ՍԵՐՈՒՆԴՆԵՐ ԿԱՄՐՋՈՂ․ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

Home » Ընթացիկ նախագծեր » ՍԵՐՈՒՆԴՆԵՐ ԿԱՄՐՋՈՂ․ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

Ծրագիրը նպատակ ունի հզորացնել Հայաստանի երիտասարդներին՝ դառնալու երկրի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման դեսպաններ։ Նորարարական, ոչ ֆորմալ և խաղային կրթական մեթոդների միջոցով ուսուցիչներն օգնում են երիտասարդներին հպարտությամբ գիտակցել իրենց մշակույթի հարստությունը և դրանով նպաստել երկրի միասնականության ամրապնդմանը։

Ի՞նչ է ներառում ծրագիրը։

  • Ինովարիում. երիտասարդ դեսպաններ. ինովարիումը խաղային կրթական մոդել է՝ ստեղծված «ԿԱԶԱ»-ի կողմից քաղաքացիական կրթության ծրագրերի շրջանակում։ Այն նպատակ ունի խրախուսել երիտասարդներին իրականացնել տեղական նախաձեռնություններ, որոնք կարող են ակտիվացնել համայնքային կյանքը։ Այդ նպատակով կձևավորվի 10 տարածաշրջանային թիմ։
  • Ուսուցիչների վերապատրաստում․ Հայաստանի տարբեր դպրոցներից 20 ուսուցիչ կմասնակցեն վերապատրաստման ծրագրի՝ իրականացնելու տեղական նախաձեռնություններ, որոնք կարժևորեն ոչ նյութական մշակութային ժառանգությունը և կնպաստեն դրա տարածմանը։
  • Շրջանավարտների զարգացում ծրագրի նախորդ տարեշրջանի արդյունքում ձևավորվել է նվիրված ուսուցիչների խումբ, որոնք կմասնակցեն ծրագրին որպես մենթորներ։
  • Մեթոդաբանական նյութերի ստեղծում․ ոչ նյութական ժառանգությանը նվիրված ռեսուրսների օգտագործումը բարելավելու և աջակցելու մեթոդաբանական նյութերի մշակում։
  • Մարզային աշխատարաններ․ 10 աշխատարան տարբեր վայրերում (դպրոցներ, երիտասարդական ակումբներ)՝ հավաքված նյութերը լայն հանրությանը ներկայացնելուն համար։
  • Եզրափակիչ փառատոն․ մեկօրյա միջոցառում՝ նախատեսված 70 մասնակցի համար, որը համատեղում է կոնֆերանս և գործնական աշխատարաններ՝ մասնակիցների, փորձագետների և հրավիրյալների համար։

Ո՞ւմ է ուղղված ծրագիրը։ 

  • 30 երիտասարդ (14–25 տարեկան) Հայաստանի 10 համայնքներից։
  • 20 ուսուցիչ Հայաստանի տարբեր դպրոցներից։
  • 15 ուսուցիչ նախորդ տարեշրջանից։
  • 20 մասնակից 10 մարզային աշխատարաններից յուրաքանչյուրում։
  • 200 ից ավել փառատոնի մասնակիցներ։

 

Ֆինանսավորում

  • Œuvre d’Orient
  • «ԿԱԶԱ» հիմնադրամ