• Քաղաքացիական կրթության առցանց դասընթացներ

    Հանրային հեռուստաընկերություն – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և մեր հիմնադրամը համատեղ իրականացնում են քաղաքացիական կրթության առցանց դասընթացներ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների աշխատակիցների համար։ Երկամսյա կրթական ծրագրին մասնակցում է 40 աշխատակից Երևանից և մարզերից։

    Նյութը կարող եք դիտել 
    այստեղ:

  • Համագործակցության hուշագիր Զբաղվածության պետական գործակալության և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի միջև

    employment.am – Ս/թ. փետրվարի 20-ին ՀՀ ԱՍՀ նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար Ա. Սիմոնյանը և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տնօրեն Տ. Բաղդասարյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

    Հուշագրի նպատակը երկու կազմակերպությունների ռեսուրսների մեկտեղումն է աշխատանք փնտրողների, մասնավորապես երիտասարդների զբաղվածության խնդիրների լուծման հարցում:
    Կարդալ ավելին

  • Կրթական գործիքների ազգային տոնավաճառ (Tool Fair Armenia)

    ystudies.am – Հոկտեմբերի 20-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց կրթական գործիքների ազգային տոնավաճառ: Միջոցառումն իրականացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, «SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre» և «SALTO EECA» կազմակերպությունների աջակցությամբ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից: 

    Տոնավաճառի նման ձևաչափը միջազգային լայն տարածում ունի և իրենից ներկայացնում է հարթակ, որտեղ երիտասարդների հետ աշխատողները շփվում և փոխանակվում են ոչ ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատանքի ոլորտի իրենց մեթոդներով:
    Կարդալ ավելին

  • Հայաստանում առաջին անգամ անցկացվեց կրթական գործիքների ազգային տոնավաճառ

    msy.am – Հայաստանում առաջին անգամ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից անցկացվեց կրթական գործիքների ազգային տոնավաճառ: Միջոցառումը իրականացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, «SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre» և «SALTO EECA» կազմակերպությունների աջակցությամբ:

    Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, ով, ողջունելով միջոցառման մասնակիցներին, խոսել է անցկացվող միջոցառման կարևորության մասին:
    Կարդալ ավելին

  • Հոկտեմբերի 20-ին Հայաստանում տեղի կունենա կրթական գործիքների առաջին տոնավաճառը

    erit.am – Հայաստանում առաջին անգամ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամն անցկացնելու է Կրթական գործիքների ազգային տոնավաճառ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, «SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre»-ի եւ «SALTO EECA»-ի աջակցությամբ:

    Հոկտեմբերի 17-ին Կրթական գործիքների ազգային տոնավաճառին ընդառաջ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում: Ներկա էին «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի, «SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre»-ի, «SALTO EECA»-ի եւ նախարարության ներկայացուցիչները:
    Կարդալ ավելին

  • Մեծ գաղափարներ փոքր մարմնում. Հռիփսիմե Պետրոսյանը

    medialab.am – 31-ամյա Հռիփսիմե Պետրոսյանը Շիրակի մարզի Կրաշեն գյուղի ղեկավարը չէ, սակայն խոստովանում է՝ կցանկանար լինել։

    Ինչպես գյուղացիներն են ասում՝ այնքան բան է անում գյուղի համար, բա որ գյուղապետը լիներ` ինչեր կաներ։

    Փոքրամարմին Հռիփսիմեն վճռել է, որ պետք է գյուղը ապրեցնի իր մեծ և աշխատատար քայլերով. հիմքը արդեն գցել է։ Գյուղում կանգառասրահ, խաղահրապարակ կառուցելը, աղբահանության հարցը լուծելը, ինչպես նաև Կրաշենի և շրջակա գյուղերի համար տրակտոր ապահովելը Հռիփսիմեի առաջին և ոչ վերջին քայլերն էին մոռացված և օրեցօր դատարկվող գյուղին գույներ պարգևելու համար։ 
    Կարդալ ավելին

  • «Հայաստանի Սուրբ Քարեր»-ը հասանելի է անգլերեն տարբերակով

    erit.am – Ֆաբիեն Կրահենբուլի եւ Պատրիկ Դոնաբեդյանի «Հայաստանի Սուրբ Քարեր» գիրքն արդեն հասանելի է անգլերեն թարգմանությամբ։

    Շնորհանդեսը երեկ՝ հոկտեմբերի 11-ին, կայացավ «Էսպաս» կենտրոնում։ Միջոցառմանը ներկա էին «Կազա» հիմնադրամի նախագահ Մոնիք Բոնդոլֆի-Մասրաֆը եւ հենց ինքը՝ գրքի հեղինակներից Ֆաբիեն Կրահենբուլը։

    «Խնդիրն այն էր, որ ես ծանոթ չէի Հայաստանի ճարտարապետությանը, ուստի սխալվելու մտավախություն կար: Ես այսօր ձեզ եմ ներկայացնում իմ 3 տարիների աշխատանքը»,- նշեց Ֆաբիեն Կրահենբուլը։
    Կարդալ ավելին

  • Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան բարեգործական կազմակերպության 20-ամյակին նվիրված միջոցառում Ժնևում

    mfa.am – Սեպտեմբերի 3-ին Ժնևի հայկական կենտրոնում տեղի ունեցավ «Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան» (KASA – Komitas Action Suisse-Arménie) բարեգործական միության գործունեության 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում ողջույնի խոսքով հանդես եկավ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, ով երախտագիտություն հայտնեց ԿԱԶԱ-ի նախագահ Մոնիկ Բոնդոլֆի-Մասրաֆին և Դարիո Բոնդոլֆիին` Հայաստանում ծավալած մարդասիրական երկարամյա գործունեության համար։
    Կարդալ ավելին

  • Տրվեց «Երկուսով աշխատանքի համար» ծրագրի մեկնարկը

    erit.am – Երեկ «Էսպաս» կենտրոնում կայացավ «Երկուսով աշխատանքի համար» ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնի երիտասարդների զբաղվածությունը խթանող գործունեության շրջանակում՝ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ:

    Շնորհանդեսի ժամանակ Երիտասարդության զբաղվածության ծրագրի պատասխանատու Լուսինե Աղաբեկյանը, Երիտասարդության զբաղվածության ծրագրի օգնական Գեւորգ Էլվաջյանը եւ Փախստականների տնտեսական ինտեգրման պատասխանատու Լուսինե Տոնոյանը հանգամանալի ներկայացրեցին ծրագիրը, ինչպես նաեւ խոսեցին կամավորների ընտրության, ներգրավման, նրանց կարեւոր դերակատարման եւ ծրագրի նպատակի մասին: 
    Կարդալ ավելին

  • «Երիտասարդները հանուն հասարակության»

    lyunse.com5 տարի շարունակ ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կրթամշակութային կենտրոնը համախմբում է երիտասարդներին իրենց հետաքրքրությունների, գաղափարների ու նպատակների շուրջ: «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի շրջանակներում ամեն շաբաթ երիտասարնդերը հավաքվում են, վերապատրաստվում ու քննարկում զանազան թեմաներ: Գործում են տարբեր ակումբներ՝ արվեստասերների, կինոմանների, ֆրանկոֆոնների, անգլիախոսների, հոգեբանական, անգամ գործում է ֆիլմաստեղծման ակումբ, որը համախմբում է փոքրիկ ֆիլմեր ստեղծող երիտասարդներին:
    Կարդալ ավելին