Սննդի կազմակերպման և մատուցման ծառայությունների մատուցման գնային առաջարկի ներկայացման հրավեր

Home » Հայտարարություններ » Սննդի կազմակերպման և մատուցման ծառայությունների մատուցման գնային առաջարկի ներկայացման հրավեր

KASA Swiss Humanitarian Foundation-ը (KASA) իր ծրագրերի և նախագծերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Երևանում իրականացնում է միջոցառումներ, հանդիպումներ, դասընթացներ, սեմինարներ, աշխատաժողովներ և այլ գործողություններ։

Կազմակերպությունը տարեկան իրականացնում է 10-ից ավելի միջոցառումներ, որոնց շրջանակներում անհրաժեշտ է մասնակիցների, ծրագրերի շահառուների, աշխատակիցների, փորձագետների, գործընկերների և այլ ներգրավված անձանց սննդի և հարակից ծառայությունների ապահովում։

Այս նպատակով KASA-ն հրավիրում է քեյթրինգի ծառայություններ մատուցող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ներկայացնելու իրենց գնային առաջարկները։

Ծառայությունները կարող են ներառել հետևյալ տեսակները՝

  • Տեղում մատուցվող սնունդ (Local Catering)՝ ճաշ և ընթրիք՝ միջոցառման վայրում մատուցմամբ;
  • Սուրճի ընդմիջումներ (Coffee Breaks)՝ սուրճ, թեյ, ջուր, թեթև քաղցրավենիք և/կամ այլ թեթև սնունդ;
  • Take Away՝ փաթեթավորված ճաշ, ընթրիք կամ այլ սնունդ՝ մասնակիցներին անհատական տրամադրման համար։

Գնային առաջարկը պետք է ներկայացվի KASA-ի կողմից սահմանված ձևաչափով՝ նշելով յուրաքանչյուր ծառայության տեսակի մեկ անձի հաշվով արժեքը, ներառվող սննդատեսակները և ծառայությունները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ պայմաններն ու ծախսերը։

Գնային առաջարկի ներկայացումը չի երաշխավորում ծառայությունների պատվիրում կամ պայմանագրի կնքում։ Ծառայությունների պատվիրումը կիրականացվի KASA-ի կարիքների և ներկայացված առաջարկների հիման վրա՝ KASA-ի ներքին ընթացակարգերին համապատասխան։

Գնային առաջարկների ներկայացման ժամկետը

2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը

Ծառայությունների մատուցման ժամանակահատվածը

2026 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը

Գնառաջարկի ձևաչափը կարող եք ներբեռնել այս հղումով։

Գնային առաջարկներն ուղարկել՝ procurement@kasa.am