Սոցիալ-հոգեբանական ու կրթական առաջնահերթ խնդիրները լուծում են ստացել
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների դպրոցահասակ երեխաներին Հայաստանի դպրոցներում տեղավորելուց հետո հաջորդ առաջնային խնդիրը նրանց դպրոցին ինտեգրելն ու դասապրոցեսում ներգրավելն էր։
Տեղահանվածներն ունեին հոգեբանական տարբեր աստիճանի տրավմաներ։ Դեռահասների մոտ առաջացած վախերն ու տագնապներն էլ իրենց բնույթով տարբեր էին։ Կային վախեր պատերազմական իրավիճակներից, անապահովության զգացողություն, տեղաբնակների կողմից չհասկացված լինելու վախ, լեզվական հաղորդակցության բարիեր։
Կարդալ ավելին
Հուսալքությունը փոխակերպվում է կյանքի՝ երբ կողքիդ կարեկից մարդիկ կան
Արցախցի Լիաննան «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրի» տասներկու շահառու ընտանիքներից մեկն է։ Հիմնադրամը ծրագիրը նախաձեռնեց տեղահանվածներին առաջնային օգնության տրամադրմանը գրեթե զուգընթաց։
Ծրագրով նախատեսվում էր հոգեբանական աջակցություն տրամադրել արցախցի երեխաներին և նրանց ծնողներին՝ պատերազմի ու տեղահանության արդյունքում ապրած սթրեսները, վախերը, տագնապները հաղթահարելու, հույզերն առավել կառավարելի դարձնելու և ինտեգրելու նոր միջավայրին։ Աշխատանքի արդյունքում ակնկալվում էր բարձրացնել անձի դիմակայելու կարողությունը դժվարին իրավիճակների նկատմամբ։ Աշխատանքները տևել են երկու ամիս։
Կարդալ ավելին
Գյումրին տոնում է ֆրանսիական շանսոնի հսկա՝ Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանը
1988թ․ աղետալի երկրաշարժը կապեց գյումրեցուն ու մեծն շանսոնյեին անքակտելի կապով։ Տասնամյակներ շարունակ Ազնավուրն իր հեղինակությունն ու նյութական միջոցներն ուղղեց Գյումրիի վերքերի ապաքինմանն ու զարթոնքին, համոզմունքով, որ․․․
«Քո գարունները կբացվեն նորից,
Քո լավ օրերը ետ կգան նորից․․․»
Շ․ Ազնավուր
Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանին նվիրված թատերական միջոցառում էր կազմակերպվել մայիսի 27-ին «ԿԱԶԱ» հիմնադրամի «Մարտին Փաշայան» նախագծի և Գյումրիի թիվ 10 դպրոցի համագործակցությամբ: «Անպարտելին», այսպես էր կոչվում մեծ շանսոնյեի կյանքի ու անցած դժվարին ստեղծագործական ուղու մասին պատմող երաժշտական ներկայացումը։
Կարդալ ավելին
Քաղաքացիական կրթության ոլորտի ներկայացուցիչները ներկայացրին իրենց գործիքները տոնավաճառում
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը ապրիլի 30-ին «Եվրասիա» միջազգային համալսարանում կազմակերպել էր քաղաքացիական կրթության գործիքների տարածման տոնավաճառ։ Տոնավաճառը վերջին մեկ ամսում մարզերում անցկացված միջոցառումների ամփոփումն էր։
Միջոցառմանը ներկայացված էին տասնհինգից ավել կրթական խաղեր, ձեռնարկներ և մեթոդներ ստեղծող կազմակերպություններ, նախաձեռնություններ և անհատներ՝ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ» ՀԿ-ն և այլք։
