«ԿԱԶԱ»-ն մշտապես հետաքրքրված է եղել կրթության զարգացման հարցերով և սատարել երկրում այդ ոլորտի բարեփոխումներին։ Վերջին տարիներին հիմնադրամը սկսել է առավել խորքային աշխատել հատկապես դպրոցների, ուսուցիչների և դասավանդողների հետ։
Ծրագրի նպատակն է զարգացնել կրթական գործունեություն իրականացնող մասնագետների կարողությունները՝ նրանց տրամադրելով փորձի փոխանակման և հաղորդակցության հարթակներ։
Ի՞նչ է ներառում ծրագիրը։
- «Իմաստունի» կրթական փորձարարական հարթակ․ առցանց և լսարանային դասընթացների շարք՝ ուղղված ուսուցիչների մասնագիտական, մանկավարժական և մեթոդական կարողունակությունների զարգացմանը։
- «Դասամիջոց» ամենամյա մանկավարժական համաժողով։
- TeachCup ինտելեկտուալ մրցույթ ուսուցիչների համար։
- Կրթական ծրագրերի և մանկավարժական գործիքների մշակում։
- Ծրագրերի և մանկավարժական գործիքների տոնավաճառ։
- Դասընթացներ ուսուցիչների հետազոտական հմտությունների զարգացման համար։
- Պարբերական թեմատիկ վեբինարներ կրթության և մանկավարժության վերաբերյալ։
- Ծրագրի շրջանավարտների առցանց համայնք։
Ո՞ւմ է ուղղված ծրագիրը։
- Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին։
- Նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին։
- Ոչ ֆորմալ կրթության ուսուցանողներին։
Ֆինանսավորում
- «Կովալանս» հիմնադրամ (Շվեյցարիա)
- «ԿԱԶԱ» հիմնադրամ




