուցրիչների վերապատրաստում (դեմ առ դեմ և էլերկտրոնային ուսուցում), ուսուցիչների կողմից անհատական կրթական պրոդուկտների մշակում, ձեռնարկի հայերեն թարգմանություն, կրթական գործիքների տոնավաճառի կազմակերպում, կրթական խաղերի և անիմացիայի պոպուլարիզացիա, ուսուցիչների կողմից իրենց աշակերտների հետ «կանաչ» նախաձեռնությունների կազմակերպում։ Վերը նշված բաղադրիչների իրականացման համար համակարգողը ներգրավելու է համապատասխան փորձագետների։
Աշխատանքային պարտականություններ՝
- Պլանավորել, իրականացնել և վերահսկել ծրագրի ողջ ընթացքը,
- Ապահովել ծրագրային բոլոր բաղադրիչների անխափան իրականացումը,
- Ապահովել ծրագրի շահագրգիռ կողմերի հետ անընդհատ և ակտիվ հաղորդակցությունը,
- Ապահովել պետական և տեղական ինքնակառավարման պատկան մարմինների հետ հաղորդակցությունն ու համագործակցությունը,
- Կառավարել ծրագրի բյուջեն և աշխատանքային ժամանակացույցը,
- Ներգրավել փորձագետներ և վերապատրաստողներ ծրագրի բաղադրիչների արդյունավետ իրականացման համար,
- Կատարել ծրագրի անմիջական շահառուների ընտրությունը,
- Կազմակերպել պարբերական մշտադիտարկման այցեր,
- Ապահովել ծրագրի տեսանելիությունը,
- Պատրաստել ծրագրի ընթացիկ և վերջնական հաշվետվություններ /նկարագրողական և ֆինանսական/։
Ծրագրի պատասխանատուին ներկայացվող պահանջներ
Որակավորում՝
- Բարձրագույն կրթություն,
Փորձ՝
- Ծրագրի կառավարում ՝ առնվազն երկու տարի,
- Համայնքային աշխատանքի ներգրավվածություն,
- Կրթական գործընթացների կազմակերպում,
Կարողություններ՝
- Հաղորդակցում և բանակցում,
- Ցանցի ստեղծում և պահպանում,
- Թիմային աշխատանք և համագործակցություն,
- Հեռավար աշխատանքի արդյունավետ կազմակերպում,
- Համակարգչային հմտություններ,
- Ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։