Ոչ ֆորմալ հարթակում իրականացվող կրթական բարեփոխումների ծրագրերը նպատակ ունեն աջակցել ու ավելի սահուն դարձնել պետական բարեփոխումները
«Իմաստունին» կրթափորձարարական հարթակ է, որտեղ հանդիպում են ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ոլորտի մասնագետներ՝ մենթորներ, ուսուցիչներ, փորձագետներ, քննարկում հարցեր, ստանում՝ նորարար մեթոդական, բովանդակային գիտելիքներ կրթական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ։
Կարդալ ավելին
Արցախահայերի ինտեգրումը առաջնահերթ է նոր կյանք սկսելու համար
Արցախից բռնի տեղահանված և Արարատ մարզի Այգեզարդ գյուղում վերաբնակեցված ընտանիքների երեխաները համայնքի իրենց հասակակիցների հետ «Մայրության և գեղեցկության» միամսյակին նվիրված տոնական ծրագիր էին պատրաստել։ Մայրությանը նվիրված երգերով, պարով ու ասմունքով երեխաները դրական հույզեր ու ոգևորություն փոխանցեցին ներկաներին։
Կարդալ ավելին
Մեր եվրոպացի կամավորները
Մարտեն Բուասելը և Հիշամ Զորին Եվրոպական համերաշխության կորպուսի (ԵՀԿ, անգլ․ European Solidarity Corps) ֆրանսիացի կամավորներ են, ովքեր 2023 թ.-ի մարտից ի վեր իրենց առաքելությունն են իրականցնում Հայաստանում։ Նրանք առավելապես ներգրավված են «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ծրագրերում, ինչպես նաև հանդիսանում են Հայ կամավորների միության կամավոր։
ՄԱՐՏԵՆ ԲՈՒԱՍԵԼ
«Բարև ձեզ, Ես Մարտենն եմ: Եկել եմ Ֆրանսիայից, ավելի ճիշտ՝ Բրետանից՝ Ֆրանսիայի ամենաարևմտյան մասից (նման է Իռլանդիային, բայց՝ ավելի արևոտ): Ի՞նչ կարող եմ պատմել իմ մասին: Դե, նախ և առաջ, ես սովորություն ունեմ տարված լինել ամենատարբեր բաներով, ինչպես երեխան մի շաբաթ տարվում է դինոզավրերով, իսկ հաջորդ շաբաթ՝ մեքենաներով: Դե ես նույնն եմ… միայն թե չափահաս եմ (պաշտոնապես ամեն դեպքում): Իմ մասին զվարճալի փաստն այն է, որ ես պատահականորեն տարվում եմ տարբեր թեմաներով: Օրինակ՝ համալսարանում ես նախ բույսերի ֆոտոսինթեզ էի ուսումնասիրում, այնուհետև անցա անգլախոս երկրների պատմությանը, իսկ հետո տարվեցի տեխնիկական թարգմանությամբ: Սովորելու շատ բան կա, և ես պարզապես չեմ կարող կենտրոնանալ մի բանի վրա: Նույնը վերաբերում է իմ հոբբիներին։ Սիրում եմ լուսանկարել, դաշնամուր նվագել, տարբեր լեզուներ սովորել, հեծանիվ քշել, ճաշ պատրաստել, կարդալ, հեռուստատեսային շոուներ դիտել… Չափից շատ անելու բան և ընդամենը մեկ կյանք: Այս հետաքրքրասիրությունը խթանել է անընդհատ նոր և տարբեր բան փնտրելու իմ ցանկությունը, ինչը ստիպեց ինձ աշխատել տարբեր երկրներում և ոլորտներում: Այսպիսով, երբ ես պատահաբար ծանոթացա «ԿԱԶԱ»-ի կամավորական ծրագրին, երկար չվարանեցի դիմելուց առաջ, քանի որ կազմակերպության առաքելությունն ու արժեքները համընկնում էին իմ արժեքների հետ։ Բացի այդ, Հայաստանը բացահայտելու շատ մեծ ցանկություն ունեի: Մի երկիր, որի մասին այդքան քիչ բան գիտեի: Ես չէի կարող բաց թողնել այս հնարավորությունը: