Տպագրական ծառայությունների մատուցման գնային առաջարկի ներկայացման հրավեր

Home » Հայտարարություններ » Տպագրական ծառայությունների մատուցման գնային առաջարկի ներկայացման հրավեր

KASA Swiss Humanitarian Foundation-ը (ԿԱԶԱ) իր ծրագրերի և նախագծերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Երևանում իրականացնում է միջոցառումներ, հանդիպումներ, դասընթացներ, սեմինարներ, աշխատաժողովներ և այլ գործողություններ։

Կազմակերպությունը տարեկան իրականացնում է 10-ից ավելի միջոցառումներ, որոնց շրջանակներում անհրաժեշտ է տարբեր տեղեկատվական, ուսումնական և ծրագրային նյութերի տպագրություն և արտադրություն։

ԿԱԶԱ-ի ծրագրերի շրջանակներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում կրթական, տեղեկատվական և ինտերակտիվ խաղերի մշակումը և տպագրությունը/արտադրությունը։ Այդ նպատակով կազմակերպությունը պարբերաբար պատվիրում է տարբեր տեսակի խաղային նյութեր, այդ թվում՝ խաղաթղթեր, քարտեր, խաղատախտակներ, խաղային տուփեր, բուկլետներ, ուսումնական և այլ տպագիր բաղադրիչներ։

Այս նպատակով KASA-ն հրավիրում է տպագրական և համապատասխան արտադրական ծառայություններ մատուցող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ներկայացնելու իրենց գնային առաջարկները։

Ծառայությունները կարող են ներառել՝

  • կրթական, տեղեկատվական և ինտերակտիվ խաղերի տպագրություն և արտադրություն;
  • խաղաթղթերի, քարտերի և խաղային այլ բաղադրիչների արտադրություն;
  • խաղատախտակների, խաղային տուփերի և փաթեթավորման արտադրություն;
  • բրոշյուրների, գրքույկների, թռուցիկների, պաստառների, վկայականների և այլ տպագիր նյութերի արտադրություն;
  • այլ տպագրական ծառայություններ՝ ըստ KASA-ի ծրագրային կարիքների։

Գնային առաջարկը պետք է ներկայացվի KASA-ի կողմից սահմանված ձևաչափով՝ նշելով համապատասխան ծառայությունների և արտադրանքի արժեքները, տեխնիկական բնութագրերը և, անհրաժեշտության դեպքում, առաքման և այլ հարակից ծախսերը։

Գնային առաջարկի ներկայացումը չի երաշխավորում ծառայությունների պատվիրում կամ պայմանագրի կնքում։ Տպագրական ծառայությունների և արտադրանքի պատվիրումը կիրականացվի KASA-ի կարիքների և ներկայացված առաջարկների հիման վրա՝ KASA-ի ներքին ընթացակարգերին համապատասխան։

Գնային առաջարկների ներկայացման ժամկետը

2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը

Ծառայությունների մատուցման ժամանակահատվածը

2026 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը

Գնառաջարկի ձևաչափը կարող եք ներբեռնել ստորև ներկայացված հղումով։

Գնային առաջարկներն ուղարկել՝ procurement@kasa.am