Ծրագրի գլխավոր նպատակն է խթանել հայ երիտասարդների և դեռահասների ակտիվ մասնակցությունը իրենց իսկ համայնքների դրական փոխակերպման գործում։ Երիտասարդները սերտորեն համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային այլ կառույցների հետ։
Այս քաղաքացիական կրթության ծրագիրն ապահովված է նորարարական ուսումնական նյութերով, որոնց միջոցով երիտասարդները ծանոթանում են տեղական և միջազգային հետաքրքիր փորձին և առցանց հարթակի միջոցով ստեղծում նոր համագործակցություններ գործընկերների հետ։
Ի՞նչ է ներառում ծրագիրը։
- Դեռահասների և երիտասարդների քաղաքացիական զարգացման ծրագրեր և նախաձեռնություններ։
- «Ինովարիում» խաղային կրթական ծրագիր։
- Երիտասարդության և տեղական իշխանությունների միջև երկխոսություն։
- Դեռահասների համապարփակ զարգացման ծրագիր Շիրակում։
- Շրջանավարտների ցանց և շրջանավարտների հիմնադրամ։
- Քաղաքացիական կրթության ակումբներ մարզային դպրոցներում։
- Քաղաքացիական կրթության դասընթացներ ուսուցիչների համար։
- Կրթական գործիքների տոնավաճառ և մարզային քաղաքացիական կրթության մարաթոններ։
- TeachCup մանկավարժական մրցույթ։
- Միջազգային ցանցային կապ երիտասարդական աշխատանքի զարգացման համար՝ Վրաստանի հետ համատեղ։
Ո՞ւմ է ուղղված ծրագիրը։
- 90 երիտասարդ առաջնորդ «Ինովարիում» ծրագրում (14-25 տարեկան) ՀՀ մարզերից և նրանց թիմերի շուրջ 300 երիտասարդ մասնակիցներ:
- 100 երիտասարդ (16-30 տարեկան), ովքեր այս ծրագրի շրջանավարտ են։
- 40 երիտասարդ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
- 600 աշակերտ (12-18 տարեկան) տարբեր մարզերից, ովքեր մասնակցում են դպրոցական ակումբներին։
- 75 ուսուցիչ մայրաքաղաքի և մարզային պետական և մասնավոր դպրոցներից, ովքեր մասնակցում են քաղաքացիական կրթության դասընթացին։
- Կրթական գործիքների տոնավաճառ և տարածաշրջանային քաղաքացիական կրթության մարաթոնների շուրջ 300 մասնակից։
- TeachCup մանկավարժական մրցույթ շուրջ 300 ուսուցչի համար։
- 35 հայ-վրացական երիտասարդական ճամբարի մասնակիցներ (18-25 տարեկան) Հայաստանից և Վրաստանից։
- 20 ներկայացուցիչ Հայաստանից և Վրաստանից «Երիտասարդական աշխատողների համաժողով»-ին մասնակցելու համար։
Ֆինանսավորում
- Ներկայիս հովանավորներ՝ Brot für die Welt, «Կովալանս» հիմնադրամ (Շվեյցարիա), «ԿԱԶԱ» հիմնադրամ
- 2010–2018 թթ․ հովանավորներ՝ մի շարք մասնավոր հիմնադրամներ (Crain հիմնադրամ / Բազել, Sandoz / Լոզան, Adenauer / Գերմանիա)