Եվ ահա վերջապես կամավոր եմ «ԿԱԶԱ»-ի գրասենյակում, գեղեցիկ Երևանում: Այստեղ իմ հիմնական պարտականություններն են դասընթացների, հանդիպումների և այլ միջոցառումների ժամանակ լուսանկարելն ու դրանք խմբագրելը, հոդվածներ գրելը, ֆրանսերենի դասավանդումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում որոշ թարգմանություններ կատարելը: Ես սիրում եմ առաջադրանքների այս բազմազանությունը, աշխատել ինչպես լուսանկարչության, այնպես էլ լեզուների հետ: Ես իսկապես վայելում եմ այստեղ անցկացրած ժամանակը: Հանդիպել եմ զարմանալի մարդկանց ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, ճաշակել եմ տարբեր ուտեստներ և սկսել եմ սովորել հայերեն: Արդեն երեք ամիս է անցել, և ես անհամբեր եմ՝ տեսնելու, թե է՛լ ինչ է ինձ առաջարկելու Հայաստանը»:
ՀԻՇԱՄ ԶՈՐԻ
«Հիշամ՝ ծագումով Նիսից, Հայաստան եմ ժամանել երկու ամիս առաջ։ Ֆրանսիայում զբաղվել եմ մշակութային միջոցառումների կազմակերպմամբ (հիմնականում երաժշտական և աուդիովիզուալ) և մինչ օրս աշխատում եմ որպես գեղարվեստական ղեկավար արհեստական ինտելեկտի մի ընկերությունում։ Հայաստան գալու իմ ընտրությունը երկու պատճառ ունի. ուզում էի բացահայտել այս հազարամյա երկիրը, որտեղ կրոնը, գինին, տաճարներն ու ավանդույթները գոյակցում են պատմական դինամիկայի մեջ: Բայց ես նաև ուզում էի սովորել մի երկրից, որն, իմ ընկալմամբ կախարդանքով լի է։ Իմ հիմնական գործառույթը «ԿԱԶԱ»-ում կապված է հաղորդակցության հետ: Ես փնտրում էի, թե որ ոլորտուոմ կարող եմ առավել օգտակար լինել և հասկացա, որ պետք է զբաղվեմ «ԿԱԶԱ»-ի սոցիալական ցանցերի համար բովանդակության ստեղծմամբ։ «ԿԱԶԱ»-ն անում է շատ խորը ու հստակ աշխատանք, այստեղ ամեն ինչ անհավանական է, բայց նաև ցավալի է, որ իր որակյալ աշխատանքն ամեն օր անհետանում է հաղորդակցության բացակայության պատճառով: Ահա թե ինչու ես կենտրոնանում եմ այս խնդրի վրա: Իմ տպավորությունները Հայաստանից բազմաթիվ են։ Հայաստանը մի երկիր է, որտեղ շատ տարբերություններ կան՝ կախված նրանից, թե որտեղ ես գտնվում։ Բայց միշտ կա այն զգացողությունը, որ այս հողը յուրահատուկ բան ունի։ Բնությունն օժտված է մի աներևակայելի ուժով, և հայերը փայփայում են այն: Ես գնահատում եմ այս կապը բնության հետ, որն այնքան ինքնաբուխ է թվում: Ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ գրասենյակում կամ գյուղերում, երբ ուղեկցում եմ գործընկերներիս մարզային այցերի ժամանակ։ Եվ պետք է ասեմ, որ «ԿԱԶԱ»-ի թիմը բաղկացած է հիանալի մարդկանցից, որոնցից ես ամեն օր սովորում եմ ոչ միայն պրոֆեսիոնալ մակարդակում, այլ առաջին հերթին մարդկային մակարդակում։ Որովհետև իմ կամավորությունը «ԿԱԶԱ»-ում նախևառաջ մարդկային փորձ է, որտեղ ես սովորում եմ նույնքան իմ մասին, որքան՝ ուրիշների և ես հավատում եմ, որ այս կրթական գործընթացը շարունակական է»:
«Խաղը գործողության մեջ»
Հեղինակ՝ «ԿԱԶԱ»-ի կամավոր Ժոսլեն Լըղուայե
