2021 թվականից «ԿԱԶԱ»-ն իրականացնում է կրթական ծրագիր՝ խթանելու սոցիալական ձեռնարկությունների ստեղծումը հատկապես մարզերում։
Ծրագիրը միտված է նպաստել տնտեսական անկախությանը, զբաղվածությանը, դիմակայունությանը և ինտեգրմանը, հատկապես գյուղական համայնքներում և Արցախից տեղահանված հայերի շրջանում՝ խրախուսելով վերջիններիս սերտ համագործակցությունը տեղական համայնքների հետ։
Ի՞նչ է ներառում ծրագիրը։
- Տեղեկատվական/իրազեկման սեսիա՝ 30 մասնակցի համար։
- 20 մասնակցի ուսուցում և աջակցություն բիզնես պլանների մշակման գործում։
- Անհատական աշխատանք՝ փորձագետների և ձեռնարկատերերի ներգրավմամբ։
- Խորհրդատվություն, մենթորություն և MVP (նվազագույն կենսունակ արտադրանքի) քոուչինգ։
- Այցեր տեղական սոցիալական ձեռնարկություններ։
Ո՞ւմ է ուղղված ծրագիրը։
Ծրագրի անմիջական շահառուներն են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող տեղացի հայերը և Արցախից եկած հայերը, որոնք ունեն տնտեսական դժվարություններ և ցանկանում են զարգացնել ձեռնարկատիրական ծրագրեր։
Ծրագրի արդյունքները
Ընդհանուր իրազեկման դասընթացից հետո նախագծի առավել մոտիվացված շահառուները մասնակցում են խառը՝ առկա և առցանց ուսուցման։ Մեր փորձագետները օգնում են նրանց գտնել և զարգացնել իրենց բիզնես գաղափարը, ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ, մշակել բիզնես պլան, ստանալ ֆինանսական աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն՝ իրենց գաղափարը փորձարկելու և համայնքային խնդիրները հաշվի առնող սոցիալական ձեռնարկություններ ստեղծելու համար։
Ֆինանսավորում
- «Փուսեքյան-Մեջելյան» հիմնադրամ
- «Կովալանս» հիմնադրամ (Շվեյցարիա)
- «AAAA» ասոցիացիա
- «Նոր Ազադ» հիմնադրամ
- «ԿԱԶԱ» հիմնադրամ




