«ԽԹԱՆ»․ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ

Home » Ընթացիկ նախագծեր » «ԽԹԱՆ»․ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ

2021 թվականից «ԿԱԶԱ»-ն իրականացնում է կրթական ծրագիր՝ խթանելու սոցիալական ձեռնարկությունների ստեղծումը հատկապես մարզերում։

Ծրագիրը միտված է նպաստել տնտեսական անկախությանը, զբաղվածությանը, դիմակայունությանը և ինտեգրմանը, հատկապես գյուղական համայնքներում և Արցախից տեղահանված հայերի շրջանում՝ խրախուսելով վերջիններիս սերտ համագործակցությունը տեղական համայնքների հետ։  

Ի՞նչ է ներառում ծրագիրը։

  • Տեղեկատվական/իրազեկման սեսիա՝ 30 մասնակցի համար։
  • 20 մասնակցի ուսուցում և աջակցություն բիզնես պլանների մշակման գործում։
  • Անհատական աշխատանք՝ փորձագետների և ձեռնարկատերերի ներգրավմամբ։
  • Խորհրդատվություն, մենթորություն և MVP (նվազագույն կենսունակ արտադրանքի) քոուչինգ։
  • Այցեր տեղական սոցիալական ձեռնարկություններ։

Ո՞ւմ է ուղղված ծրագիրը։ 

Ծրագրի անմիջական շահառուներն են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող տեղացի հայերը և Արցախից եկած հայերը, որոնք ունեն տնտեսական դժվարություններ և ցանկանում են զարգացնել ձեռնարկատիրական ծրագրեր։

Ծրագրի արդյունքները 

Ընդհանուր իրազեկման դասընթացից հետո նախագծի առավել մոտիվացված շահառուները մասնակցում են խառը՝ առկա և առցանց ուսուցման։ Մեր փորձագետները օգնում են նրանց գտնել և զարգացնել իրենց բիզնես գաղափարը, ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ, մշակել բիզնես պլան, ստանալ ֆինանսական աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն՝ իրենց գաղափարը փորձարկելու և համայնքային խնդիրները հաշվի առնող սոցիալական ձեռնարկություններ ստեղծելու համար։

Ֆինանսավորում

  • «Փուսեքյան-Մեջելյան» հիմնադրամ
  • «Կովալանս» հիմնադրամ (Շվեյցարիա)
  • «AAAA» ասոցիացիա
  • «Նոր Ազադ» հիմնադրամ
  • «ԿԱԶԱ» հիմնադրամ