Սովորելու մեթոդները բազմաթիվ են, սակայն դրանցից լավագույնը և արդյունավետը խաղերն են, որովհետև ապահովում են երեխաների էմոցիոնալ, ճանաչողական, սոցիալական և ինտելեկտուալ, ասել է թե՝ բազմակողմանի զարգացումը։ Ոչ ֆորմալ կրթությունը երեխաներին դարձնում է ավելի մոտիվացված և ինքնավստահ, ավելի համարձակ, ինչի արդյունքում էլ երեխաները ուսուցանվող նյութը ավելի լավ են մտապահում։ Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ, որպեսզի ուսուցման պրոցեսը հետաքրքիր ու արդյունավետ լինի, առաջարկվող խաղերը պետք է լավ մշակված լինեն։
Հենց այս առիթով էլ ծնվեց «Խաղը գործողության մեջ» ծրագիրը՝ մշակված Լեհաստանի «Fundacja Inkubator Innowacji» կազմակերպության և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից՝ Էրազմուս + ծրագրի շրջանակում։ Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելառուսից, Լեհաստանից, Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից երիտասարդական աշխատողներ և ուսուցանողներ հայտ էին լրացրել, որպեսզի մասնակցեն 7 օր տևողությամբ այս ծրագրին։
Կարդալ ավելին
Ed&Tech համաժողով․ տեխնոլոգիական պատասխաններ կրթական հիմնախնդիրներին
Հուլիսի 17-ին «CoWo»-ում իշխում էր «տեխնոկրթական» տրամադրություն․ երևանյան այս քովորքինգ տարածքը հյուրընկալում էր «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և «Տուտոր պլատֆորմ» կրթական-տեխնոլոգիական հարթակի նախաձեռնած «Ed&Tech. կրթահարցեր և տեխնոպատասխաններ» համաժողովը։ Վերջինս մեկտեղել էր Հայաստանի կրթական և տեխնոլոգիական համայնքների ավելի քան 80 (նախատեսված 50-ի փոխարեն) մասնագետների, այդ թվում՝ դասավանդողներ, կրթության փորձագետներ, տեխնոլոգիաների ոլորտի, կրթական հաստատությունների ու պետական կառույցների ներկայացուցիչներ։
Համաժողովի նպատակն էր կրթական և տեխնոլոգիական համայնքներին հրավիրել երկխոսության կրթության ոլորտում առկա հիմնախնդիրների, դրանց լուծմանն ուղղված արդեն կիրառվող կամ կիրառելի արդի տեխնոլոգիական լուծումների շուրջ՝ միաժամանակ հնարավորություն տալով բացահայտել նոր գործընկերներ և հիմք դնել նոր սիներգիաների։
Կարդալ ավելին
«Կայուն զարգացման ուսուցում» ծրագրի փակում
Մարտի 5-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ «Կայուն զարգացման ուսուցում» ծրագրի փակման միջոցառումը:
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, կարևորելով կրթության առանցքային դերը կայուն զարգացման գործում, վերոնշյալ ծրագրի շրջանակներում իրականացրել է Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի համայնքների 36 ուսուցիչների վերապատրաստում, որի նպատակը վերջիններիս թեմային առնչվող անհրաժեշտ մասնագիտական և մեթոդական գիտելիքներով զինելն էր։ Այս ուսումնական նախագիծն ավելի վաղ Ֆրանսիայի Հայաստան հիմնադրամի կողմից անցկացված «Արևային Լոռի» ծրագրի եզրափակիչ փուլն էր։
Կարդալ ավելին