Թարգմանության, խմբագրման, սրբագրման, էջադրման և դիզայնի ծառայությունների մատուցման գնային առաջարկի ներկայացման հրավեր

Home » Հայտարարություններ » Թարգմանության, խմբագրման, սրբագրման, էջադրման և դիզայնի ծառայությունների մատուցման գնային առաջարկի ներկայացման հրավեր

KASA Swiss Humanitarian Foundation-ը (ԿԱԶԱ) իր ծրագրերի և նախագծերի շրջանակներում իրականացնում է կրթական, տեղեկատվական և այլ ծրագրային նյութերի մշակում և տարածում։

Ծրագրերի շրջանակներում նախատեսվում է ձեռնարկների և այլ նյութերի անգլերենից հայերեն թարգմանություն, խմբագրում, սրբագրում, էջադրում և դիզայն։

Այս նպատակով KASA-ն հրավիրում է համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպություններին և անհատ մասնագետներին ներկայացնելու իրենց գնային առաջարկները։

Ներկայում նախատեսվում է մեկ ձեռնարկի թարգմանություն՝ մոտ 150 էջ ծավալով, ինչպես նաև հնարավոր է ևս մեկ ձեռնարկի թարգմանություն։ Հետևաբար, այս պահին նախատեսվող ընդհանուր ծավալը կարող է կազմել մինչև 300 էջ։

Խնդրում ենք գնային առաջարկը ներկայացնել՝ նշելով մեկ էջի արժեքը յուրաքանչյուր ծառայության համար՝ առանձին.

  • անգլերեն–հայերեն թարգմանություն՝ ՀՀ դրամ/էջ,
  • խմբագրում և սրբագրում՝ ՀՀ դրամ/էջ,
  • էջադրում և դիզայն՝ ՀՀ դրամ/էջ։

Գնային առաջարկը պետք է ներառի բոլոր համապատասխան հարկերը և ծախսերը, եթե կիրառելի է։

Գնային առաջարկի ներկայացումը չի երաշխավորում ծառայությունների պատվիրում կամ պայմանագրի կնքում։ Ծառայությունների պատվիրումը կիրականացվի KASA-ի կարիքների և ներկայացված առաջարկների հիման վրա՝ KASA-ի ներքին ընթացակարգերին համապատասխան։

Գնային առաջարկների ներկայացման ժամկետը` 2026 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 20-ը: 

Ծառայությունների մատուցման ժամանակահատվածը մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը։

Գնառաջարկի ձևաչափը կարող եք ներբեռնել այս հղումով։

Գնային առաջարկներն ուղարկել՝ procurement@kasa.am