«ԿԱԶԱ»-ն (ֆր.՝ «Կոմիտաս» Շվեյցարիա – Հայաստան բարեգործական միություն») ծնունդ է առել 1997 թվականի վերջին՝ Սիրվարդ Գազանճեանի ղեկավարած շվեյցարական «Կոմիտաս» երգչախմբի՝ Հայաստանում ունեցած համերգներից հետո: Շվեյցարիայում այն գրանցված է որպես միություն, իսկ Հայաստանում՝ որպես հիմնադրամ (2001):
Ամեն տարի Հիմնադրամը և նրա կողմից ստեղծված, զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը («ՍոցՁեռ» ՍՊԸ) մշակում և իրականացնում են մոտ 20 ծրագիր՝ հիմնվելով իրենց ռազմավարական ուղղությունների վրա: Հիմնադրամի տարեկան միջին բյուջեն կազմում է 600,000 շվեյցարական ֆրանկ: Հիմնադրամն ունի 35 լրիվ դրույքով աշխատակիցներից բաղկացած մշտական թիմ, որը տեղակայված է 3 վայրում՝ վարչական գրասենյակ Երևանում, Երևանի կենտրոն, Գյումրու կենտրոն (ներառյալ՝ հյուրատունը և կրթական կենտրոնը):
Գործադիր տնօրենը «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կառավարման գլխավոր պատասխանատուն է: Նա պատասխանատու է կազմակերպության (Հիմնադրամ և «ՍոցՁեռ» ՍՊԸ) վարչական, ծրագրային և ռազմավարական վերահսկման համար: Մյուս հիմնական պարտականություններն են՝ ֆոնդահայթայթումը, մարդկային ռեսուրսների կառավարումը և տեսանելիության բարձրացումը: Տնօրենը նշանակվում է Հոգաբարձուների խորհրդի կողմից և ուղղակիորեն հաշվետու է վերջինիս։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ղեկավարել «ԿԱԶԱ» հիմնադրամը և նրա ՍՊԸ-ն՝ համաձայն ՀԽ-ի կողմից սահմանված առաքելության և կանոնադրության,
- տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ ՀԽ-ին՝ արդյունավետ և տեղեկացված որոշումների կայացման համար,
- մասնակցել հիմնադրամի ռազմավարական պլանի նախագծմանը,
- ռազմավարական պլանի համաձայն մշակել գործողությունների ծրագիրը՝ հիմնադրամի առաքելության իրականացման նպատակով։
- կապ հաստատել տարբեր պետական մարմինների հետ և ապահովել ծրագրերի տևականությունը,
- ստեղծել և պահպանել արդյունավետ համագործակցություններ՝ ոլորտի հիմնական դերակատարների հետ,
- ներկայացնել Հիմնադրամը տարբեր միջոցառումների ժամանակ և ստեղծել գործընկերային ցանց,
- Ապահովել բաց և հաշվետու հաղորդակցություն նվիրատուների հետ,
- Պահպանել Հիմնադրամի հեղինակությունը և բարձրացնել տեսանելիություն՝ ոլորտի դերակատարների հետ ակտիվ համագործակցության միջոցով,
- արդյունավետ կառավարել մարդկային կապիտալը՝ ներառյալ աշխատակիցների բարձր մոտիվացիայի պահպանում, աշխատակիցների շարունակական զարգացման պլանավորում և հնարավորությունների ապահովում,
- ապահովել կազմակերպության գործունեության արդյունավետ կառավարում,
- վերահսկել բոլոր ծրագրերի որակն ու համապատասխանությունը տեխնիկական ու վարչական չափանիշներին,
- հիմնադրամի անունից ստորագրել իրավական ակտեր, պայմանագրեր և այլ փաստաթղթեր:
4. Ֆինանսական պատասխանատվություն. ապահովել բավարար ռեսուրսներ Հիմնադրամի ֆինանսական կայունության համար.
- ապահովել ֆոնդերի հայթայթում և այլ եկամտի աղբյուրների առկայություն կազմակերպության առաքելությունն իրականացնելու համար,
- կազմակերպել տարեկան, ամսական և միանվագ ֆինանսական, հարկային և բյուջետային պատշաճ հաշվետվությունների ներկայացումն ըստ համապատասխան պահանջների,
- արդյունավետ կերպով կառավարել գործառնական ֆինանսական հոսքերը և ապահովել կազմակերպության դրական ֆինանսական արդյունքները:
Տնօրենն աշխատում է իր վարչական անձնակազմի, Երևանի և Գյումրու կենտրոնների համակարգողների, ծրագրերի ղեկավարի և զբոսաշրջային ծրագրերի պատասխանատուի հետ սերտ համագործակցությամբ։
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Մագիստրոսական կամ համարժեք կրթություն,
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման ոլորտում` ավագ գործադիր մակարդակում,
- Ֆինանսական կառավարման փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հոգաբարձուների խորհրդի հետ աշխատելու փորձ և հմտություն,
- Եկամտի նոր աղբյուրների ստեղծման և ֆինանսական արդյունքների բարելավման հաջողված փորձ,
- Ֆոնդահայթայթման մեծ փորձ, դոնորների հետ հարաբերությունների ստեղծման և վերջիններիս գործունեության առանձնահատկությունների ընկալման գերազանց կարողություն,
- Ֆինանսական կառավարման զարգացած հմտություններ, այդ թվում՝ բյուջեի պատրաստում, վերլուծություն, որոշումների կայացում և հաշվետվությունների կազմում,
- Կազմակերպությունների, պետական մարմինների և ազդեցիկ անհատների հետ հարաբերություններ կառուցելու հաջողված փորձ,
- Թափանցիկ և անկողմնակալ կառավարման հմտություններ,
- Մարդկային կապիտալի կառավարման և առաջնորդի գերազանց հմտություններ,
- Աշխատակազմի հետ մասնակցային ձևով համագործակցելու և վերահսկելու ունակություն,
- Զարգացած ռազմավարական մտածողություն և պլանավորման կարողություն,
- Հիմնադրամի առաքելությունն ու ռազմավարությունը դոնորներին, գործընկերներին և լայն հանրությանը արդյունավետ կերպով հաղորդելու կարողություն,
- Կազմակերպչական զարգացած ունակություններ, այդ թվում՝ պլանավորում, պատվիրակում, ծրագրերի մշակում և աշխատանքային գործընթացների օպտիմալացում,
- Հայերեն, ֆրանսերեն և անգլերեն գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ,
- Միջմշակութային հաղորդակցման զարգացած ունակություն,
- Աշխատանքային էթիկայի բարձր նորմերի առկայություն և եռանդուն ներգրավվածություն աշխատանքում։
Դիմելու կարգը
Ձեր ինքնակենսագրականը /CV/ խնդրում ենք ուղարկել hr@kasa.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով համապատասխան հաստիքի անվանումը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 8-ն է։
Միայն ինքնակենսագրականների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հաջորդ փուլ։