Գյումրիում մեր ծրագրերը ջանում են հետևել նրա կարիքներին և ռիթմին՝ միևնույն ժամանակ քաղաքի և նրա բնակիչների համար սահմանելով զարգացման նոր մարտահրավերներ, որոնց կայացմանն ունակ ենք նպաստել մեր գործունեությամբ՝
« Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ » ծրագիրը մեկնարկում է 2 նոր ակումբներով՝ ընթերցանության և միջմշակութային հաղորդակցության, որոնք կհամալրեն արդեն գոյություն ունեցող ակումբների շարքը : Օգտվե՛ք արվեստ, գրականություն, աշխարհի անցուդարձը քննարկելու, անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով հաղորդակցվելու հնարավորությունից :
Հիմնվելով փորձնական փուլի հաջողության վրա՝ վերսկսում են լուսանկարչության դասընթացները « Սոցիալ-ուսուցողական ծրագիր երեխաների և դեռահասների համար » ծրագրի շրջանակներում : Մինչ մենք 6-11 տարեկանների համար նախատեսված ստեղծագործական խմբակն էինք պատրաստում, դեռահասներն իրենց ձեռքը վերցրին նախաձեռնությունը. իրենց իսկ հուշմամբ հայտնում ենք էկո ակումբի ստեղծման մասին, որը կմիակցի բնապահպանական թեմաներով քննարկումներն ու գործնական քայլերը (Գյումրի գետակի մաքրում, վերամշակվող նյութերից իրերի պատրաստում և այլն) : Իհարկե, առանց մոռանալու մեր « ավանդական » թատերական, շախմատի, սպորտային խմբակները :
« Արևամանուկ » հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Գյումրիում մեր կողմից հովանավորյալ 24 ընտանիքների ինքնուրույնացմանն է միտված ինքնաջակցման խմբի ստեղծումը : Այն շահառու ընտանիքների կանանց հնարավորություն է տալիս հաղորդակցվել, միմյանց հետ կիսել իրենց մտահոգություններն ու հաջողությունները : Արդյունքում նրանք գիտակցում են, որ միայնակ չեն, իսկ նույնատիպ իրավիճակներում այլոց գտած լուծումները ներշնչանքի իսկական աղբյուր են դառնում :
Երիտասարդների մի նոր խմբի « Աշխատանքային հմտությունների զարգացման »-ը զուհահեռ ծրագրի թիմն աշխատում է մի հարթակի ստեղծման ուղղությամբ, որը թույլ կտա մեկ վայրում կենտրոնացնել և կիսել երիտասարդների համար հասանելի աշխատատեղերի ու մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվությունը :
Վիքիակումբի կամավորների շնորհիվ հայկական Վիքիպեդիան հարստանում է հայերեն թարգմանված/գրված նոր հոդվածներով. մեր երիտասարդ գյումրեցիներն արդեն գերազանցել են 2000 հոդվածի շեմը :
Ֆրանկոֆոնիայի ծրագիրը վերադառնում է հանդիպում-քննարկումների մի նոր շարքով, իսկ Գյումրիի և Շիրակի մարզի դպրոցներում ֆրանկոֆոնիայի շուրջ հանդիպումները վերսկսելու համար պակասում է միայն ԵԿԾ մեր նոր կամավորը, ում ժամանմանն անհամբեր սպասում ենք :
Եվ վերջապես, եթե ցանկություն ծագի (նորից) այցելել մեզ և Գյումրի, ուր աշունն արդեն իր տարերքի մեջ է, քաղաքին հարիր ջերմ ընդունելություն կգտնեք մեր հյուրատանը: