Փետրվարի 20-ին «ԿԱԶԱ» հիմնադրամի Երևանի «Էսպաս» կենտրոնում տրվեց “Café Culture“ ֆրանկոֆոն մշակութային հանդիպումների մեկնարկը Ֆրանսիայից ժամանած մեր կամավորուհի Դարյա Ժյումելի նախաձեռնությամբ: Հանդիպումը, որը նվիրված էր Մարտինիկին, վարում էին Հայաստանում կամավորող մեկ այլ ֆրանսուհի «անխռով» Զինան և «համարձակ» Դարյան: Նրանց ուղեկցությամբ մասնակիցները միասին մտորեցին ֆրանկոֆոնիայի մասին Ատլանտյան օվկիանոսից անդին՝ դեպի Կարիբյան ծով «ճամփորդության» միջոցով: Լինելով բոլորն էլ ֆրանսախոս և ֆրանսերեն լեզվի սիրահարներ՝ նրանք հնարավորություն ունեցան արտահատվելու և կարծիքներ ու տպավորություններ փոխանակելու Ֆրանսիայի անդրծովյա այս շրջանի մասին, որի պատմությունն ու մշակույթն արժանի են ուսումնասիրության:
Ջերմ և հյուրընկալ միջավայրում, մարտինիկյան ավանդական երաժշտության ուղեկցությամբ ներկաներից յուրաքանչյուրն ուսումնասիրեց մի կողմից պետական լեզվի կարգավիճակ ունեցող ֆրանսերենի, մյուս կողմից՝ կրեոլի զբաղեցրած տեղը Մարտինիկում : Վերջինս մայրենի լեզու է որոշների, երկրորդ լեզու՝ այլոց և հեռավոր նախնիներից մնացած ժառանգություն՝ մարդկանց փոքրիկ մի խմբի համար:
Քննարկումն, անկասկած, չէր կարող կայացած համարվել առանց հիշատակելու ծնունդով մարտինիկցի ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ տաղանդավոր Էմե Սեզերին, ինչպես նաև անդրադառնալու ստրկությանը, գաղութարարությանն ու գրական և քաղաքական «négritude» հոսանքին վերաբերող պրոբլեմատիկային:
Նպաստել միջմշակութայնության զարգացմանը. ահա թե ինչ մարտահրավեր էին դրել իրենց առաջ Դարյան, Զինան և մասնակիցները: Բոլորն էլ սերում էին տարբեր միջավայրերից, սակայն նրանց, այդուհանդերձ, միավորում էին ֆրանսերեն լեզվի նկատմամբ հետաքրքրությունն ու նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկությունը:
<pՆախաձեռնությունն իսկապես հաջողված էր, ուստի կամավորները որոշեցին դրան շարունակական բնույթ հաղորդել: Դե ինչ, մինչ նոր միջմշակութային արկածային ճամփորդություն «համարձակ» Դարյայի և «անխռով» Զինայի հետ: