ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • INNOVARIUM – փորձնակության եվ մասնագիտական զարգացման ծրագիր

    Կազմակերպությունը՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ
    Վայրը՝ Երևան
    Ձևաչափը՝
    վճարովի փորձնակություն
    Տևողությունը՝ 3 ամիս
    Զբաղվածություն՝ լրիվ դրույք՝ որոշակի ճկունությամբ
    Մեկնարկը՝ 2026թ․ հոկտեմբեր
    Դիմելու վերջնաժամկետ՝ 2026թ․ սեպտեմբերի 20

    Փորձնակության հնարավորության մասին

    «ԿԱԶԱ» հիմնադրամը փնտրում է մոտիվացված փորձնակների, որոնք կմիանան մեր թիմին՝ գործնական աշխատանքի միջոցով մասնագիտական փորձ և հմտություններ ձեռք բերելու նպատակով։ Ծրագիրը նախատեսված է այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են փորձ ձեռք բերել երիտասարդական աշխատանքի, քաղաքացիական կրթության, համայնքային զարգացման, ծրագրերի կառավարման և միջոցառումների կազմակերպման ոլորտներում՝ սովորելով անմիջապես «ԿԱԶԱ»-ի փորձառու թիմակիցներից։
    Կարդալ ավելին

  • Սոցիալական ձեռնարկատիրութոյւն – փորձնակության եվ մասնագիտական զարգացման ծրագիր

    Կազմակերպությունը՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ
    Վայրը՝ Երևան
    Ձևաչափը՝
    վճարովի փորձնակություն
    Տևողությունը՝ 3 ամիս
    Զբաղվածություն՝ լրիվ դրույք՝ որոշակի ճկունությամբ
    Մեկնարկը՝ 2026թ․ հոկտեմբեր
    Դիմելու վերջնաժամկետ՝ 2026թ․ սեպտեմբերի 20

    Փորձնակության հնարավորության մասին

    «ԿԱԶԱ» հիմնադրամը փնտրում է մոտիվացված փորձնակների, ովքեր կմիանան թիմին և գործնական աշխատանքի միջոցով փորձ ձեռք կբերեն ծրագրերի ամփոփման ու փաստագրման, բովանդակության մշակման, կրթական պրոդուկտների համակարգման և դրանց առաջխաղացման ոլորտներում։ Փորձնակությունը կառուցված է «դիտել և սովորել → աջակցել և փորձել → աստիճանաբար ստանձնել պատասխանատվություն» սկզբունքով։ Փորձնակները կաշխատեն «ԿԱԶԱ»-ի թիմակիցների հետ, կներգրավվեն ընթացիկ աշխատանքներում և, փորձի ու հմտությունների զարգացմանը զուգահեռ, կկարողանան ինքնուրույն իրականացնել առանձին առաջադրանքներ։
    Կարդալ ավելին

  • Ֆրանկոֆոնիա - Հունիս

    Ֆրանկոֆոնիա – Հունիս

    Երևան

    Հունիսին «ԿԱԶԱ» հիմնադրամում հաջողությամբ մեկնարկել են ֆրանսերենի ամառային անվճար արհեստանոցները, որոնց մասնակցում է շուրջ 30 երեխա։ 6-շաբաթյա այս դասընթացը վարում է Սորբոնի համալսարանի ուսանողուհի, ով այժմ կամավորում է մեզ մոտ։ Տեսողական արվեստի կիրառման շնորհիվ պատանիները մեծ հաճույքով սովորում են խոսել ֆրանսերեն:
    Կարդալ ավելին

  • Ֆրանկոֆոնիայի երկամսյակը «ԿԱԶԱ»-ում

    Ֆրանկոֆոնիայի երկամսյակը «ԿԱԶԱ»-ում

    Երևան

    Ֆրանկոֆոնիայի երկամսյակն առանձնացավ իր ակտիվությամբ՝ «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության» (OIF) կարգախոսի ներքո՝ «Ես սովորում եմ, հետևաբար՝ գործում եմ»։

    Ապրիլին թեմատիկ աշխատաժողովը համախմբեց ուսուցիչների, ուսանողների և աշակերտների՝ քաղաքացիական ներգրավվածության թեմայի շուրջ։ Երեք ոգեշնչող ճանապարհ անցած բանախոսներ ներկայացրին իրենց փորձը՝ ցույց տալով, որ ֆրանսերենը իրական գործելու և մասնակցության հզոր միջոց է։ Հանդիպումն ավարտվեց ստեղծագործական աշխատանքով՝ նվիրված «պատասխանատու քաղաքացու» տեսլականին։
    Կարդալ ավելին

  • ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ - ՄԱՐՏ

    ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ – ՄԱՐՏ

    Երևան

    Ֆրանկոֆոնիայի շունչը մեր դպրոցներում և «ԿԱԶԱ»-ում

    Այս ամիսը լեցուն էր ջերմությամբ, ոգեշնչմամբ և ֆրանսերենով։ Մեր կամավորները շարունակաբար այցելում են Երևանի հ. 56, 64, 54 և 125 դպրոցներ՝ երեխաների առօրյան հարստացնելով ֆրանկոֆոն մշակույթի նոր ու գունեղ երանգներով։ Դասերն ընթանում են անկաշկանդ ու անմիջական մթնոլորտում՝ «ֆրանսերենը՝ ֆրանսերենով» սկզբունքով, իսկ աշակերտների անկեղծ հետաքրքրասիրությունն ու հարցասիրությունը պարզապես վարակիչ են՝ ներշնչելով բոլորիս։
    Կարդալ ավելին

  • ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ - ՓԵՏՐՎԱՐ

    ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ – ՓԵՏՐՎԱՐ

    Երևան

    Փետրվար ամիսը կրթական ոլորտում առանձնացավ ֆրանսերենի դասավանդողների մասնագիտական հմտությունների զարգացմանն ու համագործակցության ամրապնդմանն ուղղված ակտիվ և բովանդակալից նախաձեռնություններով։

    Ուսուցիչների վերապատրաստում և մասնագիտական զարգացում

    «Արեգնազան» կրթահամալիրի մանկավարժ Արա Աթայանի մասնակցությամբ կազմակերպվեց դասընթաց՝ «Աշխատանք խառնվածքների հետ» թեմայով։ Մասնակից ուսուցիչները ձեռք բերեցին գործնական գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասապլանավորումը հարմարեցնել յուրաքանչյուր աշակերտի հոգեբանական տիպին՝ դարձնելով ուսուցման գործընթացը առավել արդյունավետ և անհատականացված։
    Կարդալ ավելին

  • ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ - ՀՈՒՆՎԱՐ

    ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ – ՀՈՒՆՎԱՐ

    Երևան

    Հունվար ամիսը հագեցած ու բազմաշերտ փուլ էր «Երևանում ֆրանկոֆոնիայի խթանում» ծրագրի շրջանակում՝ միավորելով կրթական, մշակութային և ստեղծագործական նախաձեռնությունները։

    Վերապատրաստում Գյումրիում.

    Գյումրիում անցկացվեց քառօրյա դասընթաց՝ նվիրված կրթական նորարարություններին։ Ֆրանսերեն լեզվի ուսուցիչները ծանոթացան ժամանակակից մեթոդների՝ խաղային դիզայնի, տեսողական արվեստի և արհեստական բանականության (Notebook LM գործիք) կիրառմանը՝ դասերն ավելի գրավիչ դարձնելու և հետագայում սեփական կրթական գործիքներ ստեղծելու նպատակով։ Ծրագիրը հարստացվեց Գյումրիի փողոցներում կազմակերպված քվեստային խաղով և թատերական ներկայացմամբ, որոնք ուսուցումը դարձրին կենդանի ու փորձառական։
    Կարդալ ավելին

  • ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ - ԴԵԿՏԵՄԲԵՐ

    ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ – ԴԵԿՏԵՄԲԵՐ

    Գյումրի

    Ֆրանսիայում վերջերս իրականացված երիտասարդների փոխանակման «Երիտասարդներն այսօր․ ինչո՞ւ և ինչպե՞ս գործել քաղաքում» ծրագրի հաջողությունից հետո նախաձեռնությունը շարունակություն ունեցավ Հայաստանում՝ մեդիա լուսաբանման միջոցով։ Իրենց մենթոր Աննա Ու․-ի ուղեկցությամբ Գյումրիի երիտասարդների թիմը հյուրընկալվեց ռադիո «Մարիամ»-ի ստուդիայում՝ պատմելու այս միջմշակութային փորձառության մասին։ Փոխանակման ծրագիրն այս կերպ նոր արձագանք գտավ լայն հանրության շրջանում։

    Հարցազրույցն անցավ ջերմ և ակտիվ մթնոլորտում։ Մասնակիցները կիսվեցին Ֆրանսիայում իրենց բացահայտումներով, հատկապես քաղաքացիական մասնակցության մեթոդներով, ինչպես նաև փոխանակման հիմնական թեմաներով՝ ոչ ֆորմալ կրթություն, շարունակական ուսուցում և երիտասարդների դերը որպես փոփոխությունների նախաձեռնողներ։ Նրանք անդրադարձան նաև ծրագրի անձնական ազդեցությանը՝ հասարակական ներգրավվածության վերաբերյալ իրենց պատկերացումների ձևավորման հարցում։
    Կարդալ ավելին

  • Ֆրանկոֆոնիա - նոյեմբեր

    Ֆրանկոֆոնիա – նոյեմբեր

    Գյումրի

    Նոյեմբերի 20-ին Երևանի Կինոյի տունը դարձել էր Ֆրանսերենի միջազգային ուսուցիչների օրվա 7-րդ թողարկման հարթակը։ Ստեղծված 2019 թվականին՝ այս միջոցառումը դարձել է Ֆրանկոֆոնիայի անբաժանելի մաս։

    Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆրանսերենի ուսուցիչների ասոցիացիայի կողմից՝ Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանսախոսության միջազգային կազմակերպության աջակցությամբ, համագործակցելով մշակութային հաստատությունների հետ, այդ թվում՝ Ալիանս Ֆրանսեզի և «ԿԱԶԱ» հիմնադրամի հետ։

    Այս տարի միջոցառումը կայացավ «Երգել, խաղալ, ուսուցանել. Ֆրանսախոսությունը երաժշտության մեջ» խորագրի ներքո՝ շեշտելով ֆրանսերենի ուսուցման ստեղծագործական, արվեստային ուղղվածությունը։ Միջոցառմանն իրենց արցախյան հեքիաթների շուրջ ֆրանսերեն ներկայացմամբ հանդես եկան Գյումրիի թիվ 10 դպրոցի՝ «ԿԱԶԱ»-ի կողմից հիմնադրված «Մարտին Փաշայան» ֆրանսախոս թատերախմբի աշակերտները։
    Կարդալ ավելին

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տպագրական ծառայությունների մատուցման գնային առաջարկի ներկայացման հրավեր

    KASA Swiss Humanitarian Foundation-ը (ԿԱԶԱ) իր ծրագրերի և նախագծերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Երևանում իրականացնում է միջոցառումներ, հանդիպումներ, դասընթացներ, սեմինարներ, աշխատաժողովներ և այլ գործողություններ։
    Կարդալ ավելին

  • Գրենական պիտույքների և գրասենյակային պարագաների մատակարարման գնային առաջարկի ներկայացման հրավեր

    KASA Swiss Humanitarian Foundation-ը (KASA) իր ծրագրերի և նախագծերի շրջանակներում իրականացնում է տարբեր միջոցառումներ, հանդիպումներ, դասընթացներ, սեմինարներ, աշխատաժողովներ և գրասենյակային գործունեություն։
    Կարդալ ավելին

  • Սննդի կազմակերպման և մատուցման ծառայությունների մատուցման գնային առաջարկի ներկայացման հրավեր

    KASA Swiss Humanitarian Foundation-ը (KASA) իր ծրագրերի և նախագծերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Երևանում իրականացնում է միջոցառումներ, հանդիպումներ, դասընթացներ, սեմինարներ, աշխատաժողովներ և այլ գործողություններ։
    Կարդալ ավելին

  • Ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման գնային առաջարկի ներկայացման հրավեր

    KASA Swiss Humanitarian Foundation-ը (KASA) իր ծրագրերի և նախագծերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Երևանում իրականացնում է միջոցառումներ, հանդիպումներ, դասընթացներ, այցելություններ և այլ գործողություններ, որոնց իրականացման համար անհրաժեշտ է ուղևորափոխադրման ծառայությունների ձեռքբերում։
    Կարդալ ավելին

  • Գնային առաջարկի ներկայացման հրավեր

    Ամառային ճամբարի անցկացման համար ծառայությունների Գնային առաջարկի ներկայացման

    ՀՐԱՎԵՐ

    «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը որպես ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի գործընկեր, «Հայաստանում երիտասարդ փախստականների հզորացում նրանց ինտեգրման և համայնքային առաջնորդության խթանման միջոցով» ծրագրի շրջանակներում նախատեսում է 2025թ. օգոստոսի 22-25ին (3 գիշեր) կազմակերպել եռօրյա ամառային ճամբար։:
    Կարդալ ավելին

  • Հայաստանում ոչ հայալեզու փախստականների համար ոլորտային բազային գիտելիքների և նեղ մասնագիտական կողմնորոշիչ հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպման մրցույթ

    «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, որպես ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի գործընկեր, «Փախստականների կենսաապահովում և սոցիալ-տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանականերում նախատեսում է իրականացնել ոլորտային բազային գիտելիքների և նեղ մասնագիտական կողմնորոշիչ հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ Հայաստանում բնակվող տարբեր տարիքային խմբերի և ազգության փախստականների համար։
    Կարդալ ավելին

  • «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ․ քաղաքացիական մասնակցության խթանում սոցիալական նորարարության միջոցով» ծրագիր ՓՈՒԼ 2

    «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը 2022թ․ սեպտեմբերից մեկնարկել է եռամյա ծրագիր՝ ուղղված երիտասարդների քաղաքացիական մասնակցության ու նորարար մտածողության խթանմանը։

    «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ. Քաղաքացիական կրթություն սոցիալական նորարարության խթանման միջոցով» ծրագրի միջանկյալ գնահատումն իրականացնելու նպատակով «ԿԱԶԱ» հիմնադրամը հրավիրում է հետաքրքրված կողմերին ներկայացնելու իրենց հայտերը։
    Կարդալ ավելին

  • Ոչ հայալեզու փախստականների համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման մրցույթ

    «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, որպես ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի գործընկեր, «Փախստականների կենսաապահովում և սոցիալ-տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանականերում նախատեսում է իրականացնել հայոց լեզվի դասընթացներ Հայաստանում բնակվող տարբեր տարիքային խմբերի, ազգության և հայոց լեզվի տարբեր մակարդակներ ունեցող փախստականների համար։
    Կարդալ ավելին

  • Հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ

    Աշխատանքի տևողությունը` առնվազն 1 տարի (3 ամիս վճարվող փորձաշրջան)
    Աշխատանքի սկիզբը` մարտի 1, 2024թ․
    Դրույք՝ ոչ լրիվ
    Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ, Լուսինյանց 23 (նաև այցեր մարզեր)

    Հանրային կապերի և հաղորդակցության մասնագետը պատասխանատու է կազմակերպության ռազմավարական հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի համար: Աշխատանքն ուղղված է այնպիսի նախաձեռնությունների մշակմանը և իրականացմանը, որոնք բարձրացնում են կազմակերպության և իր ծրագրերի մասին տեղեկացվածությունը, տեսանելիությունը, հասանելիությունը, ճանաչելիությունը, համագործակցային հնարավորությունները, հեղինակությունը:
    Կարդալ ավելին

  • «Փախստականների կենսաապահովում և սոցիալ-տնտեսական ինտեգրում» ծրագիր

    «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, որպես ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի գործընկեր, իրականացնում է «Փախստականների կենսաապահովում և սոցիալ-տնտեսական ինտեգրում» ծրագիրը հիմնականում ոչ էթնիկ հայ փախստականների համար: Ծրագրի հիմնական նպատակն է դյուրացնել նրանց տնտեսական, սոցիալական, մշակութային ինտեգրումը Հայաստանում: Հիմնադրամը ծրագրի շրջանակներում հանձնառություն է ստանձնել շահառուների այս խմբին համապարփակ աջակցություն տրամադրել, որն իր մեջ ներառում է կրթությունը, մասնագիտական ուսուցումը, սոցիալական ծառայությունները՝ ապահովելու տեղում ինտեգրման ամբողջական և կայուն գործընթաց:

    Ծրագրային թիմը համալրելու համար հիմնադրամը հայտարարում է «Փախստականների կենսաապահովում և սոցիալ-տնտեսական ինտեգրում» ծրագրի դեպքերի վարման բաղադրիչի համակարգողի թափուր հաստիք։
    Կարդալ ավելին