Գրենական պիտույքների և գրասենյակային պարագաների մատակարարման գնային առաջարկի ներկայացման հրավեր

Home » Հայտարարություններ » Գրենական պիտույքների և գրասենյակային պարագաների մատակարարման գնային առաջարկի ներկայացման հրավեր

KASA Swiss Humanitarian Foundation-ը (KASA) իր ծրագրերի և նախագծերի շրջանակներում իրականացնում է տարբեր միջոցառումներ, հանդիպումներ, դասընթացներ, սեմինարներ, աշխատաժողովներ և գրասենյակային գործունեություն։

Կազմակերպությունը տարեկան իրականացնում է 10-ից ավելի միջոցառումներ, որոնց իրականացման և առօրյա գործունեության ապահովման համար պարբերաբար անհրաժեշտ են գրենական պիտույքներ և գրասենյակային պարագաներ։

Այս նպատակով KASA-ն հրավիրում է գրենական պիտույքների և գրասենյակային պարագաների մատակարարմամբ զբաղվող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ներկայացնելու իրենց գնային առաջարկները։

Մատակարարվող ապրանքները կարող են ներառել, սակայն չսահմանափակվել հետևյալով՝

  • Թուղթ և տպագրական նյութեր;
  • Գրիչներ, մատիտներ, մարկերներ և այլ գրելու պարագաներ;
  • Տետրեր, նոթատետրեր և ֆայլեր;
  • Թղթապանակներ, կպչուն նյութեր և գրասենյակային այլ պարագաներ;
  • Ֆլիպչարտի և դասընթացների համար նախատեսված պարագաներ;
  • Տպագրության և միջոցառումների համար անհրաժեշտ այլ նյութեր։

Գնային առաջարկը պետք է ներկայացվի KASA-ի կողմից սահմանված ձևաչափով՝ նշելով ապրանքի անվանումը, հիմնական բնութագրերը, չափման միավորը և մեկ միավորի արժեքը՝ ներառյալ, անհրաժեշտության դեպքում, առաքման և այլ հարակից ծախսերը։

Գնային առաջարկի ներկայացումը չի երաշխավորում ապրանքների պատվիրում կամ պայմանագրի կնքում։ Ապրանքների ձեռքբերումը կիրականացվի KASA-ի կարիքների և ներկայացված առաջարկների հիման վրա՝ KASA-ի ներքին ընթացակարգերին համապատասխան։

Գնային առաջարկների ներկայացման ժամկետը

2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը

Մատակարարման ժամանակահատվածը

2026 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը

Գնառաջարկի ձևաչափը կարող եք ներբեռնել այս հղումով։

Գնային առաջարկներն ուղարկել՝ procurement@kasa.am