Քաղաքացիական կրթության առցանց դասընթացներ

Home » Մեդիան մեր մասին » Քաղաքացիական կրթության առցանց դասընթացներ

Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել ենք «TeachCup» մրցույթի մասին: Ավելի քան 70 ուսուցիչ և ուսուցանող Հայաստանի տարբեր մարզերից ու համայնքներից հավաքվել էր մեկ հարկի տակ՝ մասնակցելու «TeachCup» առաջին ինտելեկտուալ մրցույթին:
Հաղորդումը կարող եք դիտել այստեղ:



«Բուն զրույց. Ֆրանկոֆոնիա» հաղորդման շրջանակում «ԿԱԶԱ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, միջմշակութային մարզիչ Լյուսիլ Մոնտարիոլը խոսել է Հիմնադրամի առաքելության, իրականացվող ծրագրերի մասին, որոնց առանցքում համայնքների և անձերի զարգացումն է։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:



Հանրային հեռուստաընկերություն – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և մեր հիմնադրամը համատեղ իրականացնում են քաղաքացիական կրթության առցանց դասընթացներ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների աշխատակիցների համար։ Երկամսյա կրթական ծրագրին մասնակցում է 40 աշխատակից Երևանից և մարզերից։
Նյութը կարող եք դիտել այստեղ: